Գյուղ, որ գյուղատնտեսությամբ չի զբաղվում. Օրվա համայնքը՝ Բազում

Լոռու մարզի Բազում գյուղում գյուղատնտեսական աշխատանքներով գրեթե չեն զբաղվում: Հողագործությամբ բնակիչները չեն զբաղվում օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք պատճառներով: Անասնապահությունը եւս գյուղում անկում է ապրում՝ շահութաբեր չէ:

Բազում գյուղն ունի 1380 բնակիչ, գտնվում է մարզկենտրոն Վանաձորից մի քանի կմ հեռավորության վրա՝ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի հարեւանությամբ: Դպրոցում սովորում է 156 աշակերտ, մանկապարտեզ է հաճախում 26 երեխա:

Գյուղից արտագաղթ որպես այդպիսին չկա, մինչդեռ մեծ թիվ են կազմում արտագնա աշխատանքի մեկնողները:

Համայնքի բյուջեն՝ սեփական եկամուտներով ու պետական դոտացիայով կազմում է շուրջ 41 մլն դրամ: Սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը գյուղում բարձր է ՝ 126 տոկոս կատարողական:

Համայնքի խնդիրներից ամենագլխավորը խմելու ջրի բացակայությունն է, ինչն իր մեջ լուրջ վտանգ է պարունակում. «Ժողովուրդն օգտվում է վատ ջրերից, դրա վարակը ամեն րոպե կարող է տարածվել գյուղում»,- ՀԺ-ի հետ զրույցում ասաց համայնքի ղեկավար Սրբուհի Հարությունյանը՝ մանրամասնելով խնդիրը. «Համայնքը ջուր չունի, սարից ու հորերից է ջուրը տուն հասցրել, բայց դա խմելու համար ոչ պիտանի ջուր է, ինչի մասին ամեն անգամ փաստում են մասնագետները՝ կոչ անելով հրաժարվել այդ ջրերից: Ես հայտարարություն եմ տարածում, կոչ եմ անում չօգտագործել, բայց դե գյուղի հոգնած բնակիչը չի կարող ամեն անգամ գալ ու ջուր եռացնել, հետո նոր օգտագործել»:

Գյուղի վերին հատվածում տեղակայված թաղամասը, որ տարիներ շարունակ բացարձակապես զրկված է եղել անգամ նույն այդ տեխնիկական ջրից, փոխարենը այն գնել է կամ խանութից, կամ նախկին ջրմուղից, այսօր որոշակի առաջընթաց է արձանագրել: Ջրամատակարարում վերին հատվածում որոշակի կա, փոխարենը մանկապարտեզի ջուրն են գնում խանութից:

Նախորդ իշխանությունների օրոք տարիներ շարունակ ջրի խնդիրը քննարկվել ու բարձրաձայնվել է, սակայն՝ ապարդյուն, ասում է նախկին հանրապետական գյուղապետը, ով անդամատոմսից հրաժարվել է հեղափոխությունից անմիջապես հետո. «Մեր ջուր ունենալու միակ ճանապարհը Հոբարձի համայնքից է, մինչդեռ դա էլ թանկ հաճույք է, շուրջ 300 մլն գումար է պետք, բայց թե ում միջոցներով պետք է արվի, պարզ չէ»:

Համայնքապետարանը 10 աշխատակից ունի, բյուջեի շուրջ 50 տոկոսը միայն աշխատավարձի վրա է ծախսվում:

Ընթացիկ տարում խճապատվել են ներհամայնքային ճանապարհները: Գյուղապետի փոխանցմամբ, ելնելով աշխարհագրական դիրքից, ամեն անձրեւից հետո դրանք կրկին ենթակա են նորոգման: Առաջիկայում պատրաստվում են թաղամասերից մեկում լուսավորություն անցկացնել:

Վերջին տարիներին գյուղում իրականացված միակ պետական ծրագիրը գյուղապետարանի շենքի կառուցումն է եղել, որեւէ այլ բան գյուղում պարզապես չի արվել:

Նոր իշխանություններին գյուղի խնդիրները ներկայացրել են, սակայն լուրջ քննարկումներ ու հանդիպումներ դեռեւս չեն եղել:

Տպել
11708 դիտում

ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել, որ Հայաստանում շարունակում են «ՀԱՊԿ-ի հասցեին հրապարակային քննադատություն թույլ տալ»

