Հետախուզական եւ հատուկ ստորաբաժանումներ․ մեկնարկել է «Որոնում-2018» զորավարժությունը

01/10/2018 schedule16:32

Հոկտեմբերի 1-ին Ղազախստանի զինված ուժերի «Գվարդեյսկի» զորավարժարանում մեկնարկել է «Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունը` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների զինված ուժերի հետախուզության ուժերի եւ միջոցների ներգրավմամբ:

Ինչպես հայտնում են ՊՆ-ի մամուլի ծառայությունից, զորավարժությանը մասնակցում են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի զինված ուժերի հետախուզական ծառայությունների եւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ներկայացուցիչները:

«Որոնում-2018» համատեղ մարտավարական-մասնագիտական զորավարժությունն անցկացվում է ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Մարտական եղբայրություն-2018» օպերատիվ-ռազմավարական զորավարժության ընդհանուր մտահղացման շրջանակներում: Մարզումների ընթացքում կխաղարկվեն ՀԱՊԿ անդամ պետությունների հետախուզական եւ հատուկ ստորաբաժանումների կիրառական գործողությունները:

«Որոնում-2018» զորավարժությանը ներգրավված են ՀԱՊԿ անդամ պետությունների շուրջ երեք հազար զինվորականներ, ավելի քան 500 միավոր ռազմական տեխնիկա, այդ թվում` ավիացիոն եւ հետախուզական միջոցներ, անօդաչու թռչող սարքեր:

Զորավարժություններն անցկացվելու են հոկտեմբերի 1-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության տարածքում:

Տպել
824 դիտում

Մարտի 1-ի երթով պայմանավորված, վաղը Երեւանում փակ են լինելու փողոցներ (տեսանյութ)

2020-ի հունվարին Իտալիայից Հայաստան եկողների թիվը աճել է շուրջ 20%-ով. զբոսաշրջային Հայաստանը (տեսանյութ)

Չվերթները չեն դադարեցվել, մեկը հանվել է՝ ուղեւորների ոչ բավարար քանակի պատճառով. վարչապետի խորհրդականը պարզաբանում է

Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման երրորդ դեպքը

1 շաբաթում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարը խախտել է 155 անգամ

Հրդեհ Կապանի «ՎՏԲ» բանկում. տուժածներ չկան

Քարոզչական շանտաժի մարտավարությունը

Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները

Հայտնաբերվել են հետախուզվողներ. նրանց մի մասն ինքնակամ է ներկայացել

Սարատովկա գյուղում բռնկված հրդեհը մարվել է (տեսանյութ)

Սպանության փորձի մեղադրանքով վնասազերծվողի մոտ հայտնաբերվել է մի ամբողջ զինանոց (տեսանյութ)

Արցախի ՊԲ հրամանատարն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել

Վթար Կապան քաղաքում. վարորդը հոսպիտալացվել է

Մարտի 1-ին՝ ժամը 18.00-ին, Ազատության հրապարակից շարժվում ենք երթով. վարչապետ

Որոշողն Արցախի ժողովուրդն է, եւ վերջ

Մշակութային գործիչները կոչ են անում Ս. Կարապետյանին հուղարկավորել Գիտությունների ազգային ակադեմիայից

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, 2 մարզերում ձյուն է տեղում

Այս բուկլետը նաեւ լավ հուշանվեր է, սիրով կնվիրեմ. վարչապետ

Հայ-ղրղզական միջխորհրդարանական բարեկամական խմբի շրջանակում հանդիպում է տեղի ունեցել

Դատարկ մետրո, սուպերմարկետներ, ժամանցի վայրեր. ի՞նչ է պատմում հայազգի Մանեն Միլանի մասին՝ կորոնավիրուսը տարածվելուց հետո