Զինծառայողի նկատմամբ բռնություն է գործադրվել. նրա մահվան դեպքով մեղադրանք է առաջադրվել համածառայակցին

Սեպտեմբերի 2-ին Արցախի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում մահացած Վանիկ Գեւորգյանի դեպքով կալանավորվել է համածառայակիցը:

Այս տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: Հիշեցնենք, որ պաշտոնական հաղորդագրության մեջ ավելի վաղ նշված էր, որ Վանիկ Գեւորգյանը նախնական տեղեկություններով ինքնասպանություն է գործել: Զինծառայողի դին հայտնաբերվել էր ժամը 20:55-ի սահմաններում՝ N զորամասի 2-րդ հրետանային դիվիզիոնի նախկին զորանոցի չշահագործվող շենքում՝ քուղով (պարանով) կախված վիճակում:

Սոնա Տռուզյանը մեր զրույցում ասաց, որ դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացված բազմակողմանի քննության արդյունքում տվյալներ են ձեռք բերվել նույն զորամասի մեկ այլ ժամկետային ծառայողի կողմից կանոնագրքային հարաբերությունները խախտելու, տուժողի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ։

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ համածառայակցին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Տպել
2095 դիտում

Կապանում ձերբակալված չորրորդ քաղաքացին ազատ է արձակվել. մերժվել է նաեւ նրան կալանավորելու միջնորդությունը

Ադրբեջանից բռնագաղթած 112 ընտանիք կապահովվի բնակարանով․ կառավարությունը 2 մլրդ 169 մլն դրամ հատկացրեց

Վրաստանում մայիսի 29-ից կգործի ներքաղաքային հասարակական տրանսպորտը, հունիսի 1-ից՝ սրճարանները

Ճգնաժամի պայմաններում այս նախագծի ընդունումը կապիտալ շինարարության խթանման մեծ ազդակ կլինի․ վարչապետ

Էդ. Նալբանդյանի մասնակցությամբ Ապրիլյանի հանձնաժողովի նիստի օրը հայտնի է. ԱԱԾ-ն լուծել է տեսակապի անվտանգության հարցը

«Թվիթեր»-ն առաջին անգամ Թրամփի գրառումներն ընդգծել է հատուկ նշումով՝ դրանք ապակողմնորոշող համարելով

Ինչի՞ եք ճպցնում, տիկի՛ն Սամսոնյան, չեք ուզում՝ դուրս եկեք (Տեսանյութ)

Ժամանակավորապես անհասանելի է ճանապարհային ոստիկանության 177 թեժ գծի հեռախոսահամարը

ՊՆ-ում ստեղծվում է Բանակի կենտրոնական մարզական ակումբ

Ինչո՞ւ է պարտադիր դիմակի կրելը մեքենայում․ պարզաբանում է պատգամավոր Համազասպ Դանիելյանը

Ստեփանակերտում 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի․ երեխան թեթեւ վնասվածք է ստացել

Եթե դիմակ կրելու դե ֆակտո պարտադրության մեր ուղերձը չընդունվի, ապա դե յուրե պարտադիր կդարձնենք բոլոր տեղերում․ Փաշինյան

240 քաղաքացու նկատմամբ դիմակի բացակայության փաստով արձանագրություն է կազմվել․ Արման Սարգսյան

Իտալիայի ֆուտբոլի առաջնությունը կվերսկսվի հունիսի 13-ին

Եթե թողնենք նույն ոստիկանին, փոփոխենք անվանումները, ոչ մի փոփոխություն չի լինի․ Արկադի Խաչատրյան

Վիվա-ՄՏՍ. «Լիցք+»՝ օգտվեք հիմա, վճարեք հետո

Սամվել Ավանեսյանը նշանակվել է Արցախի աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար

Որոշել ենք ամենօրյա ռեժիմով խստացնել վարչական հարկադրանքի մեթոդները, որպեսզի բոլորը կիրառեն այդ կանոնները․ վարչապետ

Սպանություն Կոտայքի մարզում․ 68-ամյա տղամարդը քարով բազմաթիվ հարվածներ էր հասցրել (տեսանյութ)

Միջադեպը տեղի է ունեցել միջդիրքային տարածքում, կրակոցից այրվել է մեքենան. ՊՆ խոսնակը մանրամասնում է