Ադրբեջանը հայկական գյուղերը գնդակոծում են ցերեկը, երբ երեխաները դպրոցում են. ՀԿ-ները դատապարտում են

27/09/2018 schedule12:10

Ադրբեջանական զորքի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի քաղաքացիական բնակչության եւ հատկապես երեխաների նկատմամբ ռազմական ոտնձգությունների դատապարտման վերաբերյալ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները տարածել են հայտարարություն, որում ասվում է.

«Ս.թ. սեպտեմբերի 13-17-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական զինված ուժերի կողմից դարձյալ խոշոր տրամաչափի գնդացիրներից գնդակոծվել են Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի սահմանամերձ` Չինարի, Բաղանիս, Կոթի, Վազաշեն, Ոսկեվան, Բերքաբեր, Այգեհովիտ գյուղերը, իսկ սեպտեմբերի 15-ի երեկոյան գնդակոծվել է նաեւ Վայոց Ձորի Արենի գյուղը:

Չինարի գյուղում տեղի ունեցած կրակոցների հետեւանքով վնասվել է գյուղի մանկապարտեզը, այն պաշտպանող պատը, ինչպես նաեւ քաղաքացիական բնակիչների տներ: Կոթի գյուղում վիրավորվել է քաղաքացիական անձ (Սուրեն Սեփխանյանը), վնասվել են բազմաթիվ տնտեսություններ, դպրոցների եւ մանկապարտեզների վրա կան բազմաթիվ կրակոցների հետքեր։ Տեսանյութերից ակնհայտ է, որ գնդակոծությունները կատարվում են ցերեկային ժամերին, երբ երեխաները գտնվում են դպրոցում, մանկապարտեզում կամ բակում: Այս գործողությունները վկայում են մարդու իրավունքների եւ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների մասին, քանի որ գնդակոծություններն անմիջականորեն ուղղված են քաղաքացիական բնակչության, մասնավորապես, երեխաների դեմ՝ նպատակ ունենալով վնաս պատճառել վերջիններիս, ստեղծել սարսափի եւ տագնապի մթնոլորտ:

Մասնավորապես, «Երեխայի իրավունքների մասին» կոնվենցիայի շրջանակներում մասնակից պետությունները պարտավորվել են հարգել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը եւ առանձնահատուկ պաշտպանության ներքո առնել երեխաներին: Բացի դրանից, նույն նորմերի համաձայն, կրթական հաստատությունների գրավումը, ոչնչացումը կամ դրանց դիտավորյալ վնաս պատճառելը ոչ միայն արգելվում է, այլեւ ենթակա է պատշաճ իրավական ընթացակարգերով քննության:

Ուշագրավ է, որ 2017 թվականին Հայաստանը միացել է «Ապահով դպրոցների հռչակագրին», որի նպատակն է պաշտպանել կրթական հաստատությունները ռազմական հարձակումներից եւ զենքի կիրառումից։ Ըստ այդմ, Հայաստանը, ի թիվս 81 այլ երկրների, կարեւորում է երեխաների, ուսանողների եւ ուսուցիչների պաշտպանվածությունը զինված կոնֆլիկտների ժամանակ եւ դատապարտում կրթական հաստատությունների նկատմամբ ցանկացած տեսակի ռազմական ոտնձգությունները։ Հարկ է նշել, որ դեռեւս 2017 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը, հետագայում նաեւ Երեխաների եւ զինված հակամարտությունների հարցերով Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը, ինչպես նաեւ Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը կոչ են արել պետություններին ստորագրել «Ապահով դպրոցների հռչակագիրը»: Ցավոք սրտի, Ադրբեջանը մինչ օրս չի միացել «Ապահով դպրոցների հռչակագրին», ինչը վկայում է այս պետության կողմից երեխաների անվտանգության հարցերին առնչվող, միջազգային հանրության կողմից ընդունված եւ պաշտպանվող արժեքների հանդեպ վերաբերմունքի մասին։

