Վարչապետն Արարատ Միրզոյանի, Տիգրան Ավինյանի եւ սփյուռքի նախարարի ձեւակերպումները որակեց աբսուրդ

Կառավարությունում այսօր բուռն քննարկման առարկա դարձավ «Հայաստանի Հանրապետության տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը: Ներկայացված նախագծով առաջարկվում է կառավարությանը լիազորել ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերը տեղափոխել նաեւ չորս եւ ավելի պետությունների կամ կառավարությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում: Վարչապետի դիտարկմամբ՝ պետք է նշվի՝ ոչ թե չորս եւ ավելի պետությունների ղեկավարների միաժամանակյա այցի դեպքում, այլ բացառիկությամբ պայմանավորված: Նիկոլ Փաշինյանը նախագծի զեկուցող փոխվարչապետ Տիգրան Ավինյանին այս թերության հետ կապված դիտողություն արեց:

«Սա պետության եւ հանրային կյանքի բացառիկ իրադարձությունների հետ է կապված: Հնարավոր է չորս եւ ավելի երկրների ղեկավարներ գան եւ այդպիսի անհրաժեշտություն չառաջանա, մանավանդ մենք անդամ ենք կազմակերպությունների, որտեղ հինգ կամ վեց անդամ կան եւ նրանց ղեկավարները եկել են եւ նման խնդիր չեն առաջացել»,- ասաց նա:

Փոխվարչապետ Արարատ Միրզոյանը մտահոգություն հայտնեց, որ եթե բացառիկ գրեն, ապա դա շատ մեկնաբանությունների առիթ կտա եւ տեսականորեն ամեն երեքշաբթին կառավարությունը կարող է համարել բացառիկ: «Ես չեմ մասնակցել այս ձեւակերպումը գտնելու գործընթացին, բայց երբ Տիգրան Ավինյանը կարդում էր նախագիծը, մտածում էի՝ ինչ լավ ձեւակերպում է կարողացել գտնել»,- ասաց նա:

Վարչապետը հարց բարձրացրեց, թե ինչու կանխավարկած կա, թե կառավարությունը նստած մտածում է, թե ոնց տեղափոխի աշխատանքային օրերը եւ նշեց, որ եթե այդպիսի կառավարություն լինի, հասարակությունը իրենց կուղարկի հանգստանալու: ՀՀ սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանն ասաց, որ հարցը կախված է կառավարության լիազորությունների հետ եւ մտածում են Ազգային ժողովում քննարկման առարկա կդառնա: Ըստ նրա՝ վարչապետը սուբյեկտիվ է:

Վարչապետը չհամաձայնեց կառավարության անդամների հետ եւ նշեց. «Ձեր մեկնաբանությունները աբսուրդ են»: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը պարզաբանեց, որ ի սկզբանե տրված է բացառիկ իրադարձության ձեւակերպումը, բայց դա կառավարությանը կտա լայն լիազորություն եւ Ազգային ժողովում տարընթերցումներ կլինեն:

Վարչապետը հարցրեց, թե ինչու են չորս եւ ավելի երկրների ղեկավարների թիվ նշել եւ ոչ թե կոնկրետ մեկ թիվ: «Թե չէ՝ ինչպե՞ս այդպիսի մեծ լիազորություններ կարելի է տալ կառավարությանը»,- հեգնեց նա:

ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն ասաց, որ իր մտահոգությունը կապված էր նախագծի անվան հետ: «Ինձ անհանգստացնում է, որ սա տոների եւ հիշատակների օրերի մասին է, մենք ֆրանկոֆոնիան դիտում ենք տո՞ն, թե՞ հիշատակ»,- ասաց նա եւ դա առաջացրեց կառավարության անդամների ծիծաղը:

Վարչապետն ամփոփելով ասաց, որ այս որոշումը ոչ միայն ղեկավարների հետ է կապված, այլ այն գագաթնաժողով է, որին հազարավոր մարդիկ են մասնակցում եւ այդ մարդիկ նույն ժամին, նույն տեղը պետք է տեղաշարժվեն, ըստ էության, Երեւանի բոլոր կողմերից եւ պետք է այնպես կազմակերպել, որ ապահովեն՝ ուշացումներ չլինեն, խցանումների մեջ մարդիկ չհայտնվեն: «Միայն երկրների հետ չի կապված, մասնակիցների թվի հետ է կապված»,- ասաց նա:

Նա նշեց, որ այս քննարկումը ցույց տվեց, որ պարզ հարցերի լուծման ճանապարհին բարդ խնդիրների առաջ են կանգնում՝ սկսած վերնագրից: Այսպիսով՝ նա առաջարկեց փոփոխություն կատարել, չորս եւ ավելի ղեկավարների այցից բացի նշել, «ինչպես նաեւ բացառիկ նշանակության իրադարձությունների կապակցությամբ»: Որոշումն ընդունվեց:

Տպել
3129 դիտում

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի

«Օպել»-ը բախվել է մայթեզրին ու գլխիվայր շրջվել. ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել