Թրամփը մեղադրել է Չինաստանին ամերիկյան ընտրություններին խառնվելու մեջ

28/09/2018 schedule11:10

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքում իր մամլո ասուլիսի ընթացքում քննադատել է Իրանի միջուկային համաձայնագիրն ու մեղադրել Չինաստանին ամերիկյան ընտրություններին ներգրավված լինելու մեջ, գրում է Ամերիկայի ձայնը:

Լրագրողների հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանին չի գոհացնում այն փաստը, որ ամերիկյան կողմն առավելության է հասնում առեւտրային հարաբերությունների վերաբերյալ բանակցությունների, ինչպես նաեւ վարչակազմի կողմից սակագները ի շահ ԱՄՆ-ի օգտագործելու հարցում։

«Նրանք ցանկանում են, որ ես պարտվեմ ընտրությունների ժամանակ, քանի որ ոչ ոք նախկինում նրանց առջեւ չի բարձրացրել նման հարցեր: Սակայն ես ցանկանում եմ, որ Չինաստանի շուկան բաց լինի մեր ֆերմերների, արտադրողների եւ ընկերությունների համար»,- հայտարարել է նախագահ Թրամփը:

Նա կրկին քննադատության է ենթարկել Իրանի միջուկային համաձայնագիրը, որից Միացյալ Նահանգները դուրս էր եկել այս տարվա մայիսին:

Անդրադառնալով Հյուսիսային Կորեայի հարցին՝ նախագահը նշել է, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդի հետ բանակցությունները եղել են արդյունավետ եւ նախատեսվում են նոր հանդիպումներ: «Նա ցանկանում է համաձայնություն կնքել, եւ ես դեմ չեմ դրան: Մենք ունենք բավականին լավ հարաբերություններ»,- տեղեկացրել է նախագահը:

Խոսելով ներքաղաքական խնդիրներից, մասնավորապես՝ Գերագույն դատարանի դատավորի իր թեկնածու Քավանոյի եւ նրան ուղղված սեռական ոտնձգության մեղադրանքների մասին՝ Թրամփը տեղեկացրել է, որ մեղադրանքներ ներկայացնող կինը հանդես կգա Սենատի լսումներին:

«Այդ կնոջը տրվում է խոսելու լավ հնարավորություն»,- նշել է Թրամփը: Նա նաեւ հայտնել է, որ նախատեսված է իր հանդիպումը Գլխավոր դատախազի տեղակալ Ռոդ Ռոզենշտեյնի հետ: Վերջին շրջանում հաճախ է խոսվում վերջինիս հնարավոր պաշտոնանկության մասին:

«Ես կգերադասեմ, որ նա շարունակի աշխատել եւ ավարտի գործը»,- ասել է նախագահը: Թրամփը կրկին ընդգծել է, որ իր քարոզչական թիմի ու Ռուսաստանի միջեւ չի եղել որեւէ համագործակցություն ընտրության օրերին:

Տպել
1445 դիտում

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում՝ ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ

Կլիշեներից պետք է հրաժարվել, բայց ոչ՝ պատմական իրականությունից. Քոչինյանը՝ Էրդողանի հայտարարության մասին

Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյան

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը գրառումն ավարտել է հայերենով

ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ խոսել է մարդու իրավունքների հետ կապված խնդիրների և Տավուշի այցի մասին

Կարասինը պաշտոնական նամակ է հղել ՀՀ ԱԺ-ին՝ Ալեն Սիմոնյանի հայտարարությունների հետ կապված

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդություն անել. կան բերման ենթարկվածներ

Զգացմունքներն ու զայրույթն են համակել են ինձ այսօր․ Բուայեն հարգանքի տուրք է մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին

Կամո գյուղում տուն և անասնագոմ է այրվել

Պատմական ճշմարտության ճանաչումն անհրաժեշտ է մարդկության դեմ հանցագործությունների կրկնությունից խուսափելու համար․ Դենդիաս

Իսակովի պողոտայից ակցիայի մասնակից 12 անձ է բերման ենթարկվել

Ինչպես երիտթուրքերը, Ալիևը նույնպես ատելություն է տածում հայերի նկատմամբ․ Լեմկինի ինստիտուտի տնօրեն

109 տարի առաջ այս օրը սկսվեց Հայոց ցեղասպանությունը, ես դատապարտում եմ մեղավորներին․ Փայլան

Սևանում հրկիզել են «Աուդի A4»-ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել իրավապահներին

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի անարգանքը․ Թորոսյանը՝ Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի և դստեր հետ կատարվածի մասին

Մարդկանց ուղեղը մխտռում են՝ ցույց տալով, թե մարտնչող ողորմելիությունը ուժի դրսևորում է. Մեհրաբյանը՝ դրոշ այրելու մասին

Մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել Իսակովի պողոտան. կան բերման ենթարկվածներ

Սիրիայի Ժողովրդական ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Հայոց ցեղասպանության հիշատակի օրը մտորումների և ոգեկոչման ժամանակ է, պետք է հիշենք և հարգենք․ Կանադայի վարչապետի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լուսանկար է հրապարակել տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ

Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (լուսանկարներ)

Ադրբեջանում հանդիպել են Ալիևն ու Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը․ համագործակցության վերաբերյալ փաստաթղթեր են ստորագրվել

Պաշտոնական Անկարան, խեղաթյուրելով պատմական փաստերը, ժխտել է Հայոց ցեղասպանության իրողությունը և հայտարարություն տարածել

Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (լուսանկարներ)

Իմ մայրն այստեղ հաճախ էր գալիս՝ թոռան ձեռքը բռնած, իբրև իր ծնողների գերեզման, ո՛չ ծնող տեսավ, ո՛չ գերեզման․ Մանսուրյան

Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են

Թուրքիան դեռ չի ճանաչել ցեղասպանությունը, և դա խայտառակություն է, բայց մենք հիշում ենք և չենք ների․ Ջամբասկի

«Լադանիվա» խմբի անդամներն այցելել են Ծիծեռնակաբերդ, հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին (լուսանկարներ)

Եվրոն էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 24-ին

5-րդ շարասյունը կասի «Бьет, значит любит», իմացի հերդ ա, դիմացի, Ցոլակ ջան. Խաչատրյանը՝ Մատվիենկոյի հայտարարության մասին

Ալիևի ներկայացուցիչը հայտարարել է, թե ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման իրական հնարավորություն կա

Պետք է աշխատենք հայ ժողովրդի եվրոպական բարեկեցիկ ապագայի համար. Ֆաբիո Մասիմո Կաստալդո

«Հողատու» են գոռում մի կնոջ ու մի աղջնակի ուղղությամբ, ովքեր որդի ու եղբայր են ուղարկել պատերազմ, որ հող պահեն. Սաֆարյան

Աբխազիան հարգում է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ երկրի նախագահ Ասլան Բժանիա