N155 դպրոցը նոր տնօրեն կունենա. ահազանգում էին ծանոթով ընտրության մասին, հաղթեց մեկ ուրիշը

Երեւանի համար 155 հիմնական դպրոցի կառավարման խորհուրդը երեկ տնօրեն ընտրեց: Առաջադրված թեկնածուները 12-ն էին, մրցույթին մասնակցեցին նրանցից միայն 10-ը:

Թափուր պաշտոնի հավակնորդների մեծ մասը վստահ էր կամ առնվազն կասկածներ ուներ, որ ինքն արդար մրցակցության չէ, որ մասնակցում է ու որ ամեն ինչ որոշված է նախապես: Մրցույթից առաջ մեր ստացած ահազանգն էլ այդ մասին էր, որ տնօրենի ընտրությունը հերթական անգամ անցկացվելու է խնամի-ծանոթ-բարեկամ սկզբունքով, որ թեպետ կրթության եւ գիտության նախարարությունը տնօրենի ընտրության ու խորհուրդների ձեւավորման նոր կարգ է մշակում, բայց մարդիկ արդարություն են ուզում այսօր:

Մրցույթին նախորդած ժամանակահատվածում, ինչպես մեզ հետ զրույցում փոխանցում էին թափուր պաշտոնի հավակնորդները, հավանական հաղթողների երկու անուն են լսել. մեկը միակ տղամարդ թեկնածուինը, որը դպրոցի աշակերտներից մեկի ծնողն է, փոխտնօրեններից մեկի ամուսինը, ԿԳՆ կրթության ազգային ինստիտուտի աշխատակից ու նաեւ նույն դպրոցի կառավարման խորհրդի անդամ՝ ներկայացված ծնողական խորհրդի կողմից, մյուսը՝ կառավարման խորհրդի անդամներից մեկի ընկերուհին: Այս մտավախությունները հասցեագրվել էին նաեւ կրթության եւ գիտության նախարարությանը: Հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանը երեկ այցելել էր համար 155 դպրոց, մինչեւ մրցույթի մեկնարկը զրուցել տնօրենի ընտրություն կատարելուն նախապատրաստվող խորհրդի անդամների հետ:

Մեր հարցին պատասխանելով՝ նա ասաց, որ քանի դեռ չկա տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի անցկացման նոր կարգ, փորձում են արդարություն ապահովել գործող կարգի պայմաններում: «Իրավական ակտը ուժի մեջ է, եւ հին կարգով պետք է ընտրությունը լինի: Ուղղակի մենք նախարարությունում ստացանք ահազանգ, որ հնարավոր է խորհրդի անդամներին ուղղորդում են կամ ինչ-որ ձեւով ազդեցություն են ունենում նրանց կարծիքի վրա: Առավոտյան այցելել եմ դպրոց, խորհրդի անդամների հետ զրուցել եմ, համենայնդեպս չորսը ներկա էին, բոլորին հորդորել եմ, որ որեւէ սադրանքների չտրվեն, որեւէ ուղղորդումների ուշադրություն չդարձնեն եւ իրականացնեն իրենց լիազորությունները սահմանված կարգով»,- ասաց Աշոտ Արշակյանը:

Նաեւ հավելեց. «Խորհրդի անդամները նշեցին, որ 12 հավակնորդներից եղել են մարդիկ, որոնք հանդիպել են իրենց, ընդհանուր զրուցել են եւ այլն: Բայց կոնկրետ ուղղորդման դեպք որեւէ մեկը չփաստեց, որ եղել է: Համենայնդեպս, ներքին կանխազգացում, կարծես թե ունեմ, հետեւաբար էլի եմ ասում, խորհրդի անդամների հետ հանդիպել եմ: Կարծում եմ՝ արդյունավետ հանդիպում էր, կարծում եմ գիտակցեցին՝ խոսքը ինչին է վերաբերում: Եթե խորհրդի անդամ է, ինքը պետք է գիտակցի, որ իր ընտրությունից կախված է երեխայի ապագան: Հորդորել եմ, որ բոլոր հավակնորդների ծրագրերին համակ ուշադրությամբ ծանոթանան, շատ հարցեր տան՝ հասկանալու համար, թե ում հետ գործ ունեն եւ ընտրեն տնօրեն»:

Տնօրենի թափուր պաշտոնի հավակնորդները զրուցում են եւ սպասում մրցույթի իրենց հերթին

