Գյումրիում քննությունների չեկած ուսանողները դիպլոմ են ստացել, կրթաթոշակները յուրացվել են. դատախազություն

ՀՀ Շիրակի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանի ղեկավարության կողմից թույլ տրված մի շարք առերեւույթ չարաշահումների դեպքի առթիվ: Այս մասին հայտնում են դատախազության մամուլի ծառայությունից:

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հակազդման վարչությունում ստացվել են օպերատիվ տեղեկություններ, որ Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում  2012-2015թթ. ընթացքում մի շարք ուսանողներ դասերի եւ քննությունների չեն հաճախել, սակայն ստացել են գնահատականներ եւ ավարտական դիպլոմներ: Որոշ ուսանողներին հասանելիք կրթաթոշակը՝ ընդհանուր 1.250.000 ՀՀ դրամի չափով, յուրացվել է, ուսումնարանում որպես աշխատակիցներ ձեւակերպվել են տնօրենի մի շարք ազգականներ, ովքեր աշխատանքի չներկայանալով՝ աշխատավարձեր են ստացել, յուրացվել են նաեւ պարգեւավճարների եւ գործուղումների գումարներ:

Այս կապակցությամբ ՀՀ ոստիկանության Մուշի բաժնում  նախապատրաստվել են նյութեր, որի ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մոտ 2 տասնյակ ուսանողների՝ ուսումնառության ընթացքում ՀՀ-ից դուրս գտնվելու պայմաններում ուսումնարանի առանձին դասախոսներ, տնօրենի հրահանգով եւ ուսմասվարի, փոխտնօրենի ցուցումներով բացակայությունների ընթացքում նրանց գնահատականներ են նշանակել՝ գրավոր աշխատանքներն ուրիշ ուսանողների գրել տալով: Մի շարք ուսանողներ էլ չեն ստացել իրենց հասանելիք կրթաթոշակների գումարները: Բացի այդ՝ ըստ ձեռք բերված փաստական տվյալների, 2013 թվականի մայիսին ուսումնարանի տնօրինական խորհրդի կողմից որոշվել է աշխատակիցներին տրամադրել դրամական պարգեւավճար, սակայն առանձին աշխատակիցներ այն չեն ստացել: 

Առկա են տվյալներ նաեւ, որ ուսումնարանն ընդգրկված է ներառական կրթության համակարգում, եւ տնօրենի կողմից 2015-2016թթ ուս. տարվա համար ներկայացվել են ներառական կրթության համակարգում ընդգրկված թվով 11 ուսանողների անուններ, որոնցից, սակայն, միայն մեկն է եղել իրական, մյուսները՝ մտացածին: Վերջիններիս համար  պետության կողմից հատկացված ողջ հասույթը եւս ստացվել եւ յուրացվել է:

Ըստ նախապատրաստված նյութերում առկա տվյալների՝ 2012-2015 թթ. ընթացքում  ուսումնարանում որպես պահակ գրանցված է եղել տնօրենի եղբոր տղան,  որը չի ներկայացել աշխատանքի, տնօրենի աղջկա ամուսնու եղբայրը ձեւակերպված է եղել որպես տնտեսական գծով փոխտնօրեն, սակայն երբեք չի մասնակցել ուսումնարանի որեւէ գործառույթի իրականացմանը, տնօրենի փեսան ձեւակերպված է եղել որպես ուսումնարանի կառավարման խորհրդի նախագահ, տնօրենի փեսայի եղբայրը՝ 2012-2015թթ ընթացքում գրանցված է եղել որպես բանվոր-բակապահ, սակայն երբեւէ չի հաճախել աշխատանքի, տնօրենի որդին շուրջ 11 տարի՝ 2007-2018 թթ., գրանցված է եղել որպես աշխարհագրության դասախոս, սակայն երբեւէ նման դասաժամ ուսանողների հետ չի պարապել:

Նկատի ունենալով, որ առկա են Գյումրի քաղաքի թիվ 1 արհեստագործական ուսումնարանում պաշտոնեական դիրքն օգտագործելով յուրացում կամ վատնում կատարելու,  պաշտոնեական լիազորությունները չարաշահելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու ենթադրյալ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բավարար փաստական տվյալներ՝ նշված հանգամանքները լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննությամբ պարզելու անհրաժեշտությունից ելնելով՝ Շիրակի մարզի դատախազի տեղակալի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ  հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի, 308-րդ հոդվածի 1-ին մասի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 Քրեական գործը նախաքննություն կատարելու հանձնարարությամբ ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Տպել
2056 դիտում

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

2-6 ժամ լույս չի լինի Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին