Ես հաճույքով կպատժեի վայրահաչողներին. Ալիկ Սարգսյանը՝ իշխանությանը պաշտպանող ֆեյքերի մասին

ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը սրտնեղած է ֆեյսբուքում գրանցված կեղծ օգտատերերի գրառումներից: «Էսքան զոմբի մեր երկրում չի կարող լինել, սրանք պատվիրակված մարդիկ են, որոնք վարձատրվում են ինչ-որ մարդկանց, կառույցների կողմից եւ ֆեյսբուքում վիրավորում են մարդկանց»,- ասաց նա եւ մեր հարցին ի պատասխան նշեց, որ չգիտի, թե ում կողմից են նրանք վճարվում:

«Ենթադրությունները թողնում եմ ընթերցողներին: Նրանց ասում են՝  հենց մեկը մեր թվարկած ցանկից ինչ դատողություն կանի, եթե նույնիսկ կբարեւի, կերեւա այդ մարդու պատկերը լրատվության մեջ, արագ դու, դու, դու, էդ 120 հոգիդ դիմում եք հարձակման: Զոմբիները դիվանների վրա նստած, իրենց կեղտոտ սպարտիվկեքով, որ ոչ աշխատում են, ոչ ուղեղ ունեն, ոչ մի բանով զբաղվում են, էն ժամանակ էլ չեն աշխատել, հիմա էլ չեն աշխատում... Իհարկե, կազմակերպված է, էսքան խաժամուժ մեր երկրում չի կարող լինել: Մի բառ են լսում՝ ՀՀԿ, ու միանգամից հարձակվում են, կապ չունի այդ մարդը ով է, ոնց է ապրել: Արդյոք այդ ցուցակի մեջ եղել է, թե՝ ոչ, արդյոք արժանի է այդ խոսքերին: Դա կապ չունի, տրվում է հարձակման հրաման՝ ֆաս, ու ֆասի ժամանակ խաժամուժը հարձակվում է ֆեյսբուքով»,- ասաց ՀՀԿ պատգամավորը:

Նա ընդգծեց, որ ոչ մի դատողություն չի կարող նորմալ արձագանք ստանալ այդ մարդկանց կողմից. «Ինչքան ուզում ես նորմալ բան ասա, որ օգուտ կլինի բոլորին, հասարակությանը, իշխանություններին, երկրի զարգացմանը, ինչ ուզում ես ասա, ուզում ես՝ հասարակ բարեւ տուր, այդ բարեւի տակ իրենք ունեն համապատասխան մեկնաբանություններ:

Իհարկե, ես հաճույքով նրանց կպատժեի, որոնք հանիրավի ուղղակի վայրահաչ են կատարում: Սա շատ վատ բան է, ազդում է նաեւ լրագրողների վրա, որովհետեւ հերթը մի օր ձեզ էլ կհասնի: Իմ երեկվա հասարակ, փոքր մեկնաբանության տակ, որի իրավունքը ես ունեմ, ինչ ասես գրում են: Ուզում է 7 հազար խաժամուժ լինի, ոչ մի խաժամուժ չի կարող իմ դիմաց կանգնել ու դեմքիս ասել, որովհետեւ խոսքով, գործով, ֆիզիկապես, իրենք իմ կողքին կանգնելու իրավունք էլ չունեն:

Միգուցե շատերն ուրախանում են, թե՝ տեսաք, ինչ են գրել: Բայց թող իմանան, որ սրանք պատվերով գրող մարդիկ են, որ առաջին հրամանի դեպքում անունը կարդալուց հարձակվում են: Ամբողջ հասարակությունը դա կարդում է, այդ թվում՝ իմ հարազատները: Չեմ ուզում նրանց մասին ավելի վիրավորական բառեր ասել, պլինտուսից ցածր այդ տեսակները տառականների, այդ խաժամուժը, որ իրեն այդքան լկտի է պահում ֆեյսբուքում, արդյոք սա ժողովո՞ւրդն է, սա ժողովուրդ չի: Ժողովրդի մեջ ուղեղ ունեցող շատ մարդիկ կան, ոնց կարող է մարդը տունը նստած առավոտից երեկո վիրավորում են մարդկանց»,- ընդգծեց Ալիկ Սարգսյանը:

Դիտարկմանը, թե ՀՀԿ-ն էլ ունի ֆեյքեր, որոնք նման բաներ են գրում, Ալիկ Սարգսյանն արձագանքեց. «Ես թքել եմ այն ֆեյքերի վրա, որոնք ՀՀԿ-ի անունից քննադատում են ինչ-որ մեկին: Ինձ մի խառնեք այդ ցուցակին, ես դուրս եմ այդ ամեն ինչից, մի քիչ էլ վեր եմ կանգնած այդ ամենից»:

Տպել
2546 դիտում

Մարինա Խաչատրյանն ու Հայկ Այվազյանը «Գարդասիլի» հարցով դիմել են ԱԱԾ

Այլեւս չենք հանդուրժի կեղտոտ փողոցներ. Հայկ Մարությանը վերջնագիր է ներկայացրել «Սանիթեքին»

Ոսկեվանի մանկապարտեզը կաշխատի ամբողջ հզորությամբ. Շահագործման է հանձնվել արևային ջրատաքացուցիչ համակարգը

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը

Երկրպագուները ճայթուկներով եկել էին ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզմանը (տեսանյութ)

Վաղվա նիստերից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

2019-ին կարող է լինել գնաճ` թույլատրելի միջակայքում՝ օրենքով սահմանված կարգով․ այն չի գերազանցի 4 տոկոսը․ նախարար

Հայտարարություն մրցույթի մասին

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սուսաննա Սաֆարյանին

Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը

Եկել ենք 3 միավորի հետեւից. Ֆինլանդիայի ֆուտբոլի հավաքականի պաշպան

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին (լուսանկարներ)

Պետք է ուշադիր լինենք Մխիթարյանի նկատմամբ. Ֆինլանդիայի հավաքականի մարզիչ

«Դե դուք ձեր ասածն արեք, ես էլ իմ ասածն անեմ». ի՞նչ է իրականում տեղի ունեցել Մեղրիի զորամասում

Աղետների մասին գրականություն՝ ՀՀ դպրոցներին. Ֆ. Ցոլակյանն ընդունել է ՅՈԻՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

ՊՆ-ում օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները

Արմեն Սարգսյանը պատրաստ է համագործակցել խորհրդարանի հետ․ հանդիպում նախագահականում

Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը նվաճեցին երկու մեդալ

Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը կամ որեւէ մեկը զանգահարել է ինձ, ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից․ Վալերի Օսիպյան

«Սասնա Ծռեր»-ը սադրանքով ապատեղեկատվություն է տարածում. մարտունեցի ազատամարտիկների բաց նամակը