Հայտնվել է «Իմ քայլը» քանդակի հեղինակը, քանդակը ստեղծելու եւ տեղադրելու համար նա թույլտվություն չունի

Սեպտեմբերի 30-ին Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհին անակնկալ կերպով հայտնվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քանդակը: Քանդակում պատկերված վարչապետն իր հայտնի ուսապարկով ու գլխարկով է, նույն այն տեսքով, երբ Գյումրի քաղաքից անում էր իր «առաջին քայլը»: 

2 մետր 20 սմ բարձրությամբ «Իմ քայլը» կոչվող քանդակի հեղինակը՝ չցանկանալով, ինչպես ինքն է ասում, «անտեղի գովազդվել», սկզբում որոշել է չբացահայտել իրեն եւ անհայտ մնալ, սակայն լրատվամիջոցների բուռն արձագանքից հետո, տարատեսակ թյուր ինֆորմացիաներից խուսափելու համար ստիպված է եղել «հայտնվել»:

Պարզվեց, քանդակի հեղինակը Իջեւան քաղաքի բնակիչ, քանդակագործ 55-ամյա Արմեն Դավթյանն է: Քանդակագործը խուսափեց ՀԺ-ի հարցերին պատասխանել, սակայն մեզ հաջողվեց խոսել վերջինիս որդու՝ քանդակագործ Գոռ Դավթյանի հետ:

Լուսանկարում՝ քանդակագործ Արմեն Դավթյան

«Սկզբում որոշել էինք, որ անուն չասենք եւ չհայտնենք, թե ով է քանդակի հեղինակը, սակայն երբ տեսանք, որ ապատեղեկատվություններ են տարածվում, ստիպված էինք պարզաբանում տալ»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Գոռ Դավթյանը:

Գոռ Դավթյանը պատմեց, որ սկզբում հայրը քանդակի փոքր տարբերակն էր ստեղծել, որի վրա աշխատել էր «Իմ քայլը» արշավի սկզբից՝ մարտի 31-ից. «Փոքրիկ արձանը հայրս որոշել էր փոխանցել Նիկոլ Փաշինյանին, բայց չստացվեց: Ապրիլին քանդակն արդեն պատրաստ էր, սակայն ապրիլի 22-ին Փաշինյանին «առեւանգեցին» եւ դժվար էր այդ լարված օրերին այն նրան փոխանցել»:

Նիկոլ Փաշինյանի կերպարով փոքր քանդակն այժմ Դավթյանների տանն է, իսկ մեծ քանդակ ստեղծելու գաղափարն ընթացքում է ծնվել, որի վերջանական աշխատանքներն ընդամենը օրեր առաջ են ավարտվել: «Քանդակը Գյումրի տանող ճանապարհին տեղադրելու գաղափարը միանգամից ծնվեց: Որոշեցինք, որ այն տեղադրելու ամենաճիշտ վայրն այն տեղն է, որտեղից սկսվել է քայլարշավը, որտեղից էլ սկիզբ է առել հեղափոխությունը»,- ասաց Գոռ Դավթյանը:

Քանդակագործի որդին փոխանցեց, որ քանդակը տեղադրելու, առավելեւս այն ստեղծելու թույլտվություն ոչ մի տեղից ու ոչ ոքից չեն վերցրել. «Քանդակը ստեղծելու համար, ամենայն հավանականությամբ, բոլորը կհարցնեին Փաշինյանի կարծիքը, իսկ Փաշինյանն էլ դեմ կլիներ»:

Վերջինս նշեց, որ քանդակ ստեղծելու գաղափարը լավն են համարել, ուստի եւ վստահ եղել, որ ժողովրդի կողմից էլ լավ կընդունվի: «Չէինք ուզում հեղինակին բացահայտել, որովհետեւ քանդակն ամեն ինչ ասում է, եւ կարիք չկար պատմելու, թե ով է քանդակել, ինչի համար է արել եւ այլն: Սա ոչ թե անհատապաշտական արձան է՝ անձին մեծարելու համար, այլ հեղափոխության օրերի անցած ուղին է, այն գաղափարները, որոնք քարոզում էր Փաշինյանը, բոլորը ամբողջացվել է մի կերպարի մեջ, այդ պայքարող կերպարը, ողջ ազգի կերպարն ամփոփված մի քանդակի մեջ՝ Փաշինյանի տեսքով»,- ասաց նա:

Գյումրու ճանապարհին 2 մետր 20 սմ բարձրությամբ քանդակը տեղադրելու համար Դավթյանները թույլտվություն չեն վերցրել, միայն ուսումնասիրել են ու հասկացել, որ տարածքը մասնավոր չէ. «Մտածեցինք, որ ոչ մի խնդիր չի առաջանա, էլ չեմ ասում այն մասին, թե ինչքան մարդիկ են գովազդային նպատակներով զանգել ու խնդրել, որ մի քանի մետր իրենց տարածքին մոտ լինի»:

Մեր հարցին, թե մտավախություն չունե՞ն, որ առանց թույլտվության տեղադրված քանդակը կարող է հանվել այդտեղից, Գոռ Դավթյանն ասաց. «Ժողովուրդը թույլ չի տա: Շա՜տ- շա՜տ մարդիկ որոշեն, որ ավելի տեսանելի տեղ լինի, կամ ավելի կենտրոնական տեղում լինի, բայց ինձ թվում է՝ քանդակն իր տեղում է»:

Իսկ ինչ վերաբերում է որեւէ իրավախախտման, ապա Գոռ Դավթյանն ասաց, որ իրենք այլեւս ապրում են օրենքի երկրում, եւ կենթարկվեն ցանկացած օրինական պահանջի: Մեր հարցին՝ չե՞ն պատրաստվում քանդակի նախնական փոքր տարբերակը նվիրել ՀՀ վարչապետին, Գոռ Դավթյանը կատակեց. «Դե, մի քիչ դժվար է Փաշինյանին բռնացնել, որովհետեւ ամբողջ ազգն է ուզում նրա հետ հանդիպել:

Գոռ Դավթյանն ինքն էլ է քանդակագործ, ասում է՝ նմանատիպ գաղափարներ հաճախ են ընտանիքում ծնվում: Իսկ հայրը՝ քանդակագործ Արմեն Դավթյանը, կոլորիտային կերպարներ քանդակելու եւ անակնկալ կերպով հասարակությանը ներկայացնելու սովորություն ունի: Արմեն Դավթյանը վերջին անգամ մոտ երեք տարի առաջ է նման անակնկալ քանդակ ներկայացրել:

«Իջեւանում կա քանդակների այգի, այգին նախկինում ունեցել է հսկիչ, անտուն հսկիչն իր կենդանության օրոք, առանց վարձատրության, հսկել է այդ տարածքը, որ որեւէ մեկն այդտեղ անկարգություններ չանի եւ արձանները չվնասի: Այդ մարդուն ասում էին «Դոդո պապիկ»: Տարիներ անց, նրա մահից հետո՝ հայրս որոշեց «Դոդո պապիկ»-ին վերակենդանացնել քանդակի տեսքով, այդ մարդուց լուսանկար էլ չկար, եւ հայրս իր հիշողությունների մեջ վերարտադրեց նրա կերպարն ու քանդակը տեղադրեցինք այգու մուտքի մոտ»,- պատմեց Գոռ Դավթյանը:

Տպել
11845 դիտում

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից