Միջազգային սիմպոզիում՝ նվիրված անցումային արդարադատությանը. ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը

Զորյան ինստիտուտը Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) հետ համատեղ սիրով տեղեկացնում է, որ հոկտեմբերի 5-ին, ժամը 13:00-16:00-ը, ՀԱՀ-ի Մանուկյան դահլիճում տեղի կունենա անցումային արդարադատությանը նվիրված միջազգային սիմպոզիում: 

Սիմպոզիումին ներկա կլինեն և բացման խոսքով հանդես կգան հատուկ հյուրեր` վարչապետ Նիկոլ Փաշինյանը և փոխվարչապետ Արարատ Միրզոյանը: Անցումային արդարադատության ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող փորձագետներ հրավիրվել են Երևան, որպեսզի տեսականորեն ներկայացնեն անցումային արդարադատությունը և քննարկեն, թե որքանով է այն կիրառելի Հայաստանի համար և ինչ արդյունքների կարող է հանգեցնել: 

Մեկօրյա միջազգային սիմպոզիումը բաց է հանրության, գիտնականների, քաղաքականություն մշակողների, օտարերկրյա դիվանագետների և բոլոր նրանց համար, ովքեր Հայաստանում պատասխանատու են արդարադատության և անվտանգության իրականացման համար: Միջոցառումը ուղիղ կհեռարձակվի Հայաստանում և արտերկրում: 

Սիմպոզիումի բանախոսներն են՝

Դր. Ուիլյամ Ա. Շաբասը քրեական իրավունքի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտների փորձագետ է: Լինելով Middlesex և Leiden համալսարանների պրոֆեսոր՝ գլխավորել է ՄԱԿ-ի Գազայի հակամարտության հարցով հանձնաժողովը և Սիերա Լեոնեյի արդարադատության և հաշտեցման հանձնաժողովը: 

Մարիեկե Ուիերդան ներկայում Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության իրավունքի տեսության խորհրդատու է և ունի շուրջ քսան տարվա փորձ՝ անցումային արդարադատության ոլորտում, այդ թվում՝ նախկին Յուգոսլավիայի միջազգային քրեական դատարանում, Անցումային արդարադատության միջազգային կենտրոնում և ՄԱԿ-ի՝ Լիբիայի աջակցման առաքելությունում: 

Բարնի Աֆակոն հակամարտությունների միջնորդության ոլորտում փորձառություն ունեցող փաստաբան է, ով համատեղությամբ աշխատում է որպես տրիբունալ դատավոր Մեծ Բրիտանիայում: 2006-2008թթ. նա եղել է Հարավային Սուդանի միջնորդության առաքելության գլխավոր իրավախորհրդատուն Ջուբայի խաղաղության բանակցությունների ընթացքում Ուգանդայի կառավարության և Տիրոջ դիմադրության բանակի (LRA) միջև:

Դր. Նադիա Բերնազը իրավագիտության և կառավարման ոլորտի պրոֆեսոր է Վագենինգենի համալսարանում: Նա ուսումնասիրում է բիզնեսը և մարդու իրավունքները՝ անդրադառնալով ընկերությունների և գործարարների հաշվետվողականությանը, մարդու իրավունքների ազդեցությանը միջազգային, ներքին և անդրազգային գործընթացների միջոցով:

Քննարկումը կհամակարգի իրավաբան, Impact Hub-ի գործադիր տնօրեն Սառա Անջարգոլյանը:

Տպել
2987 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)