Մասիս Մայիլյանն ընդունել է Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի գլխավորած պատվիրակությանը

27/09/2018 schedule20:10

Սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Կիպրոսից ժամանած խորհրդարանականների պատվիրակությանը՝ Եվրախորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի (Կիպրոս) գլխավորությամբ։ Պատվիրակությանն ուղեկցում էր ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբի ղեկավար Կասպար Կարամպետյանը։

ԱՀ ԱԳՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության փոխնցմամբ, հանդիպման ընթացքում Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարը ներկայացրել է Արցախի միջազգային կապերի ու տարբեր երկրների սուբյեկտների հետ համագործակցության հաստատման փորձը։ Մասիս Մայիլյանը նաև ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերը՝ Արցախի միջազգային համագործակցության ընդլայնման, միջազգային գործընթացներում ներգրավվածության  ապահովման և արտերկրում Արցախի մասին իրազեկվածության աստիճանի բարձրացման գործում։ Այս համատեքստում կողմերը մտքեր են փոխանակել Արցախի և Կիպրոսի միջև տարբեր մակարդակներում երկկողմ հարաբերությունների հաստատման հնարավորությունների և հեռանկարների շուրջ։

Պատվիրակության անդամները պատրաստակամություն են հայտնել՝ ջանքեր գործադրել Կիպրոսում, ինչպես նաև եվրոպական տարբեր կառույցներում Արցախի մասին իրական պատկերը ներկայացնելու և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ օբյեկտիվ տեղեկատվություն տարածելու ուղղությամբ։

Տպել
618 դիտում

Սլավա Հայրապետյանը նույնպես դուրս մնաց գեղասահքի աշխարհի առաջնությունից

Հայաստանի ազգային հավաքականն արդեն Սարաևոյում է

Էկրաններին է աստղային դերասանական կազմով «Ա.Կ.Ա.» դրաման

Քաղաքապետարանը սկսում է կանաչապատել Սարալանջի համայնքապատկան հողերը՝ Մոնումենտից մինչև Մյասնիկյան

Ադրբեջանը սպառնալիքներ է ստեղծում Արցախի բնակչության գոյատևման համար. ԱԳ փոխնախարարը՝ Ադրբեջանի ԱԳ նախարարին

ԱՄՆ պետքարտուղարն այցելել է Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարի հայկական բաժին

Զինված ու դիմակավորված ավազակային հարձակում Արմավիրում․ հնչել են կրակոցներ

«Միսս Մոսկվա» մրցույթի հաղթողը պայմանագրի պահանջները չկատարելու պատճառով զրկվում է թագից եւ գլխավոր տիտղոսից

ԱԳ նախարարը հանդիպել է Շվեդիայի միջազգային զարգացման համագործակցության նախարարի հետ

Երբ մարդուն վտանգ ա սպառնում, ես կանխում եմ, ոչ թե ջարդում, քցում գետնին, մի քանի անգամ քացով տալիս. ԱԺ պատգամավոր

Չինաստանի գործարաններից մեկում պայթյունի հետեւանքով առաջացած հրդեհի մարմանը կցվել է 930 հրշեջ

Դպրոցի տարածքում վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ. Երիտասարդներից մեկը վնասվածք է ստացել սրտի շրջանում

«Վանաձոր» ՔԿՀ-ում տեսակցության եկածի մոտից գտել են 5.2 գր քաշով, դեղնականաչավուն զանգված

Մեծ Բրիտանիան ԵՄ-ից պետք է դուրս գա առավելագույնը մինչեւ ապրիլի 18-ը. ԵԽ նախագահ

«Օրենքով գող» Աստրախանցի Հայկոն ազատ է արձակվել, կալանքի հիմքեր չեն եղել

Երեւանի դատախազը Մարությանից պահանջել է գետնանցումներում եւ զբոսայգիներում տարածքներ զբաղեցնողների տվյալները

Էրդողանի ռեժիմի միջամտությունն այլեւս անընդունելի է Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացում. Հայ դատի հանձնախումբ

Քաղաքապետարանի աշխատակիցները օրենքից դուրս գործող սգո սրահներ են հայտնաբերել. հարուցվել են քրգործեր

Դպրոցի տնօրենին անվստահություն կարող է հայտնել ծնողական խորհուրդը. Ավշարում կրքերը չեն հանդարտվում

ՊԵԿ-ը հորդորում է Բագրատաշենի մաքսակետից հանել աջ ղեկով մեքենաները, այլապես կգանձվի պահպանության վճար