Սահմանամերձ որոշ համայնքներում վերջին օրերին կրակոցներ են եղել, որոշներում` ոչ

Ուրբաթ օրը` սեպտեմբերի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հայտարարեց, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ պայմանավորվել են, որ իրենց պաշտպանության նախարարություններին հանձնարարություն կտան՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել սահմանագծում եւ, ընդհանրապես առկա լարումն իջեցնելու վերաբերյալ: Փաշինյանը նշել էր, որ դրանք սահմանային միջադեպերը կանխելուն ուղղված քայլեր են:

ՀԺ-ն ՀՀ սահմանամերձ մի շարք համայնքների ղեկավարներից հետաքրքրվեց, թե այդ հայտարարությունից հետո սահմանային իրավիճակը վերջին 2-3 օրերին ինչպիսի՞ն է եղել: Հիմնականում զրուցել ենք այն համայնքապետերի հետ, որոնց ղեկավարած համայնքներում մոտ երկու շաբաթ առաջ հաճախակի կրակոցներ էին լինում:

Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը նշեց, որ երեկ երեկոյան սահմանում կրակոց է եղել, սակայն հարաբերական անդորրը պահպանվում է: Սահակյանը նաեւ նշեց, որ անցած շաբաթվա համեմատ հիմա նորմալ է:

Կոթիի համայնքապետ Ֆելիքս Մելիքյանը մեր զրույցում ասաց. «Նախանցած գիշեր էլ է կրակոց եղել, անցած գիշեր էլ», դիտարկմանը, թե ինչպես նախկինում է եղել, այդպես էլ հիմա՞ է շարունակվում Մելիքյանը արձագանքեց. «Ամսի 16, թե 17-ին էին վերջին անգամ կրակել եւ այդ հատվածում մի քանի օր նորմալ է, նախանցած գիշեր նորից սկսվել է: Կարճ կրակահերթեր են եղել, որը նախանցած գիշեր տեւեց մոտ 10 րոպե, իսկ անցած գիշեր մոտ 30 րոպե` ընդհատումներով»:

«Ոսկեպարում վերջին օրերին կայուն իրավիճակ է, կրակոցներ չեն եղել»,- այս մասին մեր զրույցում ասաց Ոսկեպար վարչական շրջանի ղեկավար Սերոբ Մախսուդյանը: Նա նշեց, որ դրանից առաջ եղել են կրակոցներ, սակայն վերջին օրերին չեն եղել:

Վազաշենում սահմանային վիճակը վերջին օրերին հանգիստ է: Ի տարբերություն դրանից առաջ եղած վիճակի, վերջին օրերին կրակոցներ ընդհանրապես չեն եղել, այս մասին տեղեկացանք Վազաշենի համայնքապետ Լորիկ Բադիրյանից:

«Ընդհանուր առմամբ` համեմատական առումով վերջին օրերին հանգիստ է: Այս շաբաթվա ընթացքում մոտ 3 հազար կրակոց է եղել, դա միջին ցուցանիշ է»,- այս մասին մեր զրույցում ասաց Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը:

Բաբայանը նշեց, որ ողջունում են Փաշինյանի եւ Ալիեւի միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունը, բայց կարծում է, որ ի դեմս Ադրբեջանի կա երկիր, որը խախտում է բոլոր պայմանավորվածությունները` բանավոր, գրավոր, միջազգային իրավունքի դրույթները եւ սեփական սահմանադրությունը: «Սրա ազդեցությունը հնարավոր կլինի գնահատել 10-15 օրից հետո»,- եզրափակեց Բաբայանը:

Տպել
2043 դիտում

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)

Հայաստանի և Ադրբեջանի սահմանին կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը

Մենք տուն չենք տալիս թշնամուն, հանձնաժողովը սահման է գծելու․ Վահե Ղալումյան

Ինչ են քննարկել Պուտինն ու Ալիևը Մոսկվայում. մանրամասնել է Հաջիևը

Մենք այժմ ընդհանուր պատկերացում ունենք, թե ինչպիսին պետք է լինի խաղաղության համաձայնագիրը. Ալիև

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն (լուսանկարներ)

Բաքուն համաձայնել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը Ղազախստանում

ՎՏԲ-Հայաստան Բանկը համալրել է ավանդային պրոդուկտները ֆիզիկական անձանց համար

Քննարկվել է EuroPris-ին Հայաստանի անդամակցության հնարավորությունը

ՀՀ ավտոճանապարհներին 1 օրում տեղի ունեցած պատահարների հետևանքով 21 մարդ ստացել է վնասվածքներ

Եկեղեցին հեղինակություն է ժողովրդի համար, նրա այլանդակված ղեկավարները՝ ոչ, նրանք պատերազմ են հրահրում. Սուքիասյան

Թույլ չեմ տա իմ հայրենակիցներին տանել պատերազմի ու կրակի բերան, ՀՀ-ում իշխանազավթում այլևս չի լինելու. Մկրտչյան

Նոյեմբերյանում հոտը «միավորվեց» ծեծկռտուքով, շատ հոգևոր վիճակ է. Ստյոպա Սաֆարյան

Արդարադատության միջազգային դատարանում շարունակվում են «Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի» գործով լսումները

ԱՄՆ դեսպանն ու Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Ցեղասպանության հուշահամալիր

Թուրքիայի նախագահը դիմել է Հայաստանին

Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին մարզերում ու Երևանում