Ինչո՞ւ ՔՊ-ն Կապանում չառաջադրեց գործող համայնքապետի թեկնածությունը. պարզաբանում

Հոկտեմբերի 21-ին Սյունիքի մարզի Կապան համայնքում տեղի են ունենալու համայնքապետի ընտրություններ: Կապանում առաջադրվել է 4 թեկնածու: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ հուլիսի 18-ին Նարեկ Ղահրամանյանը նշանակվել էր Կապանի համայնքապետի պաշտոնակատար: Սակայն Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Կապանում սպասվող ընտրություններում առաջադրել է Սյունիքի փոխմարզպետ Նարեկ Բաբայանի թեկնածությունը:

- Պարոն Ղահրամանյան, ինչո՞ւ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Կապանում սպասվող համայնքապետի ընտրություններում ձեր թեկնածությունը չառաջադրեց:

- Պատճառները, երեւի թե, մի քանիսն էին: Ե՛ւ անձնական, ե՛ւ մենք` տեղի տարածքային կառույցի անձնակազմով, վարչության հետ քննարկել ենք եւ եկել ենք այն եզրահանգմանը, որ ճիշտ կլինի ես չառաջադրվեմ:

- Իսկ ձեր այս 2 ամսվա աշխատանքն ինչպե՞ս եք գնահատում, հնարավո՞ր է, որ դա բավարարած չլինի կուսակցությանը:

- Չէ, այդ խնդիրը չկա: Ընդհանուր քննարկել ենք, եկել ենք ճիշտ եզրահանգման: Ես միշտ սատարել եմ, սատարում եմ եւ կսատարեմ մեր կուսակցությանը:

- Այս ընթացքում Կապանում, ի՞նչ եք հասցրել անել, որպես համայնքապետի պաշտոնակատար:

- Որ ասեմ այդ ժամանակը ինձ թույլ տվեց ինչ-որ մի գլոբալ փոփոխություն կատարել` սուտ կլինի, բայց ամեն դեպքում, աշխատանքներ տարվել են: Ես անձամբ ինքս ինձնից գոհ եմ:

- Կապանում ինչպե՞ս են վերաբերվում այն փաստին, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն առաջադրեց ոչ թե ձեր թեկնածությունը, այլ Նարեկ Բաբայանի:

- Չգիտեմ՝ քաղաքացիները ոնց են վերաբերվում, բայց, ըստ տրամաբանության, կարող է եւ այս փոփոխությունը ազդակ լինել մարդկանց համար, որովհետեւ նշանակում են ժամանակավոր մեկին, հետո փոխում են, կարող է մարդկանց մոտ մի քիչ այլ տպավորություն թողնել:

Բայց, ամեն դեպքում, մենք բացատրում ենք մարդկանց, որ դա կոլեգիալ որոշում է, ոչ մի ներանձնային կամ ներկուսակցական խնդիրներ չկան:

- Ինչպե՞ս եք գնահատում Կապանում կայանալիք ընտրություններում  Քաղաքացիական պայմանագիր կուսակցության շանսերը:

- Շատ բարձր:

- Հնարավո՞ր է այնպիսի արդյունք լինի, ինչպես Երեւանում:

- Ես չեմ կարծում՝ մի քանի պատճառներով, որովհետեւ այդտեղ կուսակցությանն էին ընտրում, այստեղ անհատին են ընտրում: Այդտեղ ավագանու ընտրություն էր, սա կոնկրետ քաղաքապետի ընտրություն է, բայց ամեն դեպքում հոկտեմբերի 21-ին մեզ հաղթանակած եմ տեսնում:

Տպել
6918 դիտում

«Norma» ապրանքանիշը կվերսկսի արտադրությունը

Բաքուն ու Անկարան քննարկում են սպառազինության համատեղ արտադրության հարցը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, Թասի ոլորաններին տեղ-տեղ առկա է մերկասառույց

Տավուշի բնակիչներին առաջարկվում է Զանենյան ցեղատեսակի կաթնատու տոհմային այծեր

Առաջին դեպքը՝ Բրազիլիայում, առաջին մահը՝ Ֆրանսիայում, 106 մահ՝ 1 գիշերում. ԱՀԿ-ն անհանգստացած է կորոնավիրուսի թվերով

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Գեղարքունիքի մարզում «Թումո» ստեղծարար տեղեկատվական կենտրոնի շարժական ուսումնական առաջին կետը կտեղադրվի Գավառ քաղաքում

Ռուսաստանը եւ մի շարք երկրներ պահանջել են սկսել ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջեւ արբիտրաժային աշխատանքները

Հակոբ Արշակյանը Հայաստան է հրավիրել ԱՄԷ նախարար Բովարդիին

Կարևոր հայտարարություն «Այո» քարոզչական բրենդավորման շուրջ. առաջին տեղի մրցանակ 3 մլն դրամը կբաշխվի 3 անձի միջև (ուղիղ)

Շիրակի մարզում «ԱՅՈ» նախընտրական շտաբի աշխատանքները կհամակարգեն «Իմ քայլը» դաշինքի պատգամավորներն ու Շիրակի մարզպետը

Մհեր Գրիգորյանը շնորհավորել է Կանադայի նորանշանակ դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ

Վահագն Վերմիշյանը կառավարության վաղվա նիստում կազատվի զբաղեցրած պաշտոնից

«Պատվի համարը» մարտի 9-ից կլինի Հանրայինի եթերում. դերասանական կազմում է նաեւ Արամ MP3-ի որդին

«Ճանապարհենք ձմեռը Շիրակի մարզում». հրավեր Շիրակից Հայաստանի մարզերին եւ ոչ միայն

Երեք ռուսաստանցու նոր կորոնավիրուսով վարակման փաստը հաստավել է

Արմավիրի քրեական հետախույզները մարիխուանայի իրացման դեպք են բացահայտել

Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրենի պաշտոնը թափուր է. նախկին տնօրեն Արտակ Պողոսյանը եւս կմասնակցի մրցույթին

Արցախի Հանրապետությունում իրականացվել են մի շարք միջոցառումներ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու նպատակով

Էկոնոմիկայի նախարարությունում քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին ընդառաջ առկա խնդիրները