Մարալիկում փակված է քաղաքապետարանի մուտքը. ցուցարարները պահանջում են համայնքապետի հրաժարականը

01/10/2018 schedule12:38

Այսօր վաղ առավոտից Անի խոշորացված համայնքի Մարալիկ քաղաքում ցուցարարները փակել են քաղաքապետարանի մուտքն ու արգելել որեւէ մեկին ներս մտնել: Նրանք պահանջում են համայնքի ղեկավար Արտակ Գեւորգյանի հրաժարականը: ՀԺ-ի հետ զրույցում Արտակ Գեւորգյանն ասաց, որ իրենք դիմել են ոստիկաններին, որպեսզի օրենքի սահմաններում այս խնդիրը կարգավորվի: «Քաղաքապետարանի շենքում պետական այլ հաստատություններ եւս կան, ԶԱԳՍ-ն է, արխիվն է, սոցծառայությունը, նոտարը եւ այլն: Հիմա նրանց աշխատանքը եւս կաթվածահար է արված: Ես դիմել են մեր ոստիկանապետին, քանի որ 15-20 բախտախնդիրներ, ովքեր աթոռակռիվ են անում, փաստացի խաթարում են Անի խոշորացված համայնքի բնականոն աշխատանքային ընթացքը: 20 հոգով 24.000 բնակչության դեմ պայքարի են ելել, մոռանալով, որ ես ղեկավարի պաշտոնը ստանձնել եմ արդար քվեներով,- ասաց Արտակ Գեւորգյանը»:   

Ըստ Գեւորգյանի, այն աշխատակիցները, որոնք ունեցել են հնարավորություն այլ շենքերում աշխատելու, գնացել են Մարալիկի այլ վարչական շենքեր, որպեսզի շարունակեն աշխատանքը: Մյուսները դեռ սպասում են ոստիկանների գործողություններին: Ցուցարարներին են միացել Անի խոշորացված համայնքնի կազմում գտնվող Ձորակապ եւ Սառնաղբյուր համայնքներից ընտրված ավագանու անդամները եւս:

Այս պահին իրավիճակը Մարալիկում ծայրահեղ լարված է: Փողոցում են երկու թեւի ներկայացուցիչները՝ ցուցարարներն ու քաղաքապետ Արտակ Գեւորգյանի համախոհները:

Ի պատասխան ցուցարարների պահանջի, Արտակ Գեւորգյանը ՀԺ-ին ասաց՝ «Հրաժարական չի լինելու»:

Հիշեցնենք, որ Մարալիկում այս իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամիս: Քայլերթով սկսված հանրահավաքները վերջին շաբաթում վերածվել էին վրանային նստացույցի:

Տպել
1757 դիտում

«Գյումրի» ԲԿ-ն ճանաչվել է «Լավագույն մարզային բազմապրոֆիլ բժշկական կենտրոն»

Նման բան տեղի չի ունեցել առհասարակ. ՊՆ խոսնակը՝ վարչապետի որդու «կոնֆլիկտի» մասին

Վանաձորի բժշկական կենտրոնը՝ լավագույնս զարգացող մարզային բժշկական կենտրոն

Վերին Լարսի անցակետում հերթերը գոյացել են ՌԴ-ից եկող մեքենաներից. նախարարությունը կապի մեջ է

Զինծառայողը հրազենային վնասվածքը ստացել է ծառայակցի կողմից. հարուցվել է քրեական գործ. ՔԿ

6 անգամ կբարձրանա առաջին երեխայի ծննդի համար տրվող գումարը, 2 անգամ՝ երկրորդի համար

Մեկնարկել է «Արմենիա» միջազգային երաժշտական փառատոնը

«Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն»-ի խոհանոցը վերանորոգել են, թերությունները՝ վերացրել (լուսանկարներ)

Անգրավ վարկեր Յունիբանկից՝ աջակցություն բիզնեսին ճիշտ ժամանակին

Մխիթարյանը սոցցանցերում հետեւում է իր նախկին թիմերին

«Նուբարաշեն» ԿՔՀ փորձել են տեղափոխել կանաչ, փոշենման զանգված

Մայր Աթոռում տեղի ունեցավ գիտաժողով` նվիրված Տ.Տ. Գարեգին Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսին

Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցները վկայում են Թրամփի վարչակազմի հուսահատության մասին. Ռոհանի

Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն

Պուտինը կառավարությանը հանձնարարել է գումար հատկացնել Աբխազիայի բանակի արդիականացման համար

Վանաձորի մանկատան տնօրենի մրցույթը տեղի կունենա վաղը. 4 թեկնածու կա

Եղեգնուտ գյուղում ապօրինի 65 ծառ էր հատել. ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)

Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 6-7 աստիճանով. Հայպետհիդրոմետ

Վաղը տեղի կունենա ՀՀ ֆուտբոլի սուպերգավաթի խաղարկությունը

Արա Սաղաթելյանն իմ 22 տարվա ընկերն է, որի մասին տեղյակ են բոլորը. Վանեցյանը՝ աղմկահարույց լուսանկարի մասին