«Տաշիր» գրուպի եւ ՀԲ-ի գումարներով կառուցված Վանաձորի ԲԿ-ն՝ նվիրատվություն կառավարությանը

Կառավարության նիստում ընդունվեց որոշում, որի համաձայն որպես նվիրատվություն ընդունվեց Լոռու մարզի Վանաձոր համայնքի սեփականությունը հանդիսացող հողամաս՝ որպես սեփականություն ամրակցվելով Լոռու մարզպետարանին։ Ըստ որոշման նախագծի՝ Վանաձոր քաղաքի Գ. Նժդեհի փողոցի 2/42 հասցեում գտնվող 3,172 հեկտար մակերեսով և 143 միլիոն 501 հազար 280 դրամ կադաստրային արժեքով հողամասը որպես պետական սեփականություն ամրացվում է Լոռու մարզպետարանին՝ «Վանաձորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալ ներդնելու համար։

Նախագծում առաջարկ կա «Տաշիր» բարեգործական հիմնադրամին վերջինիս ֆինասնավորմամբ «Ֆիլիշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կատարված կառուցման շինարարական աշխատանքների ընդունումից հետո հողատարածքն անհատույց գործարքի միջոցով հանձնել Հայաստանի Հանրապետությանը՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանի:

Տեղեկացնենք, որ նախագիծը զեկուցվող չէր։ Ըստ որոշման նախագծի՝ նշված արդիականացման աշխատանքներն իրականացվել են ՀԲ կողմից ֆինանսավորվող «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» թիվ 5222-ԱՄ վարկային ծրագրի, «Տաշիր» բարեգործական հիմնադրամի, ինչպես նաև ՀՀ պետական բյուջեի շրջանակներում: «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» վարկային ծրագրի շրջանակներում նախագծվել են ԲԿ-ի նոր մասնաշենքերը, ձեռք են բերվել արդի բժշկական սարքավորումներ և կահույք, իսկ շինարարական աշխատանքները իրականացվել են «Տաշիր» բարեգործական հիմնադրամի (ԲԿ ծննդատան մասնաշենքը) և ՀՀ պետական բյուջեի (հիմնական մասնաշենք) միջոցների հաշվին:

«ԲԿ արդիականացումից հետո խնդիրներ են ծագել կառուցված շենքերի ընդունման և ՀՀ օրենքով սահմանված կարգով անշարժ գույքի գրանցման հետ` կապված անհրաժեշտ հողհատկացման, ինչպես նաև շինարարությունից առաջ և դրա ընթացքում պահանջվող քաղաքաշինական փաստաթղթերի ստացման ընթացակարգերի հետ»,-ասված է նախագծում։

Հիմնավորման մեջ նշվում է, որ որոշման նախագծի նպատակն է օրենքով սահմանված կարգով ընդունել Հայաստանի Հանրապետությանը նվիրած հողամասը, այնուհետև Հայաստանի Հանրապետությանը սեփականության իրավունքով պատկանող հողի վրա գրանցել պետական միջոցներով և ՀՀ-ին արված բարեգործության շրջանակներում կառուցված շենքերի նկատմամբ ՀՀ սեփականության իրավունքը:

Տպել
5032 դիտում

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին

«Դինամո»-ում «Թաեքվոնդոյի» մարզիչը հայհոյել է ֆեդերացիայի նախագահին, ապա՝ ծեծի ենթարկել

Հայաստանն ու Չինաստանը համագործակցում են միջազգային հարթակներում. Հակոբ Արշակյան

Վենետիկի արվեստի միջազգային 60-րդ բիենալեին Հայաստանը կներկայանա պաշտոնական տաղավարով

16-ամյա տղան դանակահարել է 43-ամյա ոչ սթափ տղամարդուն. ձերբակալելիս պատանու մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Ադրբեջանն էթնիկ զտումներ է իրականացրել Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ․ Ջուդի Չու

ԼՂ-ում տեղակայված ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կենտրոնն ավարտում է իր գործունեությունը

ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային բաժինը նոր ղեկավար ունի

Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական

«Լունապարկում» 1 տարեկան երեխան ընկել է ատրակցիոնից, ծնողը մեղադրում է, որ նրան չեն ամրակապել

Ռուսաստանը Հայաստանից հստակ արձագանք է ակնկալում. Զախարովա