Երաժշտամանկավարժական քոլեջն ունի վերանորոգված մարզադահլիճ

Երեւանի Առնո Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում այսօր տոն էր. ուսանողները, ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանի հետ համատեղ, կտրեցին վերջերս վերանորոգված մարզադահլիճի բացումը խորհրդանշող կարմիր ժապավենը, հայտնում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Այս քոլեջում եղել եմ մայիսին, որի ընթացքում ականատես եմ եղել, թե ինչ անմխիթար վիճակում էր գտնվում մարզադահլիճը: Ուրախ եմ, որ իմ այցելությունն ընդամենը փոքր խթան է եղել՝ սկսելու այս գործընթացը, եւ որ այս կարճ ժամանակահատվածում հնարավոր եղավ այսպիսի մեծ փոփոխություններ կատարել: Հատկանշական է, որ վերանորոգման համար քոլեջին հավելյալ գումար չի տրամադրվել. ուսումնական հաստատությունն այն իրականացրել է իր ֆինանսական միջոցների խնայողությունից, որն էլ իր հերթին վկայում է տնօրենի արդյունավետ աշխատանքի մասին: Իհարկե, կրթության ոլորտի խնդիրներն ունեն օբյեկտիվ պատճառներ՝ որոշակի թերություններ, ցածր աշխատավարձ՝ կապված երկրի ընդհանուր սոցիալ-տնտեսական իրավիճակի հետ, բայց, այնուամենայնիվ, դրանց կողքին կան նաեւ սուբյեկտիվ գործոններ, որոնք կապված են տնօրենի, խորհրդի, կոլեկտիվի համերաշխության, ուսանողների՝ լավ սովորելու ձգտման հետ: Վերջինիս պարագայում դասախոսն ավելի հաճույքով է մտնում լսարան, իսկ տնօրենն էլ սիրով նվիրվում է՝ ուսանողների համար լավ պայմաններ ստեղծելու գործին»,-նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ հույս հայտնելով, որ մարզադահլիճի վերանորոգումը նոր փոփոխություններ իրականացնելու սկիզբ կհանդիսանա:

Տպել
1065 դիտում

ՀՀ-ի դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու որոշում է կայացրել

Ռազմական գիտության չափորոշիչներով Ադրբեջանի օպերացիան տապալված է. Արծրուն Հովհաննիսյան

Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մեծ վնաս է հասցվել կապի ոլորտին․ Արցախի պետական նախարար

Ադրբեջանը Թուրքիայի լայնածավալ աջակցությամբ իր ամբողջ ռեսուրսն ու արսենալն է ներդրել այս ոտնձգության մեջ. Ավինյան

Մինչ այս ժամը մարդիկ ՊԲ-ին օգնություն են բերում. Հովսեփ Կուբատյան

Հանրային խորհրդում ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ քննարկվել է տարածաշրջանային բարդացող իրավիճակը

ՀՀ ներկայացուցիչը ՄԻԵԴ է ուղարկել տվյալներ նաեւ Վարդենիսի դեպքերի մասին. Եղիշե Կիրակոսյանի խոսքով՝ իրավիճակն աննախադեպ է

Կապի միջոցներն անջատելու կարիք չկա. բարձր ճառագայթահարման մասին լուրը կեղծ է

Ադրբեջանի խոցված տեխնիկայի թվերն այնքան մեծ են, որ սկսել ենք դրանք մոտավոր գրել. Հակոբ Արշակյան

Հայկական բանակը խոցել է հակառակորդի 137 տանկ և զրահատեխնիկա, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ, 1 ինքնաթիռ․ Արծրուն Հովհաննիսյան

Ջորջ Բաղումյանը 1 մլն դոլար է նվիրաբերում «Իմ քայլը» հիմնադրամին, գումարը կծախսվի ի շահ մեր պետության. Աննա Հակոբյան

Երեւանի ավագանու կամավորագրվածերի թիվն արդեն հասնում է տասի

Այս պահին պարենային դեֆիցիտի առաջացման վտանգ չունենք․ Արցախի պետական նախարար

Ամիրյան փողոցի երթևեկելի հատվածում քաղաքացի է վրաերթի ենթարկվել

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից. վարչապետը՝ BBC-ի հետ հարցազրույցում

Իրենց բնակավայրից ժամանակավորապես հեռու գտնվող դպրոցականները կսովորեն փաստացի բնակության վայրին մոտ դպրոցներում. ԿԳՄՍՆ

Թուրքական իշխանությունների ներգրավվածությունը հակամարտության մեջ հղի է լրջագույն հետևանքներով. Զոհրաբ Մնացականյան

Ալիեւը փոխզիջման համար տեղ չթողեց. սա բռնապետության պատերազմն է ընդդեմ ժողովրդավարության. Ն. Փաշինյան. The Spectator

Արցախի նախագահը ընդունել է ՊՆ մի խումբ նախկին բարձրաստիճան հրամանատարների