Դատախազության հանձնարարությամբ առերևույթ ընտրախախտումների 42 դեպքերով նախապատրաստվում են նյութեր

2018 թվականի սեպտեմբերի 24-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ դատախազությունում ձևավորված աշխատանքային խմբում ուսումնասիրվել  է 23.09.2018թ. Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում կատարված ընտրական իրավախախտումների վերաբերյալ մամուլի 73  հրապարակում, Երևան քաղաքի դատախազության թեժ գծին կատարված 3 ահազանգ, սոցիալական ցանցերում քաղաքացիների կողմից կատարված 4 գրառում, վարչական վարույթ է ձեռնարկվել 1 դեպքով, արձանագրվել է քաղաքացու կողմից ՀՀ ոստիկանություն դիմում, հաղորդում ներկայացնելու, ահազանգ կատարելու և ոստիկանության աշխատակցի կողմից զեկուցագիր ներկայացնելու 161 դեպք: 

Դրանցից ենթադրյալ ընտրական իրավախախտման վերաբերյալ վերացական և ընդհանուր բնույթի տեղեկություններ են պարունակել և ստուգողական գործողություններ կատարելու նպատակով ՀՀ ոստիկանության կողմից ստուգվել կամ ստուգվում են 194-ը, որի արդյունքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների փաստերը ճնշող մեծամասնության դեպքում արդեն իսկ հերքվել են: 

Նկատի ունենալով, որ 42 ընտրախախտումների վերաբերյալ տվյալներն առերևույթ համապատասխանել են ընտրական հանցագործությունների հատկանիշներ՝ հանձնարարվել է դրանց կապակցությամբ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նախապատրաստել նյութեր: 

Նյութերից 21-ը նախապատրաստվում են մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու, 8-ը քվեարկության գաղտնիությունը խախտելու, 7-ը ընտրողներին կաշառք տալու, 5-ը ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու և 1-ը՝ քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքերի առթիվ: 

ՀՀ դատախազության աշխատանքային խումը շարունակում է առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ հրապարակումների մոնիտորինգը և միջոցներ ձեռնարկում առերևույթ ընտրական հանցագործությունների վերաբերյալ տվյալների ստուգման, դրանց առթիվ նյութերի նախապատրաստման և հարուցված քրեական գործերի քննության լրիվությունը, բազմակողմանիությունը և օբյեկտիվությունն ապահովելու ուղղությամբ: Վերջիններիս ընթացքի և արդյունքների վերաբերյալ հանրությանը պարբերաբար կտրվի պտեղեկատվություն:

Տպել
1659 դիտում

Բոլիվիայում հնագույն քաղաքակրթությունների ժողովուրդների երկրորդ ֆորումին կներկայացվի Հայաստանը

Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ

Ցմահ դատված ընդդիմադիր լրագրողից դատարանը պահանջում է 1300 դոլար վճարել Էրդողանին

Քրգործ՝ սգո ծառայություններ մատուցող կազմակերպություններից մեկի նկատմամբ. 4,5 մլն դրամի վնաս է հասցվել

Էդ ո՞ր սպանությունը. Երրորդմասցի Լյովիկի հայրը բորբոքվեց, երբ խոսեցին որդու կողմից ենթադրյալ սպանությունների մասին

ԱՀԿ փորձագիտական առաքելությունը Հայաստանում է

Երբ ժամանակը գա՝ ելույթ կունենամ. Սերժ Սարգսյանը մի թեթեւ շփվել է լրագրողի հետ (տեսանյութ)

Ավշարի դպրոցում ստեղծված իրավիճակը խաթարում է երեխաների կրթության իրավունքը․ ՄԻՊ

Գյումրու քաղաքապետարանը ՀԷՑ-ին չի վճարի 188 մլն դրամ. Սամվել Բալասանյան

Ջերմուկի ոստիկանները բացահայտել են 9 տարի առաջ կատարված գողությունները

Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Arton Capital» կազմակերպության ներկայացուցիչներին

ԵԱՏՄ տարածքում գյուղատնտեսական արտադրանքի ծավալն աճել է 19 տոկոսով

Միշտ կարիք կա զարգացնելու մոր եւ մանկան առողջության պահպանմանն ուղղված քայլերը. Թորոսյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ

Գորիսի և Մեղրիի ավտոճանապարհներին ձյուն է տեղում

ԵԽ-ում ՀՀ ներկայացուցիչը մասնակցել է կրթության քաղաքականության և պրակտիկայի հարցերով ղեկավար կոմիտեի նիստին

34-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ապօրինի թմրամիջոց իրացնելու համար. գործը դատարանում է

Ինձ թվում է՝ երազ է. բռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը՝ երկար սպասված ԵԱ ոսկե մեդալի մասին

Ռոբերտ Քոչարյանը կոպիտ սխալ է թույլ տվել իմ նկատմամբ հայց ներկայացնելով. Արամ Մանուկյանը մանրամասներ է ներկայացնում

ԱՄՆ Ալաբամա նահանգը ճանաչել է Հայոց Ցեղասպանությունը

Մարգարյան-Ֆուչիկ խաչմերուկից մինչև Աբելյան-Ֆուչիկ կբարեկարգվի փողոցը, նստարանները, ցանկապատները