Խաղաղության մասին պատկերացումները ՀՀ-ում եւ Ադրբեջանում տարբեր են

Սեպտեմբերի 19-ից 21-ը Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցած Կանանց եվրասիական համաժողովը արձագանքներ է ստացել նաեւ Ադրբեջանում: Մեր հարեւաններին, մասնավորապես, զարմացրել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի ելույթը, որում նա կոչ է անում ադրբեջանցի մայրերին՝ միանալ «Կանայք հանուն խաղաղության» նախաձեռնությանը:

Ադրբեջանական տարբեր լրատվականների միանման արձագանքներում ՀՀ վարչապետի տիկնոջ կոչը դիտարկվում է ոչ թե որպես խաղաղության, այլ «անցյալը ջնջելու եւ հայերի հանցագործությունները մոռանալու» կոչ: Ադրբեջանական լրատվական կայքերից axar.az-ը զարմացել էր, որ «փոխանակ տիկին Հակոբյանը համոզի իր ամուսնուն, որպեսզի վերջինս զղջա նախորդ սերնդի արածների համար եւ վերադարձնի Ղարաբաղը, նա հույս ունի, որ Ադրբեջանի առաջին տիկինը ըմբռնումով կմոտենա եւ կհամոզի իր ամուսնուն՝ նվիրել Ղարաբաղը եւ 7 շրջանները»:  

Ցավոք, ադրբեջանական մամուլը արձագանքել է պաշտոնական Բաքվի, իսկ ավելի ստույգ նախագահ Իլհամ Ալիեւի դիրքորոշմանը համահունչ: Այդ դիրքորոշումը Ալիեւը վերջին անգամ կրկնեց սեպտեմբերի 21-ին խորհրդարանում՝ «Լեռնային Ղարաբաղը ոչ մի կարգավիճակ չի ստանա Ադրբեջանի ինքնիշխանության սահմաններից դուրս»: Զարգացնելով այս տրամաբանությունը նույն axar.az կայքն առաջարկում է Արցախը հանձնել Ադրբեջանին եւ տեսնել, թե ինչպես է «մեծն հումանիստ» Մեհրիբան Ալիեւան «Հեյդար Ալիեւի հիմնադրամի» միջոցով ծաղկեցնում «վերադարձված տարածքները»:

Minval.az-ը բաց տեքստով ներկայացրել է, թե ինչպես են Ադրբեջանում պատկերացնում խաղաղությունը. հայերը հանձնում են Արցախը, այն ինչ-որ «բարձր» կարգավիճակ է ստանում Ադրբեջանի կազմում եւ պաշտոնական Բաքուն հումանիտար ծրագրեր է սկսում իրականացնել այնտեղ: Իհարկե, աբսուրդ է:

Սա ընդամենը մամուլի արձագանքն է, սակայն այն բխում է Ադրբեջանի պետական քաղաքականությունից: Ստեղծված իրավիճակում բարդ է պատկերացնել, որ խաղաղության կոչը կհասնի հասցեատերերին: Անգամ հասնելու դեպքում, հաշվի առնելով ադրբեջանական իշխանությունների ավտորիտար բնույթը՝ ադրբեջանցի կանանց ձայնը դժվար թե լսելի լինի:

Տպել
6667 դիտում

«Մի քիչ երկար համբուրիր»․ Իվետան նոր երգ է ներկայացրել

ԱՄՆ սենատորները կոչ են անում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի պաշտոնյաների դեմ և դադարեցնել ռազմական աջակցությունը

2024թ. հունվարի 1-ից Հայաստանում ծխախոտը պետք է վաճառվի միայն սպիտակ տուփերով․ Բաբկեն Թունյան

Աբովյան պուրակում գտնվող օտարման չենթակա հողամասը վաճառվել է․ նախաձեռնվել է քրեական վարույթ

Վարչապետը Սոչիում առանձին հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Ինչու է Գայանե Հակոբյանը հրաժարվել պաշտպաններից. ինչ փոփոխություն կա Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ

Համահայկական ամառային ութերորդ խաղերը տեղի կունենան օգոստոսի 5-19-ը․ բացումը կկայանա Գյումրիում

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել․ ինչ հարցեր են քննարկել նրանք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 51 դեպք

