Կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում. վարչապետը՝ իր կերպարանափոխության մասին

ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց վերջինիս կերպարանափոխության մասին: Մասնավորապես, Արմենուհի Կյուրեղյանն ասաց. «Մաթեմատիկական տրամաբանության մեջ հայտնի են խնդիրներ, պարադոքսներ, որոնց համար հնարավոր չէ ապացուցել թե՛ լուծելիությունը, թե՛ անլուծելիությունը: Տարածված պարադոքս խնդիրներից է ստախոսի խնդիրը, վարսավիրի խնդիրը... գյուղում ապրում է մի վարսավիր, ով սափրում է այդ գյուղում ապրող այն գյուղացիներին, որոնք իրենք իրենց չեն սափրում: Հիմա հարց՝ այդ վարսավիրն ինքն իրեն սափրո՞ւմ է, թե՞ ոչ: Եթե վարսավիրն ինքն իրեն սափրում է, ապա ըստ կանոնի, ինքն իրեն չպետք է սափրի: Եթե վարսավիրն ինքն իրեն չի սափրում, ապա ըստ կանոնի՝ ինքն իրեն պետք է սափրի: Ստացվում է հակասություն: Նման հակասության խնդիր ես ինձ համար արձանագրեցի Երեւանի ավագանու ընտրություններին, երբ Դավիթաշենում «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում ելույթ էր ունենում Նիկոլ Փաշինյանը: Եթե նա ելույթ էր ունենում որպես վարչապետ, արդյոք դա դիրքի չարաշահում չէր, իսկ եթե ելույթ էր ունենում որպես ՔՊ նախագահ, ապա ինչպես էր նա այդ հարթակից հրահանգ իջեցնում ԱԱԾ-ին, ոստիկանությանը՝ «ասֆալտին պառկեցնել» օլիգարխների թիկնազորներին»,- ասաց պատգամավորը:

Արմենուհի Կյուրեղյանը նաեւ նշեց, որ հաճախ են իրենք ականատես լինում Նիկոլ Փաշինյանի կերպարանափոխությանը՝ վարչապետից հանրահավաքի ղեկավարի. «Մարդիկ ավելի շատ կուզենային ձեր մեջ տեսնել վարչապետին: Դուք ինքներդ քանի՞ տոկոս եք ձեր մեջ տեսնում վարչապետ, քանի տոկոս՝ հանրահավաքի ղեկավար»:

Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանում կան քաղաքական ուժեր, որոնք ավելի արագ են կերպարանափոխվում եւ ավելի մեծ ամպլիտուդներով:

«Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ ես սովորաբար իմ դիրքորոշումներում, ասելիքներում սիրում եմ լինել համարժեք: Այն, ինչ ասում եմ այստեղից, շատ բաներ կարող եմ ասել նաեւ հանրահավաքում, գուցե մի փոքր ավելի բարձր, որ վերջին շարքերին լսելի լինի, իսկ քանի որ ԱԺ շարքերը նոսր են եւ գնալով նոսրանում են, այդ հանգամանքը հնարավորություն է տալիս այսպես պատասխանել ձեր հարցին: Ինչ վերաբերում է իմ ելույթին, այնտեղ ես խոսել եմ որպես վարչապետ: Այն, ինչ խոսել եմ որպես վարչապետ, չի վերաբերվել նախընտրական քարոզչությանը»,- հայտարարեց ՀՀ վարչապետը:

Տպել
3016 դիտում

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել