Իմ կարծիքով՝  գոտին պաշտպանելն ավելի դժվար է, քան նվաճելը. Արամ Ավագյան

Բռնցքամարտիկ Արամ Ավագյանը դժգոհ է իր վերջին մենամարտի արդյունքից, սակայն ուրախ է, որ պահպանել է WBC Internationl Silver գոտին: Պրոֆեսիոնալ ռինգում 8 անընդմեջ հաղթանակից հետո սեպտեբմերի 21-ին Մոսկվայում նա ոչ ոքի ավարտեց Եվգենի Սմիրնովի դեմ մենամարտը: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում մարզիկը խոսեց տեղի ունեցածի մասին:

«Ոչ ոքին այդքան էլ իմ սրտով չէր: 10-ռաունդանոց ծանր ու բարդ մենամարտ ընթացավ: Ընդհանուր առմամբ, 10-ից 6 ռաունդներում առավելությունն իմն էր, բայց սա բռնցքամարտ է, ու մրցավարներն այլ կերպ են նայում: Ինչեւէ, պաշտպանությունը հաջողված է, ու կարծում եմ՝ մեր միջեւ 2-րդ մենամարտն էլ կլինի, քանի որ շատ դիտարժան եւ գեղեցիկ մենամարտ ստացվեց. թե՛ հանդիսատեսին, թե՛ հեռուստադիտողներին շատ էր դուր եկել, եւ նրանք՝ բոլորը, մեկնաբանություններում գրել էին, որ անհամբեր սպասում են 2-րդ մենամարտին»,- ասաց նա:

Սա Արամի 1-ին ելույթն էր գոտին նվաճելուց հետո: Նշում է, որ թե՛ նվաճելը, եւ թե՛ այն պահպանելն իրենց բարդություններն ունեն: Երբեմն լուրջ հաջողությունից հետո մարզիկները թուլացնում են զգոնությունն ու սայթաքումներ ունենում, սակայն ինքը փորձում է անընդհատ նորանոր առաջադրանքներ իր առջեւ դնելով խուսափել դրանից:

«2 դեպքում է հեշտ չէ (խմբ. նկատի ունի գոտի նվաճելն ու պահպանելը), քանի որ 2 դեպքում էլ ճանապարհ ես անցնում. ամիսների քրտնաջան մարզումներ, ճիշտ սննդակարգ... մի խոսքով, ամեն ինչ կարգապահության սահմաններում: Բայց, իմ կարծիքով, պաշտպանելն ավելի դժվար է, քանի որ շատ մարզիկներ իրենց առաջ դրված նպատակին հասնելուց հետո էյֆորիայի մեջ են հայտնում ու բացթողումներ անում, ինչն էլ կարող է դառնալ անհաջողության պատճառ: Իմ դեպքում դա բացառում եմ, քանի որ նպատակիս հասնելուց անմիջապես հետո, իմ առջեւ մեկ այլ նպատակ եմ դնում»,- ասաց նա:

Ավագյանի հաջորդ մենամարտը հնարավոր է՝ լինի դեկտեմբերին ու Հայաստանում: «Punch Boxing» փրոմոութերական ընկերությունը, որը եւ Արամը ներկայացնում է, Ծաղկաձորում նախատեսում է բռնցքամարտի մեծ երեկո կազմակերպել: Ընկերության հիմնադիր Արամ Դավթյանը հույս ունի, այդ օրը կկայանա Սմիրնով-Ավագյան 2-րդ մենամարտը, սակայն վստահ չէ, որ դա իրականություն կդառնա:

Տպել
2898 դիտում

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է

Խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը, առգրավել համակարգիչ, տեսախցիկներ

Հայաստանն արգելափակել է Վլադիմիր Սոլովյովի հաղորդումների հեռարձակումը ՀՀ տարածքում

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է