Ով ինտերնետ մուտք ունի, ասում է՝ հանձնում են, գնաս վզից բռնես, սկսում է հեքիաթներ պատմել․ Սիմոնյան

Մենք միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել ենք որպես մեր սեփական ցավ ու դժբախտություն. Զախարովա

Պատրաստ եմ վարչապետի հետ կիսել պատասխանատվությունը․ Անահիտ Ավանեսյան

Աստիճանաբար կտաքանա մի քանի աստիճանով. արևոտ, առանց տեղումների օրերը կշարունակվեն

Գերասիմ Վարդանյանը բերման է ենթարկվել

«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ

Վանաձոր և Ագարակ քաղաքների որոշ հասցեներում վթարային ջրանջատում է

Եթե դեմ են​ ՌԴ սահմանապահ ծառայությունը, թող բաց ասեն, Հայաստանն առանց մեր համաձայնության չի կարող խաչմերուկ լինել. Ալիև

Քուվեյթը ողջունել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը

36 ժամով կդադարեցվի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի գազամատակարարումը

Մեր իրականության մեջ համարվում է լավություն, երբ երեխային ավելի բարձր գնահատական է նշանակվում, քան գիտելիքն է. վարչապետ

Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում. վարչապետ

Քաշքշել են միմյանց, հարվածել, այնուհետ 16-ամյա պատանիները դանակահարվել են

Գորիսում արյան փոխներարկման կայան կստեղծվի

2 օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով զոհվել է 1, վնասվածք ստացել՝ 24 մարդ

Գրականության և պատմության քննությունները միավորվել են․ ինչպես են նոր չափորոշիչներով դրանք հանձնվելու (տեսանյութ)

ՀՀ-ում կան տասնյակ ընկերություններ, որոնք կանխիկ շրջանառության արդյունքում կարողանում են ձևակերպել կրիպտոակտիվ. Սարգսյան

Բողոքի ակցիայի մասնակից կինը ոստիկանի հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանք, ոտքերով ու ձեռքերով հարվածել նրան

ՀՀ շրջանավարտները դպրոցի ավարտական քննությունների միավորները կօգտագործեն բուհ ընդունվելու համար․ նախարարը մանրամասնում է

Սահմանին կատարվողը ցույց է տալիս, որ մենք առանց միջնորդների կարող ենք համաձայնության գալ. Ալիև

Հայտնի են զորակոչի և զորացրման օրերը

Դեսպան Փոլադյանն Ալժիրի ԱԳ նախարարին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Ընտանիքի հասցեին վիրավորանք են հնչեցնում նրանք, ովքեր ոչ քննադատության փաստարկ ունեն, ոչ էլ դաստիարակություն. Իոաննիսյան

Երևան-Երասխ ավտոճանապարհի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Երևանում հայտնաբերվել են կողաշրջված մոպեդներ. 22-ամյա մոպեդավարը հիվանդանոցում մահացել է

Հայտնի է «Երևանի մարաթոն» ամենամյա վազքի մրցման անցկացման ժամկետը

Համեղ ու առողջ․ «Բիգ Լայֆ» ընկերության «Նարինե» արտադրանքն ու սպասվող նոր պրոդուկտը

Հայոց ցեղասպանության ժխտման և անպատժելիության մթնոլորտը հանգեցրել են աշխարհում նոր ոճրագործությունների. Շվեդիայի դեսպան

ՄՔԴ դատախազ Օկամպոն ելույթ է ունեցել Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում Ցեղասպանությանը նվիրված երեկոյին

Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, պայմանավորվածություն է ձեռք բերվել

Երևանի և 8 մարզի բազմաթիվ հասցեներում 2-6 ժամ լույս չի լինի

Մենք սգում ենք նրանց համար, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր

ԱԺԲ-ի անդամները փորձել են անհնազանդության ակցիաներ անել. բերման է ենթարկվել 96 ցուցարար

Ընդդեմ «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի Թբիլիսիում հերթական ցույցն է ընթանում

«Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը կալանավորվել է

Որ որոշների լպիրշությունը կհասնի Ծիծեռնակաբերդում մանկահասակ երեխային ահաբեկել, վիրավորելուն՝ նորություն էր․ Ալեքսանյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ

Չնայած սարսափներին, որոնց բախվում է հայ ժողովուրդը, տոկունության կամքը չի կոտրվել, ես միշտ կկանգնեմ ձեր կողքին․ Ադամ Շիֆ

Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային սյան տեղադրումն ու գործընթացի ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