Հոկտեմբերի 21-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների հերթական եւ արտահերթ ընտրություններ: Սեպտեմբերի 30-ին թեկնածուների առաջադրման վերջնաժամկետն ավարտվել է: Ամենաշատ թվով թեկնածուներն ունի Արմավիրի մարզի Վաղարշապատ (Էջմիածին) համայնքը: Այստեղ քաղաքապետի պաշտոնի համար պայքարելու է 14 թեկնածու: Նրանց թվում է նաեւ համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը:

«Շատերն են պնդում, որ Էջմիածինը դուրս է քաղաքական տրամաբանությունից, բայց ես համոզված եմ, որ դա այդպես չէ եւ Երեւանի օրինակը էջմիածինցին կրկնելու է»,- այս մասին ՀԺ-ի հետ զրույցում ասաց Էջմիածին համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Դիանա Գասպարյանը:

- Տիկին Գասպարյան, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որոշեց ձեր թեկնածությունն առաջադրել Էջմիածնի համայնքապետի ընտրություններում, ինչո՞ւ հենց ձեր վրա կանգ առավ ընտրությունը:

- Իրականում ես ի սկզբանե նշանակվել եմ այստեղ այն նպատակով, որ հետագայում նաեւ առաջադրվեմ, որպես քաղաքապետի պաշտոնակատար պարզապես անհամեստ էի համարում առաջին օրից բարձրաձայնել դրա մասին: Այդ պատճառով սկզբնական հարցազրույցներում նշում էի, որ աշխատանքը ցույց կտա, բայց իրականում, եթե արտասովոր ինչ-որ մի բան չլիներ, եթե չհասկանայի, որ սա իմը չէ, եւ ես չեմ կարող օգնել իմ քաղաքին, ես առաջադրվելու էի եւ, հետեւաբար սա իմ նշանակման տրամաբանական շարունակությունն է: Ընդ որում, ցանկանում եմ նշել, որ այս ընթացքում մեր հակառակորդներն անընդհատ փորձել են տարածել, թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ինձ չի սատարում, այնինչ որոշումը եղել է կայացված: Քաղաքում ապատեղեկատվություն տարածվում էր, բայց մենք համբերատար սպասում էինք:

- Էջմիածինում որոշ կլաններ կային, որ քաղաքը վախի մեջ էին պահում, կարողացե՞լ եք վերացնել դրանք:

- Այո, ես միշտ նշել եմ, որ Էջմիածնի՝ կլանային քաղաք լինելու վերաբերյալ կարծիքը միֆականացված է: Իհարկե, կան խմբակներ, խմբեր, թաղային հեղինակություններ, բայց ես դրանց կլան չէի անվանի: Եւ ես կարծում եմ, որ երկրում իսկապես իրավիճակ է փոխվել եւ քաղաքում իրավիճակ է փոխվել, որ հասարակ ժողովուրդը` հատկապես Էջմիածնում, պետք է լսելի դարձնի իր ձայնը: Հենց ժողովուրդը պետք է իր վստահության քվեն տա նախ վարչապետին, իշխող քաղաքական թիմին, հեղափոխությանը եւ հեղափոխությունը շարունակական դարձնի: Այս ընտրությամբ Երեւանի պես Էջմիածինը խնդիր ունի վստահության քվե տալու «Իմ Քայլը» նախաձեռնությանը` իր թեկնածուով եւ նաեւ, ըստ էության, քվե են տալիս արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

- Ի՞նչ եք հասցրել անել այս 3 ամսվա ընթացքում, եւ ինչո՞ւ պետք է էջմիածինցին իր քվեն հենց ձեզ վստահի:

- Այս ամիսների ընթացքում ես օր ու գիշեր աշխատել եմ: Արել ենք ավագանու բազմաթիվ նիստեր, բյուջեում փոփոխություններ: Բարեկարգվել են մանկապարտեզներ, իրականացվել են ասֆալտապատման աշխատանքներ: Քաղաքի սկզբնամասում տարիներ շարունակ չգործարկվող լողավազանը` իր ցայտաղբյուրներով գործարկվել է, եւ այդ հատվածը այսօր բարեկարգվում է, հանգստի գոտու է վերածվում: Ամենակարեւոր քայլերից ենք համարում այն, որ Էջմիածինը երբեւէ չի ունեցել ներքաղաքային տրանսպորտ, մինչեւ տարվա վերջ կունենա: Մենք հիմա հանձնաժողովի ստեղծման փուլում ենք, որի մյուս քայլը լինելու է մրցույթի հայտարարումը: Համագործակցել ենք դեսպանությունների եւ միջազգային կառույցների հետ, որոնց արդյունքները առաջիկայում երեւալու են: Մեզ վստահում են պոտենցիալ ներդրողները արդեն արտասահմանից: Օր ու գիշեր աշխատել ենք, եւ կարծում եմ, էջմիածինցին տեսնում է այդ ամենը:

- Վերջերս Երեւանի ավագանու ընտրություններում «Իմ Քայլ»-ը դաշինքը ձայների գերիշխող մեծամասնությամբ հաղթանակ տարավ, Էջմիածնում ինչպե՞ս եք գնահատում ձեր շանսերը:

- Ես վստահ եմ, որ մենք հաղթելու ենք Էջմիածնում: Որովհետեւ վստահ եմ, որ էջմիածինցին ոչ է ասելու թաղային հեղինակություններին, տղայական շրջապատներին, ովքեր փորձում են ինչ-որ տպավորություն ստեղծել, թե իրենք են բան որոշում այս քաղաքում: Ես վստահում եմ իմ քաղաքացիների գիտակցությանը եւ գիտեմ, որ իրենք վստահում են վարչապետին, եթե վստահում են վարչապետին, պետք է վստահեն նաեւ իր թեկնածուին: Այդ առումով ավելի քան վստահ եմ, որ մենք հաղթելու ենք: Պարզապես տոկոսային կարող է մի քիչ տարբերվել Երեւանից՝ հաշվի առնելով, որ ունենք 14 թեկնածու: Չնայած չի բացառվում նաեւ, որ կրկնենք արդյունքը, նայած՝ ինչ վստահությամբ էջմիածինցին կանի իր քայլը:

- Ի՞նչ ծրագրեր ունեք համայնքի զարգացման հետ կապված, որ կկարողանաք իրագործել, եթե ընտրվեք:

- Մենք մեծ ուշադրություն ենք դարձնելու քաղաքի արտաքին տեսքին: Շատ կարճ ժամանակահատվածում քաղաքի դեմքը փոխվելու է: Ուշադրություն ենք դարձնելու կանաչապատմանը, բարեկարգմանը, սանիտարական մաքրման աշխատանքներին, մշակութային միջոցառումներին: Փառատոններ ենք անցկացնելու, քաղաքը ապրելու է միանշանակ: Քաղաքը ունի փողոցների սալիկապատման խնդիր, որը նույնպես մեր ծրագրերում է: Մենք ունենք ուղիղ ժողովրդավարության մեր մոդելը: Մեր կայքի միջոցով դա իրականացվելու է: Ներդրվելու են ծրագրեր քաղաքի տարբեր ոլորտներին վերաբերվող: Հնարավորություն է տրվելու քվեարկել ցանկացած ծրագրի օգտին: Կարեւոր հարցերը հանրաքվեի կամ այլ քվեարկության մեխանիզմներով են լուծվելու: Ես մի փոքր մասը թվեցի ծրագրերի:

- Այս մի քանի ամսվա ընթացքում, երբ ղեկավարել եք Էջմիածինը, ի՞նչ եք կարծում, որն է էջմիածինցու հիմնական խնդիրը:

- Էջմիածինը ունի բազմաթիվ խնդիրներ: Թույլ տվեք կենցաղային խնդիրներ չբարձրաձայնեմ, այլ բարձրաձայնեմ ավելի քաղաքական խնդիր: Էջմիածինցին տարիներ շարունակ ապրել է ճնշված մթնոլորտում եւ հիմա նա կարիք ունի ճիշտ դուրս գալու այդ մթնոլորտից: Որովհետեւ, երբ տեսնում եմ այդ շրջանառվող թեկնածուներին եւ այն շանսերը, որոնք գնահատվում են, ցավով նկատում եմ, որ որոշ հատված կարծում է, թե քաղաքում պետք է լինի հարց լուծող մեկը: Այսինքն, ակամա մի փոքր հատվածը ցանկանում է ունենալ դեմք, բայց ոչ բովանդակության փոփոխություն: Կարծես թե ճիշտ չեն հասկանում, թե ինչ է նշանակում իսկապես ապրել իրավունքի եւ օրենքի քաղաքում: Կին եւ տղամարդ թեկնածուների տարբերությունը հենց Էջմիածին քաղաքում ավելի շատ կնոջ օգտին է, դա ավելի ընդգծում է կնոջ ուժը, որովհետեւ տղամարդու վրա շատ ավելի հեշտ է ազդել: Դժվար է գտնել քիչ թե շատ հայտնի մարդ, ով որեւէ կլանի հետ կապված չի եղել: Ես ավելի քաղաքային գիտակցության մեջ եմ տեսնում խնդիրը: Շատերն են պնդում, որ Էջմիածինը դուրս է քաղաքական տրամաբանությունից, բայց ես համոզված եմ, որ դա այդպես չէ եւ Երեւանի օրինակը էջմիածինցին կրկնելու է:

Տպել
7794 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին