Վարչապետն Ազգային ժողովում է, քաղաքացիները մուտք են գործել ԱԺ-ի բակ, սպասում են մուտքի դռան մոտ. թարմացվող

00:30- Ազգային ժողովի շենքը շարունակում է հազարավոր քաղաքացիներով շրջափակված մնալ: Ներսում բանակցում է Նիկոլ Փաշինյանը, իսկ դրսում հնչում են Շառլ Ազնավուրի երգացանկից երգեր:

23:00- ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովի շենքի ներսից ուղիղ եթերով հորդորեց ազատ պահել մուտքը, շենքից ելք ու մուտք անողներին թողնել դուրս գալ, լինել քաղաքակիրթ ու չօգտագործել վիրավորական արտահայտություններ:

22:30- Վարչապետը դեռ դուրս չի եկել Ազգային ժողովի շենքից, իսկ մուտքի մոտ հավաքված հազարավոր քաղաքացիները շրջափակել են մուտքի դռները՝ «ՀՀԿ, հեռացիր», «Նիկոլ» կոչերով, որոնք ուղեկցվում են թմբուկների զարկերով:22:18- Վարչապետն արդեն ԱԺ-ի շենքում է: Նա մուտք է գործել կենտրոնական մուտքից, Ազգային ժողովի շենքի մոտ լարված իրավիճակ է,  քաղաքացիները մուտք են գործել ԱԺ-ի բակ, սպասում են անմիջապես մուտքի դռան մոտ:

22:10- «Նախարարների հրամանները հաստատելուց հետո, ես հրաժարական կտամ: Իմ հրաժարականի 7-րդ օրը ԱԺ-ն պետք է ընտրի նոր վարչապետ, եթե այդ ընթացքում չընտրի նոր վարչապետ, ապա պետք է անցնի եւս 7 օր, եթե ընտրի նոր վարչապետ, ուրեմն ընտրեց նոր վարչապետ, իսկ եթե չընտրեց, ուրեմն տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Որպեսզի տպավորություն չլինի, թե ես կառչած եմ վարչապետի աթոռից, իմ հրաժարականից հետո եթե ժողովուրդը ուզի, մենք թույլ չենք տա նոր վարչապետի նշանակումը միասին: Այնուհետ ձեր վստահության քվեով ես կկարողանամ ընտրվել:

Ի՞նչ ենք անում հիմա՝ այն, ինչ կիսատ թողեցինք այս տարվա ապրիլի 16-ին: Գիտեք, ես որպես ԱԺ պատգամավոր ուզում էի գնալ իմ աշխատանքի վայրը՝ Ազգային ժողով: Հիմա ես, որպես վարչապետ, 24 ժամ իրավունք ունեմ մուտք գործել ԱԺ-ի տրածք: Հիմա ես կգնամ Դեմիրճյան փողոցով, այդ ընթացքում տեղի չի ունենա ոչ մի այլ բան՝ ոչ մի մեքենա, թուփ, ծառ, տերեւ, ոչ մի պատգամավոր չի վնասվի: Ես կգնամ, մուտք կգործեմ Ազգային ժողովի տարածք, որպեսզի բանակցեմ նաեւ այնտեղ գտնվող պատգամավորների եւ քաղաքական ուժերի հետ՝ ստեղծված քաղաքական իրավիճակը հարթելու շուրջ: եվ մենք դա կանենք սիրո եւ համերաշխության մթնոլորտում»,-ասց վարչապետն ու ուղեւորվեց ԱԺ:

22:05-  Երեւանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը, ողջունեց բոլորին ու շնորհակալություն հայտնեց միասնականության համար:

21:55- «Երեկ եւ այսօր Հանրապետական, ԲՀԿ եւ Դաշնակցություն կուսակցությունների պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը շատ կոնկրետ է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակել:

Այսօր այդ նախագծին կողմ քվեարկեցին ՀՀԿ-ի հետ միասին ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն:

Մեր առաջին քայլը ԲՀԿ եւ Դաշնկցություն կուսակցությունների անդամ նախարարներն ու մարզպետները: Նրանք կարող են արդեն իսկ իրենց ազատված համարել»:

Այնուհետ հենց Բաղրամյան պողոտայում Նիկոլ Փաշինյանը ստորագրեց նախարարների ազատման հրամանները:

21:40- Այսօր պետք է խոսենք քաղաքական իրավիճակի մասին: Երեկ եւ այսօր Հանրապետական, ԲՀԿ եւ Դաշնակցություն կուսակցությունների պատգամավորների կողմից ներկայացվել է մի խայտառակ օրինագիծ, որի նպատակը շատ կոնկրետ է՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների ճանապարհը փակել: Մեր առաջին քայլը ԲՀԿ եւ Դաշնկցություն կուսակցությունների անդամ նախարարներն ու մարզպետները, նրանք կարող են արդեն իսկ իրենց ազատված համարել:

