1,87 մլրդ դրամի ներդրում, 200 աշխատատեղ. Արարատում ինտենսիվ այգիներ կհիմնվեն

ՀՀ կառավարության նիստում մաքսային եւ հարկային արտոնություններ տրամադրեցին «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ին: Մասնավորապես, նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում հետաձգել «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման դեպքում մաքսային եւ հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այն պայմանավորված է «Գրին Ֆարմեր» ՍՊԸ-ի ներդրումային ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի փոփոխման, լրացման եւ հստակեցման անհրաժեշտությամբ: Ներմուծվող սարքավորումների ցանկի ընդհանուր գումարը կմնա անփոփոխ։

Ընկերությունը նախատեսում է իրականացնել ներդրումային ծրագիր, որի արդյունքում նախատեսում է Արարատի մարզի Երասխ գյուղում կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ։ Ինտենսիվ այգիները համալրված են լինելու ժամանակակից համակարգերով, ներառյալ հակակարկտային համակարգը, որը բացի կարկտի պաշտպանությունից, կպաշտպանի ծառերը արեւի ուլտրամանուշակագույն ճառագայթներից, քամուց, թռչուններից եւ որոշ միջատների վնասակար հետեւանքներից: Այն նաեւ կունենա ցրտահարության պաշտպանության համակարգ, որը կպաշտպանի ծառերը ցրտահարությունից:

Կաթիլային ոռոգման համակարգը կկանխարգելի զգալի քանակությամբ ջրի կորուստը եւ միեւնույն ժամանակ կապահովի ծառերի համար անհրաժեշտ սնուցումը արդյունավետ ձեւով` դրանով իսկ բարձրացնելով բերքատվությունը ինչպես որակական, այնպես էլ քանակական տեսանկյուններից:

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակներում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 1,87 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 630 մլն ՀՀ դրամ։ Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում մինչեւ 2024 թվականը կստեղծվի շուրջ 200 աշխատատեղ, հասցնելով այն 250-ի` 150 հազ․ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Տպել
2698 դիտում

Աշխարհի 60 երկրի 150 երիտասարդ պատգամավոր կհավաքվի Հայաստանում

Ազգականների կողմից իբրև վթարի ենթարկվելու խաբեությամբ 1 օրում շորթվել է ավելի քան 16.700 դոլար. ՆԳՆ-ն զգուշացնում է

Երևանի և 9 մարզի բազմաթիվ հասցեներում մինչև 6-ժամյա հոսանքազրկումներ կլինեն

Նարեկ Մկրտչյանն ու Պետեր Սիյարտոն անդրադարձել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի

Փոխադարձ մեղադրանքներ, վիրավորանքներ, թեժ մթնոլորտ. Քամալա Հարրիսն ու Դոնալդ Թրամփն առաջին անգամ բանավիճել են

Վարչապետը հեծանվային զբոսանք է իրականացրել Երևանում

Կյանքից հեռացել է Հայաստանի նկարիչների միության անդամ, նկարիչ Էդուարդ Խարազյանը

BMW-ն հետ է կանչում 1,5 մլն ավտոմեքենա

Սելենա Գոմեսը խոստովանել է, որ չի կարող երեխա ունենալ

Սկսել ենք Թուրքիայի հետ երկխոսություն, պայմանավորվել ենք դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել․ Միրզոյան

Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Չինաստան

Իսկապես խաչմերուկի վրա ենք և պետք է ընտրություն կատարենք, մենք՝ Հայաստանում, ընտրել ենք խաղաղության օրակարգը․ Միրզոյան

Ըմբես ախորժակով կներկայացնեք, ինչխոր իսկականից տեսել եք տեսքը․ 75 մլն դրամով Գյումրին նոր տոնածառ և զարդարանքներ կունենա

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ է քննարկվել

Գնել Սանոսյանը վերահաստատել է Սև ծովի հատակով անցնող մալուխի ծրագրին միանալու Հայաստանի ցանկությունը

«Հրազդան ՋԷԿ»-ի տարածքում ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրվել․ ՔՏՀԱ տեսչական մարմին

Եկեղեցին Աջապահյանի շուրթերով կարծես փորձ է անում մաքրել իր անունը, այդ թվում՝ հեռու մնալ Վազգեն Գալստանյանից. Մեհրաբյան

Աննա Հակոբյանը Հայաստան է հրավիրել Չինաստանի Պետական խորհրդական Շեն Յիցինին (տեսանյութ)

Կրակել են Թուրքիայի բազկամարտի չեմպիոնի վրա․ հանցագործը փախուստի է դիմել

Գազ չի լինի Արագածոտնի և Կոտայքի մարզերում․ հասցեներ

«Սև աղբյուր» սարում հայտնաբերվել է քաղաքացու դի՝ կախված վիճակում

Արմեն Աշոտյանի խափանման միջոցը փոխվել է

Ալիևը և Ադրբեջանը պատային իրավիճակում են, ԿՈՊ 29-ը պայմանավորվածության դիմաց են նրան տվել. Առաքելյան

«ՀրազՋԷԿ»-ի չգործող ձուլարանում տեղի ունեցած ողբերգական հետևանքով պայթյունի դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

Բաքուն պարտավորություն չունի ազատ արձակել ԼՂ-ի ապօրինի գերեվարված նախկին ռազմաքաղաքական ղեկավարությանը․ Հաջիզադե

Վերահաստատում եմ ՀՀ առաջարկն Ադրբեջանին․ վարչապետը՝ Խաղաղության պայմանագրի համաձայնեցված տեքստի ստորագրման մասին

Մեկնարկել է ապագա պարեկների ամփոփիչ պետական ատեստավորումը․ քննություն է հանձնել 306 սովորող

Աննա Հակոբյանը Չինաստանում հանդիպել է ՉԺՀ պետական խորհրդականի հետ

«Այն ամենը, ինչ պետք է իմանալ». «Ապրելու երկիր»-ը բոյկոտել է Արևաշատում մանկապարտեզի բացման հարցը

Արարատ Միրզոյանն ու Իրանի ԱԳ նախարարի տեղակալը տարածաշրջանային բնույթի հարցեր են քննարկել

Քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ-ի միջև ապրանքաշրջանառության ծավալների ավելացման հեռանկարները

Մանրամասներ «ՀրազՋԷԿ»-ում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տուժածների առողջական վիճակի մասին

Պայթյունը տեղի է ունեցել «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում, հայտնի է մահացածի ինքնությունը․ մանրամասներ

Պայթյուն Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում. կա զոհ և 6 վիրավոր

Աննա Հակոբյանն այցելել է Ցինդաո քաղաքում գտնվող Չինագիտության համաշխարհային կենտրոն

Կարևոր է Իրաքի հետ արդարադատության ոլորտում համագործակցության զարգացումը․ վարչապետն ընդունել է Ջասիմ Մուհամմադ Աբուդին

Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչությունը նոր ղեկավար ունի

Բոլորդ տեսել եք չէ՞, որ «Ֆեստիվառը» եղել է․ Գյումրու ավագանին մերժեց փառատոնի աջակցման համար գումարի տրամադրման նախագիծը

Հայտնի է` երբ ՍԴ-ն կքննի ՀՀ-ի Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հարցը

Ութ ամիս տևած մշակումից հետո հաստատվել է Երևանի նոր գլխավոր հատակագծի նախագիծը