Կոնկրետ ժամկետներ չկան․ ԱՄՆ Պետդեպարտամենտը՝ Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների մասին

Ռազմական գործողությունների սրացման ժամանակ ուկրաինական ուժերի շարքերում զգալի կորուստները սպասելի էին․ Քիրբի

Կա հակասություն մեր դիրքորոշումներում. նոր պաշտպանները ևս չեն շարունակի Գայանե Հակոբյանի պաշտպանությունը

Կարծում եմ՝ կարճ ժամանակ անց տեղի կունենան․ փոխվարչապետը՝ Վաշինգտոնում հետաձգված բանակցությունների մասին

Թուրքիան գոհ է Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսության գործընթացում գրանցված առաջընթացից

Աշոտ Փաշինյանն ընդդեմ Գայանե Հակոբյանի դատական նիստն անցկացվում է դռնփակ

Միջազգային գործընկերների ճնշումը կարող է կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան․ Սիմոնյանը Լոնդոնում հանդիպումներ է ունեցել

Զոհվածների ծնողների հետ տարբեր առիթներով շփվել եմ, չեմ կարծել, որ կարող է տգեղ միջադեպ տեղի ունենալ. Աշոտ Փաշինյան

Երևանում հունիսի 8-ին ծնվել է 51 երեխա

Քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանությանը․ ՀՀ ՄԻՊ

«Այաքսը» պաշտոնական առաջարկ է արել Էդուարդ Սպերցյանին

ԱՄՆ-ն ավելի քան 2 միլիարդ դոլար արժողությամբ ռազմական օգնության նոր փաթեթ կտրամադրի Ուկրաինային

Ինդոնեզիայում ՀՀ դեսպանը գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային զարգացման հարցեր

Ծեծել է ընտանիքի անդամներին, սպառնացել, որ կսպանի․ Գեղարքունիքում տղամարդը երկու նռնակով մտել է տուն

Շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև․ առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ

ԱՄՆ պետքարտուղար Բլինքենը հաջորդ շաբաթ կայցելի Չինաստան

Ռուսական կողմը մեկ ամիս անց հաստատեց իր համար ոչ լեգիտիմ համարվող Սլավոնական համալսարանի ռեկտորի ընտրության արդյունքները

Փարաքարում ջրի որակը կտրուկ վատացել է, բնակիչները պնդում են՝ արտեզյան ջուր է բաց թողնվում. այն հանձնվել է փորձաքննության

Օձերն ակտիվացել են․ 2 օրում տարբեր քաղաքներում և գյուղերում փրկարարները 15 սողուն են հայտնաբերել

Լեոնել Մեսին հայտարարել է, թե որտեղ է պատրաստվում ապրել ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո

Այսօր հոսանքազրկումներ կլինեն Երևանի և մի քանի մարզի բազմաթիվ հասցեներում

Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը․ կիրառվել է հրաձգային զենք

Կանադա-Արցախ խորհրդարանական բարեկամության խումբը նոր համանախագահներ ունի

Ռումինիան որոշել է երկրից արտաքսել Ռուսաստանի դեսպանատան ավելի քան 50 աշխատակցի

Բյուրեղավանի հանրակացարանում հրդեհ է բռնկվել․ տարհանվել է երկու բնակիչ

Ասես չար կատակ լիներ, այդ մսաղացը տեղի ունեցավ 20 վայրկյանում. ո՞վ է շնաձկան հարձակումից զոհված ՌԴ քաղաքացին (տեսանյութ)

Հետաքրքիր հանդիպումներ ունեցանք, անհամբեր սպասում ենք վաղը կայանալիք քննարկումներին. Տոյվո Կլաարը Բաքվում է

Թույլ չեն տալու, որ «Իսլամական պետությունը» վերածնվի. ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն

«Պաշտպան հայրենյաց» ծրագրի շահառուները քննություններ են հանձնել շարային, կրակային և ֆիզիկական պատրաստություն առարկաներից

Կալանքի ժամկետը կրկին երկարաձգվել է. ինչ փուլում է Պեմզաշենում մոր և երկու երեխաների սպանության գործը

Ադրբեջանը նորից խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր հրադադարի խախտման հնարավոր դեպքերը. ՊԲ