«Գազպրոմ Արմենիա»-ն եւ ՀԷՑ-ը մենաշնորհ ունեն. ԱԺ քննիչ հանձնաժողովը կուսումնասիրի գազի եւ հոսանքի սակագնի հիմնավորումը

Ազգային ժողովում իրավունքի ուժով նոր քննիչ հանձնաժողով ստեղծվեց: Այն ուսումնասիրելու է ՀՀ գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարման, բաշխման համակարգերի գործունեությունը, գազի եւ էլեկտրաէներգիայի գործող սակագների հիմնավորվածությունը: Արդյունքները ներկայացվելու են Ազգային ժողով:

Նախաձեռնող խմբի անդամ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն հայտարարեց, որ ազգաբնակչությանը հետաքրքրում է գազի եւ դրանից բխող էլեկտրաէներգիայի սակագնի հիմնավորվածության հարցը. «Մենք ապրիլի 9-ից հետո ունենք նոր գործիք՝ քննիչ հանձնաժողով ու կարող ենք քննության առարկա դարձնել ինչպես պետական կառավարման մարմինների, այնպես էլ տնտեսվարող սուբյեկտների բնականոն երկու մենաշնորհի՝ «Գազպրոմ Արմենիայի» եւ ՀԷՑ-ի գործունեության առանձնահատկություններն առ այն, որ հասկանանք՝ գազի ու էլեկտրաէներգիայի սակագները հիմնավորված են եւ որեւէ ռեզերվներ այդտեղ չկան»:

ՀՀԿ պատգամավոր Սամվել Նիկոյանն էլ մտահոգվեց, որ ոլորտը ՀԾԿՀ քննարկման տիրույթում է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն է որոշում սակագինը, իսկ այդ հանձնաժողովը պետական անկախ մարմին է, ինչպիսի՞ն են լինելու իրավահարաբերությունները անկախ պետական մարմնի եւ ԱԺ նախաձեռնող խմբի միջեւ: Մելքումյանը պատասխանեց, որ գործող ԱԺ կանոնակարգ օրենքը հնարավորություն է տալիս Քննիչ հանձնաժողով ստեղծել ու գործող պաշտոնատար անձանց հարցադրումներ ուղղել, հրավիրել ու բացատրություններ, պարզաբանումներ պահանջել, պահանջել նաեւ տարբեր ծավալի փաստաթղթեր.

«Մենք նախկինում աշխատել ենք, քաջածանոթ ենք ոլորտին, անցել է 5 տարի: Իհարկե, փոփոխություններ են եղել, բայց ոլորտի պրոբլեմների մեծ մասը մնացել է»:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Սարդարյանին էլ մտահոգեց այն, որ սեպտեմբերի 20-ին վարչապետի որոշմամբ՝ ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ՀՀ-ում բնական գազի գնագոյացման վրա ազդեցություն ունեցող գործոնների ու բաղադրիչների ուսումնասիրության համար: Նա հարցրեց՝ այս խմբի հետ համագործակցություն լինելո՞ւ է ու եթե եզրակացությունները լինեն տեսականորեն տարբեր, ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ:

Մելքումյանը պատասխանեց, որ վարչապետի հանձնարարությամբ ստեղծված աշխատանքային խումբը ստեղծվել է նաեւ Գազպրոմի համաձայնությամբ, իսկ ԱԺ-ինը մի քիչ այլ է. «Նպատակները ե՛ւ կառավարության, ե՛ւ ԱԺ-ի մոտավորապես նույնն են՝ քննարկել ու մեր ժողովրդին ասել՝ սակագնի հիմնավորվածությունը որն է, եթե կան ռեզերվներ, գնալ դրան՝ առանց վնասելու բիզնես միջավայրը: Չեմ կարծում, որ երկու խմբերի մեջ շատ տարբերություններ լինելու են, այլ բան է, թե մասնագիտական ինչ մոտեցումներ կլինեն, օրինակ, «Գազպրոմի» կամ ՀԷՑ-ի շահութաբերության մակարդակի, ներդրումային ծրագրերը հաստատելու մասով: Ընդունենք 14 տոկոս է, 12 տոկոս է, որը Հանրային ծառայությունները կարգավորող անկախ մարմինն է հաստատում, բայց այնպես չէ, որ այդ անկախ մարմնին թողնելով՝ մենք պետք է ձեռքներս ծալած համաձայնենք նրա ամեն մի որոշման հետ: Դա արդեն լուրջ բանավեճի թեմա է»:

ԵԼՔ-ի պատգամավոր Հովիկ Աղազարյանը հայտարարեց. «Բոլոր նախադրյալները կան եւ՛ էլեկտրաէներգիայի սակագնի իջեցման, ե՛ւ գազի սակագնի իջեցմանն ուղղված աշխատանքներ կատարելուն, որը կնպաստի ազգաբնակչության սոցիալական մակարդակի էական բարձրացմանը»: Աղազարյանն ակնարկեց, որ ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պորտֆելը ԲՀԿ-ին են տվել: Մելքումյանն էլ արձագանքեց՝ «Մեր նախարարն աշխատում է: Ես տեղեկացված եմ ու գիտենք, որ որոշակի սոցիալական խավերի համար գազի սակագնի իջեցման որոշումը կայացված է ու այդպես էլ լինում է: Այնտեղ էլ քննարկվում, է թե ինչ ռեզերվներ կան, որ սակագինն իջնի»:

Տպել
2242 դիտում

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին

Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ վարչապետ (լուսանկար)