ՔՈԱՖ հոգաբարձուների խորհրդի նախագահ է նշանակվել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ»-ի գլխավոր տնօրենը

26/09/2018 schedule14:00

«Պարոն Բեզջյանի առաջնորդությունն ու բացառիկ լիազորությունները մեր հիմնադրամի զարգացման հաջորդ փուլի բանալին են։ Անհամբեր սպասում եմ Ռիչարդի հետ սերտ աշխատանքին՝  Հիմնադրամն ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ նորարարական նախաձեռնությունը նոր մակարդակի բարձրացնելու՝ հանուն մեր գյուղերի երիտասարդների: Հայաստանի  գյուղերի հզորացումը երկրի տնտեսության շարժիչն են, բարգավաճման ու խաղաղ ապագայի գրավականը»,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի հիմնադիր ու գործադիր տնօրեն Գարո Արմենը։

Ռիչարդ Բեզջյանը երեւանաբնակ գործարար է, ծրագրավորման ընկերությունների հիմնադիր ու ղեկավար։ Գրաֆիկական դիզայնի, ինտեգրացված ծրագրային լուծումների, էլեկտրոնային առեւտրի, իսկ այժմ նաեւ՝ բանկային ապահով լուծումների առաջամարտիկ է։ ՔՈԱՖ-ի համար այսքան կարեւոր ժամանակաշրջանում Ռիչարդ Բեզջյանի ներգրավվածությունն էլ ավելի նշանակալի է դարձնում իրադարձությունը, քանի որ նա տարբեր ոլորտներ եւ ուղղություններ առաջնորդելու մեծ փորձ ունի։

«Նորարարական մոտեցումը, ահռելի ջանքերն ու ֆինանսական ռեսուրսները, որ Հայաստանի մանուկներ հիմնադրամն ու ՔՈԱՖ ՍՄԱՐԹ կենտրոնը ներդրել են գյուղական համայնքների զարգացման գործում, անգնահատելի են։ Սա ուղենշային մոտեցում է, որ մի օր կորդեգրեն շատ երկրներ։ Ինձ համար պատիվ է հոգաբարձուների խորհրդի նախագահությունը։ Սա հնարավորություն է բարին գործել երեխաների, ընտանիքների, հայրենիքի ու աշխարհի համար»,- նշեց ՔՈԱՖ-ի նորանշանակ նախագահ Ռիչարդ Բեզջյանը։ 

Ռիչարդ Բեզջյանը կրթություն է ստացել ԱՄՆ Մասաչուսեթս նահանգում՝ Բոստոնի Հյուսիսարեւելյան համալսարանի էլեկտրական ինժեներիայի ու համակարգչային դիզայնի բաժնում։ Իր կարիերան նշանավորվում է շուրջ երեք տասնամյակի նորարարական գործունեությամբ, սկսած առաջին՝ Graphics Software ընկերությունից մինչեւ Հայաստանում 1990 թ. «Բումերանգ» գիտահետազոտական կենտրոնի հիմնումը։ Աճի հեռանկարները նկատի առնելով՝ 2007 թ. իր տիկնոջ՝ Ռուբինայի ու երեք երեխաների հետ տեղափոխվել է Հայաստան ու հիմնել «Էներջայզ Գլոբալ Սերվիսիզ» (EGS) ընկերությունը։

Ունենալով շոշափելի հաջողություններ միջազգային շուկաներում՝ կազմակերպությունը վերածվել է Գերազանցության տեխնոլոգիական կենտրոնի, որն այսօր համարվում է Հայաստանում եւ տարածաշրջանում ՏՏ ոլորտում գործունեություն իրականացնող խոշորագույն կազմակերպություններից մեկը: Կենտրոնի թվով 300 բարձրակարգ ծրագրավորողները նախագծում եւ մշակում եմ նոր ծրագրեր, եւ մատակարարում ՏՏ ծառայություններ աշխարհով մեկ:

Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է բարձրացնել Հայաստանի գյուղաբնակների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004թ., եւ այդ ժամանակից ի վեր իրականացվում են կրթական, առողջապահական, սոցիալական եւ տնտեսական ծրագրեր, ինչպես նաեւ հիմնանորոգվում են համայնքների համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքները: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիրի, Արագածոտնի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի եւ Տավուշի մարզերի 44 համայնքների քավելի քան 75,000 բնակիչները:

2015թ. սկսած՝ COAF-ը մշակել եւ իրագործում է նոր տեսլական՝ ՍՄԱՐԹ նախաձեռնություն: ՍՄԱՐԹ-ը կրթության միջոցով առաջխաղացում է ապահովելու գյուղական աշխարհի համար, ինչի արդյունքում շահում են անհատները, հասարակությունը եւ միջավայրը: ՍՄԱՐԹ-ը կդառնա զարգացման օրինակելի մոդել եւ կկրկնօրինակվի Հայաստանի այլ մարզերում եւ համայնքներում:

Առաջին ՍՄԱՐԹ կենտրոնը բացվել է Լոռու մարզում՝ ծառայելու տեղի շուրջ 150,000 բնակիչներին։

Տպել
654 դիտում

Բժշկական համալսարանի ճաշարանը վարձակալածի հետ պայմանագիրը լուծարել են՝ բուհի պրոռեկտորին բուֆետի «նալոգ» չվճարելու համար

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը մասնակցել է բուհերի հոգաբարձուների խորհուրդների նախագահների հետ թեյախմությանը

Հայաստանում ԱՄՆ նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին Երեւան կժամանի հաջորդ շաբաթ

Վալերի Օսիպյանն անակնկալ այցելել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Մալաթիայի բաժին

ԲՀԿ–ն առաջարկում է հարկային արտոնություն տրամադրել բնակլիմայական աղետների հետևանքով 50 %-ի վնաս կրած գյուղատնտեսներին

Անցնող շաբաթ արցախա-ադրբեջանական սահմանին հակառակորդը հրադադարի ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Մետրոյի զարգացման ծրագիրը մտել է գործնական փուլ. քաղաքապետարանի առաջարկը գրավել է ներդրողներին

Ջրի գին. ավելի էժան, քան գիտես

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Վանաձորի թիվ 7 հիմնական դպրոցի կառուցման շինաշխատանքների ընթացքին

Ընդունում եւ հանձնում. նավից պարահանդես

Երկու աթոռ. պայքարը ավելի է թեժանում

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» բիզնես ֆորումի մասնակիցները նոր ներդրողների են սպասում

Լավ չի, երբ սեփական պարտությունը համարում եք պետությանն ու ժողովրդինը, երբ դուք եք զրկվել ամեն ամիս ծրարով փող ստանալուց

Գեներալ-մայոր Արմեն Աբրահամյանը նշանակվել է Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ

Պետական համակարգն ու տարբեր կառույցներն այլեւս չեն միջամտում գործարար ոլորտին․ Տիգրան Խաչատրյան

Եւս մեկ անգամ հռչակում եմ տնտեսական հեղափոխության կարգախոսը․ հերիք է ինչքան նստեցինք տեղներս, վե՛ր կենանք ու քայլենք

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, մարդատար ավտոմեքենաների համար՝ դժվարանցանելի

Տնտեսական հեղափոխության մեր մեթոդը չի տարբերվում քաղաքական հեղափոխության մեր մեթոդաբանությունից․ Նիկոլ Փաշինյան

Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար․ կան տուժածներ

Վանաձորում մեկնարկել է «Իմ քայլը հանուն Լոռու մարզի» ներդրումային-բիզնես ֆորումը․ ներկա է լինելու վարչապետը