Ի վերջո, ամփոփվեցին եւ հայտարարվեցին համար 155 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի արդյունքները: Երկու փուլով անցկացված քվեարկությունից հետո անսպասելիորեն հաղթող ճանաչվեց մեկ այլ թեկնածու, ոչ այն երկուսը, որոնց մասին նախապես նշվում էր: Խորհրդի անդամների մեծ մասը քվեարկել էր Նաիրա Մանվելյանի օգտին: Նա տվյալ պահին համար 181 դպրոցի փոխտնօրենն էր: Համար 155 դպրոցի տնօրենի թափուր պաշտոնում նույն դպրոցից առաջադրվել էին երկու ուսուցիչ: Նրանցից մեկը՝ Գայանե Ղայթանջյանը, մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո հայտարարեց, որ բողոք է ներկայացնելու կառավարման խորհրդի դեմ, որովհետեւ երբ ինքը ներկայացնում էր հաստատության զարգացման ռազմավարական իր ծրագիրը, խորհրդի յոթ անդամներից չորսը գտնվում էին դրսում եւ այն չեն լսել: «Եթե ներկա չէին ու չեն լսել, ինչպե՞ս են քվեարկել»,- վրդովված հարց էր տալիս հավակնորդը: Հաղթող Նաիրա Մանվելյանին միեւնույն ժամանակ վստահեցնում էր, որ նրա դեմ ոչինչ չունի: Ընդհանրապես, թեկնածուները, որքան էլ հիասթափված էին, մեծ մասամբ ընդունելի էին համարում դպրոցի կառավարման խորհրդի որոշումը եւ Մանվելյանի արժանիքները չէին վիճարկում, որում հասցրել էին համոզվել միասին անցկացրած մի քանի ժամվա ընթացքում:  

«Ես իմ ծրագրում ներկայացրել եմ դպրոցի առաքելությունը, նպատակները, հիմնախնդիրները: Այդ խնդիրների հստակեցումը, լուծման ուղիներն եմ առաջակել նաեւ: Մշակել եմ ռազմավարություն, եւ իմ կարծիքով ռազմավարական մեխանիզմները կիրառելով կկարողանանք իսկապես պահպանել ավանդույթները: Եվ պահպանելով նաեւ որակը, ինչու չէ, բարձրացնել այն: Ես ուսումնասիրել եմ բոլոր հնարավոր փաստաթղթերը, որոնք կայքում տեղադրված են եղել: Խոսքս ներքին գնահատման հաշվետվության մասին է, դպրոցի կանոնադրության: Եվ զարգացման իմ ծրագիրն էլ կազմել եմ այդ բոլոր փաստաթղթերի հիման վրա»,- համար 155 դպրոցի տնօրենի պաշտոնում ընտրվելուց հետո մեզ հետ զրույցում ասաց Նաիրա Մանվելյանը:  

Խոսելով այս դպրոցի խնդիրների մասին, որոնց հնարավոր է եղել ծանոթանալ դրսից, ու դրանց ուղղությամբ անելիքների մասին՝ նորընտիր տնօրենը նշեց. «Բնականաբար, գործող տնօրենը այլ կերպ կարող է դա մեկնաբանել, իսկ միայն ուսումնասիրելով՝ այլ կերպ: Կարծում եմ, որ նոր մեթոդներ կարելի է ներդնել, համագործակցություն կարելի է կազմակերպել կամ համագործակցության շրջանակը լայնացնել, համակարգչային միջոցների կիրառումը ապահովել դպրոցում, շենքային պայմանները բարելավել, ձեւավորել հոգաբարձուների խորհուրդ, որպեսզի նյութատեխնիկական բազան հարստացվի եւ ուսման որակը կարողանանք բարձրացնել նաեւ այդ ճանապարհով»,- եզրափակեց նա:

Հավելենք, որ համար 155 դպրոցն ունի ավելի քան 1500 աշակերտ:

Տպել
5971 դիտում

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս

1000-րդ գործն է մակագրվել ամբողջությամբ թվայնացված քաղաքացիական դատարան. Մինասյանը նշել է համակարգի առավելությունները

Հաստատվել է Բլինքենի և Սամանթա Փաուերի մասնակցությունը ՀՀ-ԱՄՆ-ԵՄ եռակողմ հանդիպմանը

Սպանդարյան, Տոլորս և Տաթև ջրամբարներում ձկնապաշտպան կառույցների նախագծում. հայտարարվում է մրցույթ

Ինչպես ապահովել երեխաների անվտանգ երթևեկությունը. Առողջապահության նախարարության խորհուրդը

Ucom ընկերությունը ցանցային վերազինման աշխատանքներ է մեկնարկում մի շարք մարզերում

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

«Ինկած բերդի իշխանուհին»՝ 6 մրցանակի դափնեկիր. հայտնի են «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության հաղթողները