Արվեստագետներին կոչ եմ անում զերծ մնալ անիմաստ քննադատություններից եւ իրենց գործն անել. Արթուր Իսպիրյան

«Իմ քայլը» դաշինքը Երեւանի ավագանիում ունենալու է 57 մանդատ: Նախնական հաշվարկներով՝ խմբակցության 57 անդամների մեջ մի շարք մշակութային գործիչների թվում է երաժիշտ Արթուր Իսպիրյանը:

Քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ Արթուր Իսպիրյանը Հանրային ռադիոյի արխիվի եւ Կոմիտասի տուն թանգարան, ազգային երաժշտական գրադարանի թվայնացման բաժնի տնօրեն է: Ինչպես նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությունը նա, եւս մասնագիտությամբ ինժեներ է՝ ավարտել է Երեւանի պոլիտեխնիկական ինստիտուտի ինժեներական ֆակուլտետը, սակայն վաղ տարիքից երաժշտությամբ է զբաղվել: Արթուր Իսպիրյանի հետ մեր զրույցը ստորեւ:

- Պարոն Իսպիրյան, երբ որոշեցիք ընդգրկվել «Իմ քայլը» դաշինքի Երեւանի ավագանու ցուցակում՝ սպասո՞ւմ էիք, որ դաշինքը բացարձակ հաղթանակ կգրանցի:

- Իհարկե, սպասում էի: Միայն ես չէի սպասում, բոլորն էին սպասում, բոլորը գիտեին, որ «Իմ Քայլը» դաշինքը լինելու է առաջատար եւ հաղթելու է: Քայլարշավի ժամանակ ժողովրդի սերն ու ժպիտները տեսնելով՝ արդեն ակնհայտ էր՝ արդյունքն ինչպիսին է լինելու: Ժողովուրդը համակրում է «Իմ Քայլը» դաշինքի անդամներին եւ Հայկին: Իսկ հաղթանակի հարցում ես չէի կասկածում:

- Դուք Հանրային ռադիոյի արխիվի, նաեւ Կոմիտասի տուն թանգարան, ազգային երաժշտական գրադարանի թվայնացման բաժնի տնօրեն եք, հասցնելո՞ւ եք համատեղել այդ ամենն ավագանու աշխատանքների հետ:

- Ես հրաշալի եւ պրոֆեսիոնալ թիմում եմ, որոնք անթերի կատարում են իրենց աշխատանքը, բայց դա չի նշանակում, որ ես գնացել ընդունվել եմ այդտեղ աշխատանքի եւ միշտ թողնելու եմ, որ իմ փոխարեն թիմն աշխատի: Քաղաքապետարանում ավագանու նիստերին պարտադիր ներկա կգտնվեմ, եւ եթե այն ժամանակ քնում էի երեկոյան ժամը 22:00-ից մինչեւ առավոտվա 6:00-ն, ապա հիմա կքնեմ, գիշերվա 2-ից մինչեւ առավոտյան 6:00-ն: Իմ աշխատանքները մայրաքաղաքի հետ կապված հաստատ չեն տուժի դրանից, եւ ոչ էլ ռադիոյի ու Կոմիտասի թանգարանի աշխատանքը կտուժի: Ես ամեն ինչ անելու եմ, որպեսզի համատեղեմ եւ՛ իմ աշխատանքը եւ քաղաքապետարանի գործերը, եւ՛ երաժշտական կյանքը:

- Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ այս ամենից ձեր ամենասիրելի աշխատանքը հենց երաժշտությունն է:

- Հենց հիմա ես նկարահանման եմ Հանրային հեռուստատեսությունում: Ճիշտ է՝ տեսահոլովակներում եւ հեռուստածրագրերում որպես մշտական աշխատող չկամ, բայց շատ դեպքերում գիշերներն անգամ չեմ քնում, ստեղծագործում եմ: Ժամանակ միշտ գտնում եմ ստեղծագործելու: Ամեն դեպքում, այն աշխատանքը, ինչով ես եմ զբաղվում եւ արխիվացման աշխատանքը նույնպես, որը լսելով եմ անում՝ երաժշտական կյանքիս մասն է կազմում:

- Հարցազրույցներից մեկում ասել էիք, որ ձեր ընտանիքից հետո ամենաթանկ բանը Երեւանն է ձեզ համար: Ինչպե՞ս եք պատրաստվում հոգ տանել սիրելի Երեւանի մասին:

- Ես երկար տարիներ տեսնելով Երեւանում կատարվող այս անփութությունը, թե՛ քաղաքաշինության, թե՛ էկոլոգիական խնդիրները, տրանսպորտի եւ այլնի՝ մեջս բազմաթիվ հարցեր էի կուտակել, իսկ այսօր այդ հարցերից շատերի պատասխանն ունեմ: Մենք Հայկ Մարությանի գլխավորությամբ եւ մեր թիմի՝ «Իմ Քայլը» դաշինքի միջոցով հնարավորինս արագ կտանք այդ բոլոր հարցերի լուծումները: Բավականին շատ հարցեր կան, որոնց լուծումը պետք է անհապաղ տրվի:

- Ավագանու բավականին հետաքրքիր եւ բազմապրոֆիլ թիմ ունեք՝ բժիշկ, դասախոս, բանկի աշխատող, քիչ չեն նաեւ մշակութային գործիչները: Ինչպիսի՞ աշխատանք եւ նոր մոտեցում սպասենք այս թիմից:

- Անկեղծ ասած՝ թիմի անդամներից շատերին չէի ճանաչում եւ քարորզարշավի ժամանակ եմ ծանոթացել: Շատ պայծառ, նվիրված, պատրաստակամ մարդիկ կան մեր թիմում: Եվ բացի թիմի անդամներից, մեր կողքին կանգնած են շատ հզոր մասնագետներ՝ թե՛ քաղաքաշինության մեջ, թե՛ տնտեսագիտության, թե մշակույթի գործիչների: Մի խոսքով՝ մեր թիմից բացի մեր կողքին եւ ժողովրդի կողքին բավականին պրոֆեսիոնալ մասնագետներ կան կանգնած, եւ սա վերաբերում է թե՛ ՀՀ-ում եւ՛ թե սփյուռքում մեր հայրենակիցներին: Շատ մեծ ուշադրություն կդարձվի Երեւանի մշակութային կյանքին: Բավականին նոր ծրագրեր կան մշակութային կյանքի հետ կապված: Քաղաքացիական պայմանագիր կուսակցության հիմնադրման օրվանից եղել եմ իրենց հետ: Միշտ ցանկացել եմ լինել Երեւան քաղաքի աշխատանքներում ներգրավված, որովհետեւ սիրտս ցավում է Երեւանի համար, երբ տեսնում եմ, որ ինչ-որ անշնորհքություն է տեղի ունենում: Մայրաքաղաքի մաքրության եւ կանաչապատման հարցերով միշտ ակտիվ եմ եղել, եւ հիմա, երբ առիթ հանդիասացավ, որ լինեմ ավագանու անդամ՝ որոշեցի ավելի ներսում լինել եւ ներսից պայքարել:

- Որպես մշակույթի գործիչ եւ ոլորտին տիրապետող անձ՝ ինչպե՞ս եք գնահատում մեր մշակութային կյանքը, նոր նախարարի օրոք ակնհայտ փոփոխություններ կամ այդ ուղղությամբ իրականացվող նպատակային քայլեր նկատո՞ւմ եք, թե՝ ո՛չ:

- Դեռ վաղ է նկատել: Էնքան դժվար է փոխել մշակութային կյանքը: Անկախության օրվան նվիրված այս տարվա մշակութային միջոցառումների եւ կազմակերպչական հարցերի տեսանկյունից մի բան եմ ուզում նշել, այն ինչ տեսա կենտրոնում՝ ուղղակի հրաշալի էր: Ճաշակի մեծ տարբերություն զգացվեց՝ անցած տարիների կազմակերպվածների հետ համեմատած, չգիտեմ, միգուցե անցած տարվանից էր ծրագրվել, որ նման ծրագիր լիներ, այնուամենայնիվ ես մեծ տարբերություն տեսա: Անակնկալներ դեռ շատ կլինեն, որովհետեւ Լիլիթ Մակունցը շատ աշխատասեր եւ նվիրված նախարար է: Երբ մենք քնած ենք, նա արթուն է, վաղ առավոտից աշխատում է, եւ ես գիտեմ, որ այդ աշխատանքը զուր չի անցնում, մենք դրա արդյունքը շատ շուտով կտեսնենք:

- Իսկ այն բոլոր հայտարարություննե՞րը, որոնք արվեցին տարբեր մտավորականների կողմից, թե մշակույթի նախարարը ոլորտին չի տիրապետում եւ այլն:

- Դրանց պետք չէ ուշադրություն դարձնել, պարզապես անհրաժեշտ է հետ նայել եւ տեսնել, թե անցյալում ինչ էր, հիմա ինչ է: Խորհուրդ եմ տալիս այդ քննադատողներին պարզապես հետ նայել, եւ տեսնել, թե նախկինում ինչ էր մեր մշակույթի վիճակը: Ես փոփոխությունները միանշանակ դրական եմ գնահատում: Եվ այնպես չէ, որ ես «Իմ Քայլը» դաշինքից եմ, դրա համար պիտի լռեմ, եթե ինչ-որ թերություն զգամ՝ կարտահայտվեմ, դա իմ բնավորության մեջ է: Իսկ քննադատողներին կասեմ, ով որ չի կարող օգնել, թող հեռվից նայի: Կամ օգնեն, կամ էլ թող հեռվից նայեն: Թե՛ տնտեսությունը, թե՛ մշակույթը կամաց-կամաց զարգանում է, որովհետեւ երկրում ղեկավարում են ազնիվ, երկիրը սիրող մարդիկ, եւ այսօր մենք ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում ենք գտնվում՝ որպես օրինակելի եւ ամենահետաքրքիր աշխարհիկ երկիր:

- Փորձը ցույց է տվել, որ ՀՀ-ում քաղաքականացված արվեստագետների վարկանիշը կտրուկ իջնում է հանրության շրջանում, մտավախություններ չունե՞ք, որ դուք էլ նման խնդրի առաջ կկանգնեք:

- Ես ոչ մի մտավախություն չունեմ: Միշտ եղել եմ ազնիվ եւ միշտ ասել եմ այն՝ ինչ մտածել եմ: Ինձ երբեք ոչ-ոք չի կարող պարտադրել, որ ես ասեմ այն՝ ինչ չեմ ուզում ասել: Եվ մշակութային մյուս գործիչների հետ կապված էլ կարող եմ ասել, որ իրենք պետք է լինեն ազատ եւ առանց պարտավորությունների: Կախվածություն չունենան քաղաքական ոչ մի ուժից: Ես ոչ իմ մշակույթի, ո՛չ էլ հիմա քաղաքականության մեջ կախվածություն չեմ ունենալու, հիմա էլ ճիշտն եմ ասելու, եւ եթե պետք լինի՝ նաեւ կքննադատեմ: Բայց այսօր քննադատելու ժամանակ չունենք, մենք պետք է աշխատենք, ստեղծագործենք եւ հզորացնենք մեր երկիրը: Կոչ եմ անում բոլոր արվեստագետներին՝ զերծ մնալ անիմաստ քննադատություններից եւ իրենց գործն անել:

Տպել
4883 դիտում

Վանում փախստականներ տեղափոխող ավտոբուս է կողաշրջվել․ 15 մարդ է զոհվել՝ այդ թվում երեխաներ

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ելույթ է ունեցել Կրոնական հարցերով նախարարական հանդիպմանը

Շրջակա միջավայրի նախարարությունը JIKA-ի հետ համագործակցության նոր ծրագրեր է մշակվել

Արա լեռան մոտակայքում քաղաքացիները մոտոցիկլետներով իջել են ձորը և չեն կարողացել դուրս գալ

ՀՀ ոստիկանության պետի աշխատակազմի ղեկավարը կհանդիպի Շիրակի մարզի բնակիչներին

Վերջին հաշվառումից հետո Շիրակի մարզի գյուղերից նոր անօթեւան ընտանիքների տվյալներ են ստացվում

7 ոստիկան ազատվել է ծառայությունից, 2 ոստիկանի տրվել է խիստ նկատողություն (տեսանյութ)

Սիրիայի ԱՀ Մեծ Մուֆթին այցելել է Հալեպում տեղակայված հայկական հումանիտար առաքելության խմբի կենտրոն

Մինչ այժմ անտառը ծառայել է գռփելու, թալանելու, ընտրակաշառքի, քաղաքական դիվիդենտների. Տավուշի մարզպետ

Դատավոր Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման առթիվ փաստաբանը հաղորդում է ներկայացրել

Երևան քաղաքի Խանջյան-Նալբանդյան փողոցների խաչմերուկում այրվում է ավտոմեքենա

Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հայկական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի 5 ստորաբաժանումները կմիավորվեն մեկի մեջ, որը կտեղակայվի Վանաձորում

Արցախի խորհրդարանը կգումարի արտահերթ նստաշրջան

Հակոբ Արշակյանը Թեհրանում մասնակցում է «Սմարթ Իրան» կոնֆերանսին

ՀԱՕԿ-ը որոշել է էլ ավելի աբսուրդային քայլեր ձեռնարկել. բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Իջեւանում «բողոքի ակցիաների» հրահրման գործում իր դերն ունի ԱԺ նախկին կարկառուն ՀՀԿ-ական պատգամավորներից մեկը

Առանց միացյալ ջանքերի չեմ պատկերացնում, որ որևէ տեղ կհասնենք. Զարեհ Սինանյանն այցելել է «Ռուսաստանի հայերի միություն»

Այս պահին ոստիկանության տեսադաշտում 36 մարդ կա, որոնցից 22-ը բերման են ենթարկվել. Օսիպյան