Մենք խստորեն դատապարտում ենք յուրաքանչյուր տեսակի ռազմական ոտնձգություն քաղաքացիական անձանց եւ հատկապես երեխաների նկատմամբ, եւ հրավիրում ենք միջազգային հանրությանը գնահատական տալու նշված խախտումներին՝ գործի դնելով համապատասխան իրավական մեխանիզմները եւ բացահայտելու նմանօրինակ քաղաքականության հակահումանիստական էությունը։ Միեւնույն ժամանակ, վերահաստատում ենք մեր կամքը աշխատելու հանուն երեխաների բարեկեցության եւ անվտանգ կյանքի։

1.«Պահապան զարգացման հիմնադրամ»

2.«Հույսի կամուրջ» ՀԿ

3.«Հայաստանի մանուկներ հիմնադրամ»

4․«Հայաստանի մանուկներ հիմնադրամ» (COAF)

5.«ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամ»

6.«Սոցիալական արդարություն» ՀԿ

7.«Ընտանիք եւ համայնք» ՀԿ

8.«Աստացոլք» ՀԿ

9. «Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամ»

10.«Մանկական զարգացման հիմնադրամ»

11.«Լույսի աշխարհ» ՀԿ

12.«Պարգեւում ենք Ժպիտ» ՀԿ

13.«Նանե» բարեգործական միություն ՀԿ

14.«Պրոգրես» ՀԿ

15.«Համայնքի Զարկերակ» ԵՀԿ

16.«Ջահ Զարգացման Հիմնադրամ»

17.«Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» ՀԿ

18.«Հուսո Ճանապարհ» ՀԿ

19. «Հայ մայրեր» բարեգործական հասարակական կազմակերպություն

20․ «Փրոջեքթ Հարմոնի

21. «Տաթեւիկ» ՀԿ

22. «Վերադարձ եւ պաշտպանություն» ՀԿ

23. «Սոցիալ-հոգեբանական եւ վիճակագրական կենտրոն» ՀԿ

24. «Մեղրու կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

25․ «Հայկական Կարիտաս

26. «Համայնքային համախմբման եւ աջակցության կենտրոն» ՀԿ

27. «Կապանի կանանց ռեսուրս կենտրոն» ՀԿ

28. «Խարիսխ» ՀԿ

29. «Խարիզմա» ՀԿ

30. «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ

31. «Էմմանուել» ՀԿԵ ՀԿ

32. «Զանգակատուն» ՀԿ

33. «Արմինե» ՀԿ

34. «Առավոտ» ՀԿ

35. «Արեգունի սոցիալական զարգացման» ՀԿ

36. «Աբովյանի երեխաների աջակցության կենտրոն» ՀԿ

37. «Ֆրանս-հայկական զարգացման հիմնադրամ

38.. «ՍՕՍ մանկական գյուղե»ր

39. «Ներդաշնակ հասարակություն» սոցիալական աշխատողների ասոցիացիա

40. «Նագաշյան» երեխաների աջակցության կենտրոն

41. «Մանկական զարգացման հիմնադրամ»

42. «Հյումեն դիգնիթի ընդ փիս»

43. «Հայ ժողովրդավարական ֆորում»

44. «Կանանց ռեսուրսային կենտրոն»

Տպել
2764 դիտում

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում

Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու

Ռուբինյանն ու Սոֆիանոպուլոսը կարևորել են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատումը

Ոսկեպարում Հայաստանի դրոշը ադրբեջանականով փոխարինելու մասին լուրը սուտ է

Ղրղզստանի նախագահը կայցելի Ադրբեջան

Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցները բացել են դեպի Վրաստան գնացող ճանապարհը

Մարտիրոսյանը զգուշացրել է SMS հաղորդագրության տեսքով ստացվող հերթական կեղծիքի մասին

Երկրաշարժ Ադրբեջանի տարածքում

Երևանում փակ են լինելու մի շարք փողոցներ

Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել

Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը

Կաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ

Կատարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը սահմանազատման վերաբերյալ

Վրաստանի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթաց սկսելու համաձայնությունը