21:36- «Նախքան բուն ասելիքիս անցնելը, ես ուզում եմ խոսել հետեւյալի մասին. երեկ կյանքի 94-րդ տարում կյանքից հեռացավ հայ ժողովրդի մեծագույն զավակներից մեկը՝ Շառլ Ազնավուրը, եկեք 1 րոպե լռությամբ հարգենք մեր մեծ հայրենակցի հիշատակը»: Այս խոսքերից հետո Բաղրամյանում վառվեցին բոլորի հեռախոսների լույսերն ու տիրեց լռություն:

21:30- Հանրահավաքին մասնակցելու համար Երեւան են ժամանել բազմաթիվ խմբեր մարզերից: Վարչապետը կոչ արեց ողջունել նրանց բոլորին ու նշեց, որ եթե չեն կարող միանալ Երեւանի հանրահավաքին, թող մարդիկ հավաքվեն իրենց քաղաքների հրապարակներում, գյուղերում ու պահանջեն ՀՀԿ-ի հեռացումը:

21:21- Մեզ հնարավոր չէ հաղթել, ժողովուրդն անպարտելի է: Այսպես ժողովրդին դիմեց Նիկոլ Փաշինյանն ու հավելեց. «Մեր պարտությունը կարող է լինել միայն բռնությունը, երբ մեր շարքերում սկսվի, միայն հայհոյանքն ու անհամերաշխությունը, ատելությունը: Այլ պարտություն մենք չունենք, որովհետեւ սա սիրո եւ համերաշխության հեղափոխություն է»:21:15- «Մենք ունենք նման տեղեկատվություն, որ Հանրապետականի պատգամավորները ներսում են եւ մտածում են, թե ինչ լավ կլինի, որ իրենցից մեկը դուրս գա եւ ժողովուրդը նրան քաշքշի, եւ իրենք մտածեն՝ ըհը, բռնի ուժով էս արեցին, էն արեցին: Երբ կտեսնեք որեւէ պատգամավորի շենքից դուրս գալիս՝ «ՀՀԿ, հեռացիր» ասելիս ուղղակի ժպտացեք»,-ասաց Ն. Փաշինյանը:

21:10- Վարչպետը հիշեցրեց, որ խայտառակ նախագծին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն եւ Դաշնակցությունը: Այս խոսքերին հետեւեցին «Դավաճաններ, Ամո՛թ» վանկարկումները:21:02- Ազգային ժողովի շենքի մոտ հավաքված հազարավոր քաղաքացիներ, թմբուկի զարկերի հետ վանկարկում են «Արտահե՛րթ»: Այս պահին տեղադրվում են բարձրախոսներ, իսկ մարդկանց հոսքը դեռ շարունակվում է:20:58- Մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով հրավիրված հանրահավաքը:

«Խնդրո առարկա օրենքի նախագիծն ընդունվել է, մենք կհստակեցնենք տեղեկատվությունը՝ կողմ քվեարկած քաղաքական ուժերի ու պատգամավորների մասին, այդ մարդիկ, փաստացի մեր ժողովրդին հայտարարել են հակահեղափոխություն: Նրանց մոտ դա չի ստացվի, հակահեղափոխությունը այս երկրում շանս չունի, որովհետեւ ժողովուրդը հաղթել է: Եվ ուրեմն, Հանրապետական կուսակցությունը պետք է առհասարակ հեռանա Ազգային ժողովի շարքերից: Պետք է արմատախիլ արվեն նաեւ այն ուժերը, որոնք սատարում են հակահեղափոխությանը»,-սկսեց ելույթը Նիկոլ Փաշինյանը:20:51- Ազգային ժողովի շենքից դուրս եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

20:48- Բաղրամյան պողոտայում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով շարունակվում է մարդկանց հոսքը: Հարյուրավոր մարդիկ շրջափակել են Ազգային ժողովի շենքը, պատգամավորները չեն կարողանում դուրս գալ այնտեղից:

Բաղրամյանում է նաեւ ՀՀ ոստիկանպետ Վալերի Օսիպյանը, ով իրավիճակը որակեց որպես խաղաղ հավաք, ժամանել է Տիգրան Ավինյանը, շենքին է մոտեցել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նրան դիմավորել են բուռն վանկարկումներով ու ողջույնի ծափերով: 

Ազգային ժողովի շենքի մուտքը Դեմիրճյան փողոցի կողմից ավտոմեքենաներով փակված է, փակված է նաև Դեմիրճյան փողոցն ամբողջությամբ: Ցուցարարների մի խումբ վանկարկում է «ՀՀԿ, սիկտիր»:

Տպել
7509 դիտում

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Ռեստորանում «Ջերմուկ»-ի շիշը կոտրվել է, ապակյա բեկորը վնասել է 32-ամյա երիտասարդի աչքը

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել