Ծաղկաձորում բռնցքամարտի մեծ երեկո է նախատեսվում

Ծաղկաձորում նախատեսվում է բռնցքամարտի մեծ շոու իրականացնել: Կազմակերպիչը «Punch Boxing» փրոմոութերական ընկերությունն է: Այսօր՝ հոկտեմբերի 1-ին, լրագրողների հետ զրույցում փրոմոութերական ընկերության հիմնադիր Արամ Դավթյանը խոսեց առաջիկա ծրագրերի մասին: Նա նշեց, որ ամսաթիվն ու վայրը գրեթե վերջնական են:

«Ամսաթիվը գրեթե որոշել ենք՝ դեկտեմբերի 8-ին: Տեղն էլ, երեւի, որոշել ենք. պատրաստվում ենք անել Ծաղկաձորում՝ «Գոլդն փելըս» հյուրանոցում: Երեկ այնտեղ էի, իմ թիմով էի գնացել: Նայեցինք, տեսանք, որ շատ համապատասխան է: Որոշում կայացրինք, որ այդտեղ կանենք բռնցքամարտի երեկոն: Ինչ վերաբերում է գլխավոր մենամարտին, ասեմ, որ կցանկանայի, որ դա լիներ Արամ Ավագյան-Եվգենի Սմիրնով (խմբ. օրեր առաջ նրանց միջեւ ոչ-ոքի էր գրանցվել) դիմակայությունը, բայց դա կախված է ոչ միայն մեզնից, այլեւ հակառակորդից: Չեմ կարող 100%-ով ասել, որ այդ մենամարտը կկայանա: Հայաստանի բռնցքամարտիկները, որոնք պայմանագիր ունեն «Punch Boxing»-ի հետ՝ Արամ Ավագյանը, Գոռ Երիցյանը եւ Նարեկ Աբգարյանը, անպայման ելույթ կունենան, բայց ինչ վերաբերում է՝ ով ում հետ ռինգ դուրս կգա, կհայտարարենք մի քիչ ուշ»,- ասաց նա:

Արամ Դավթյանը մտահոգություններ ունի: Բանն այն է, որ Հայաստանում նման շոուներ չեն կազմակերպվում: Մարդիկ դրան սովոր չեն, բացի այդ էլ՝ այստեղ քիչ են պրոֆեսիոնալ բռնցքամարտի սիրահարները: Նա կարծում է, որ գուցե խնդիր ունենան մարդկանց կողմից հետաքրքրվածության եւ տոմսերի վաճառքի հարցում:

«Շատերը չգիտեն՝ ինչ սպասել բռնցքամարտի երեկոյից, չգիտեն՝ գալով բռնցքամարտի երեկոյին ինչ են տեսնելու: Հայաստանում այդ տիպի բաներ չեն լինում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ պետք է այնպիսի PR արշավ անեն, որ մարդիկ հասկանան՝ ինչ կարող են ակնկալել այդ շոուից:

Դավթյանը բյուջեի հետ կապված հստակ թիվ չնշեց, միայն ասաց, որ այն կարող է հասնել մի քանի հարյուր հազար դոլարի: Երեկոյի ընթացքում նախատեսվում է 7-8 մենամարտ: Ավագյանի, Երիցյանի ու Աբգարյանի մենամարտերը կլինեն օրվա գլխավոր մենամարտերի թվում: Դավթյանը նշեց, որ ամենաէժան տոմսերը կարժենան 5-10 հազար դրամ, ամենաթանկերը՝ վիպ հատվածի տոմսերը, կարող են հասնել մինչեւ մի քանի հարյուր դոլարի:

Նա հույս հայտնեց, որ երեկոյին ներկա կլինեն աշխարհահռչակ հյուրեր, եւ նրանց թվում կլինեն հայտնի բռնցքամարտիկներ Արթուր Աբրահամը, Վիկ Դարչինյանը եւ Վանես Մարտիրոսյանը: Նախատեսում են հրավիրել նաեւ պաշտոնյաների. կցանկանային հյուրերի շարքում տեսնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Երեկոն լինելու է հեռուստատեսությամբ: Նախատեսվում է ցուցադրել Հայաստանում, Ռուսաստանում եւ Եվրոպայում:

Տպել
1814 դիտում

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Լեհաստանը զորքեր կուղարկի Ֆրանսիա

Երևանում թալանել են «Տոյոտա Երևան»-ի վաճառքի բաժնի ղեկավարի «Տոյոտա»-ները

Ոչ միայն դեղերը, այլև վիտամինները, սննդային հավելումները պետք է պահվեն երեխաների համար անհասանելի վայրում. ԱՆ

Այրվել է վագոն-տնակ՝ ներսում եղած իրերով

Ֆրանսիայի հետախուզական ծառայությունները խորհուրդ են տալիս չեղարկել Օլիմպիական խաղերի բացման արարողությունը

Երևանի և 2 մարզի որոշ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Բախվել են «Նիսսան» և «ՎԱԶ» մակնիշի ավտոմեքենաներ

Հայտարարվել է Տաթև ՀԷԿ-ի ՕԿՋ-ի վերանորոգման աշխատանքների տեխնիկական վերահսկողության մրցույթ

Քարաթափում Արարատի մարզում. ճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր