Հայաստանը ցանկանում է 2 լոգիստիկ կենտրոն ստեղծել Ռուսաստանում. դեսպան

Հայաստանը շահագրգռված է լոգիստիկ կենտրոններ ստեղծել Հյուսիսային Կովկասի տարածքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը:

«Հյուսիսային Կովկասը հատուկ նշանակություն ունի Հայաստանի համար, քանի որ այդ տարածքով է անցնում երկրի ամբողջ տրանսպորտային հաղորդակցությունը: Մենք մի քանի նախագիծ ենք նախանշել: Մասնավորապես, ես արդեն եղել եմ Կովկասի մի քանի շրջաններում՝ մի քանի լոգիստիկ կենտրոնների ստեղծման առնչությամբ»,- ասել է դեսպանը Կովկասի նախարարությունում շնորհանդեսի ավարտին, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ըստ նրա, այժմ մշակվում է Ռուսաստանի տարածքում 2 նմանատիպ կենտրոնի ստեղծման նախագիծը, որտեղ կկուտակվեն Հայաստանից եկող բոլոր ապրանքները, իսկ հետո կբաշխվեն ըստ ՌԴ տարածաշրջանների: Այդ կենտրոններում ապրանքներն ավտոմեքենաներից կբեռնաթափվեն և կբեռնվեն երկաթուղային տրանսպորտ:

Ամռան ամիսներին մեծ կուտակումների էին նկատվում Վերին Լարսի անցակետում: Լարսի անցակետը, համաձայն կանոնակարգի, ունի նախագծային անձնագիր, ըստ որի՝ այն օրական պետք է սպասարկի առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա, 3000 ֆիզիկական անձի, սակայն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկվել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի:

Ռուս գործընկերների փոխանցմամբ՝ քանի որ անցակետում առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին, հետևաբար, ուղղակի փոխկապակցված ձևով, բեռնատար մեքենաների թողունակությունը նվազել է: Երբ լինում են մարդատար տրանսպորտային միջոցների կուտակումներ, Լարսի անցակետի սպասարկող բոլոր ուղիները տեղափոխվում են սպասարկելու մարդատար մեքենաներին:

Տպել
569 դիտում

Այլեւս չենք հանդուի կեղտոտ փողոցներ. Հայկ Մարությանը վերջնագիր է ներկայացրել «Սանիթեքին»

Ոսկեվանի մանկապարտեզը կաշխատի ամբողջ հզորությամբ. Շահագործման է հանձնվել արևային ջրատաքացուցիչ համակարգը

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը

Երկրպագուները ճայթուկներով եկել էին ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզմանը (տեսանյութ)

Վաղվա նիստերից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

2019-ին կարող է լինել գնաճ` թույլատրելի միջակայքում՝ օրենքով սահմանված կարգով․ այն չի գերազանցի 4 տոկոսը․ նախարար

Հայտարարություն մրցույթի մասին

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սուսաննա Սաֆարյանին

Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը

Եկել ենք 3 միավորի հետեւից. Ֆինլանդիայի ֆուտբոլի հավաքականի պաշպան

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին (լուսանկարներ)

Պետք է ուշադիր լինենք Մխիթարյանի նկատմամբ. Ֆինլանդիայի հավաքականի մարզիչ

«Դե դուք ձեր ասածն արեք, ես էլ իմ ասածն անեմ». ի՞նչ է իրականում տեղի ունեցել Մեղրիի զորամասում

Աղետների մասին գրականություն՝ ՀՀ դպրոցներին. Ֆ. Ցոլակյանն ընդունել է ՅՈԻՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

ՊՆ-ում օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները

Արմեն Սարգսյանը պատրաստ է համագործակցել խորհրդարանի հետ․ հանդիպում նախագահականում

Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը նվաճեցին երկու մեդալ

Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը կամ որեւէ մեկը զանգահարել է ինձ, ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից․ Վալերի Օսիպյան

«Սասնա Ծռեր»-ը սադրանքով ապատեղեկատվություն է տարածում. մարտունեցի ազատամարտիկների բաց նամակը

Մեզ արհեստական ցուցանիշներ հարկավոր չեն․ ՔԿ նախագահ