«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անվստահության գործընթաց է սկսել Վանաձորի քաղաքապետի դեմ

Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

Այս մասին այսօր կազմակերպված ասուլիսին հայտարարեց քաղաքապետի նախկին թեկնածու Քրիստ Մարուքյանը: Մինչ ասուլիսը, քաղաքապետարանում տեղի ունեցած ավագանու արտահերթ նիստին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամները չմասնակցեցին:

«Այսօր լրանում է Վանաձորի ՏԻՄ ընտրությունների տարին, որը պատմության մեջ մնաց որպես մանդատագողության խայտառակ դրսեւորում: «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը չհանդուրժեց ստեղծված իրավիճակը եւ հասավ ընդհուպ մինչեւ սահմանադրական դատարան ու հակասահմանադրական ճանաչվեցին ավելի քան մեկ տարի տեղի ունեցած ավագանու նիստերն ու իրավական մի շարք որոշումներ, բայց այս ամենը չստիպեց Վանաձորի կառավարումը ստանձնած մեծամասնությանը, ի դեմս ՀՀԿ-ի ու ՀՅԴ-ի, ավելի ուշ նաեւ նրանց միացած «Հայկական Վերածնունդ» կուսակցությանը, փոփոխություններ մտցնել իրենց պահվածքի մեջ»,- ասաց Մարուքյանը, հավելելով, որ չնայած նրան, որ բացի ՀՀԿ-ից, մյուս կուսակցությունները միացան հեղափոխությանը, բայց Վանաձորում շարունակեցին աջակցել ՀՀԿ-ին:

«Հաշվի առնելով վերը թվարկած հանգամանքները, ինչպես նաեւ Վանաձորում շարունակվող ՀՀԿ-ի կողմից անարդյունավետ կառավարումը, «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը սույնով կոչ է անում Վանաձորի ավագանու բոլոր անդամներին միանալ Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությանը: Մենք եռօրյա ժամկետում ակնկալում ենք թե՛ խմբակցությունների ու թե՛ անհատ ավագանու անդամների դիրքորոշումը, երբ որ կլինեն բավարար քանակի ստորագրություններ, կտանք նաեւ պաշտոնական ընթացք»,- ասաց Քրիստ Մարուքյանը, մեկ անգամ եւս կրկնելով, որ նախաձեռնում են ՀՀԿ-ի կողմից առաջադրված ու Վանաձորի քաղաքապետի պաշտոնում պաշտոնավարող Մամիկոն Ասլանյանին անվստահություն հայտնելու գործընթաց:

Քրիստ Մարուքյանը չբացառեց, որ իրենց միացողներ կլինեն, սակայն որոշակի վերապահումներ ունի. «Գործընթացը սկսելու համար պետք է ավագանու անդամների 1/3-ի ստորագրությունը, իսկ մնացածն արդեն ընթացքը ցույց կտա»:

Մարուքյանի խոսքով, իրենք հանդիպելու են մյուս խմբակցություններին, քննարկելու են իրավիճակը: Այս պահին իրենց համախոհ համարում են միայն ԲՀԿ-ին, ով, Մարուքյանի պնդմամբ մինչ օրս չի խախտել իրենց պայմանավորվածությունը. «Որեւէ քննարկում չի եղել մինչ այս պահը, բայց ենթադրում եմ, որ ԲՀԿ-ն կմիանա»:

Իսկ թե ում է տեսնում քաղաքապետի պաշտոնում, Քրիստ Մարուքյանն այդպես էլ չասաց: Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ՀԺ-ի հետ զրույցում նշեց, որ չի ցանկանում մեկնաբանել անհեթեթությունները. «Անհեթեթությունները ես ուղղակի չեմ մեկնաբանում: Կոչը դա օրենքով սահմանված գործընթաց է, իրենք միշտ էլ այդ հնարավորություններն ունեցել են, ոչ ոք իրենց չի խոչընդոտում»,- ասաց Ասլանյանը:

Մեր դիտարկմանը, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պարբերաբար չի ներկայանում նիստերին, բոյկոտով է հանդես գալիս, դա որեւէ կերպ չի՞ խոչընդոտում քաղաքի կառավարմանը, Մամիկոն Ասլանյանը նշեց.

«Իրենց նիստերին չգալը քաղաքին որեւէ կերպ ո՛չ վնասում է, ո՛չ օգուտ տալիս, իրենք ընդամենն իրենց համար որոշակի պահերի որոշակի քաղաքական ինչ-ինչ խնդիրներ են ցանկանում լուծել: Քաղաքն իր բնականոն կյանքով ապրում է»:

Տպել
3047 դիտում

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան