Հոկտեմբերի 6-ը, վարչապետի որոշմամբ, հայտարարված է սգո օր. ինչ է այն ենթադրում

Շաբաթ օրը՝ հոկտեմբերի 6-ին, Հայաստանում հայտարարված է սգո օր՝ աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի հուղարկավորության կապակցությամբ: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Արման Եղոյանը: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը դեռ շանսոնյեի մահվան օրը՝ հոկտեմբերի 2-ին էր նշել, որ թաղման օրը հայտարարվելու է սգո օր:

Սգո օրը հայտարարվում է վարչապետի որոշմամբ եւ այդ օրը համարվում է աշխատանքային: Այդ օրը նախարարություններին, գերատեսչություններին, մարզպետարաններին, Հայաստանում եւ օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններին հանձնարարվում է խոնարհել պետական դրոշը: Արտաքին գործերի նախարարությունում եւ արտերկրում ՀՀ դեսպանություններում եւ հյուպատոսություններում բացվում են սգո գրքեր: Երկրում եւ հեռուստատեսային եթերում դադարեցվում են զվարճալի եւ ժամանցային միջոցառումներն ու հաղորդումները:

Ի դեպ, մամուլի արխիվներից տեղեկանում ենք, որ առաջին անգամ Հայաստանում սուգ է հայտարարվել 1992 թվականի ապրիլի 17-ին՝ Արցախի Գերագույն խորհրդի նախագահ Արթուր Մկրտչյանի հուղարկավորության օրը:  Այնուհետ սուգ հայտարարվել է 1994 թվականի օգոստոսի 26-28-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահվան, ապա 1999 թվականի հուլիսի 6-8-ին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Առաջին Ամենայն Հայոց Կաթողիկոսի մահվան կապակցությամբ, ինչպես նաեւ նույն թվականի հոկտեմբերի 27-ին Ազգային ժողովի նիստում տեղի ունեցած ոճրագործության հետեւանքով պետական-քաղաքական գործիչների զոհվելու կապակցությամբ:

Հայաստանում սուգ է հայտարարվել նաեւ՝

2006 թվականին՝ 113 մարդու կյանք խլած Երեւան-Սոչի ինքնաթիռի աղետից հետո,

2007 թվականի մարտի 28-ին՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ,

2009 թվականի հուլիսի 16-ին՝ Երեւան-Թեհրան չվերթն իրականացնող ինքնաթիռի՝ 168 մարդու կյանք խլած վթարից հետո:

Ընդգծենք, որ 2008 թվականի մարտի մեկին Երեւանում տեղի ունեցած ողբերգությունից եւ 2015 թվականին Գյումրիում Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդից հետո երկրում սգո օրեր չհայտարարվեցին:

Նշենք, որ Ազնավուրի հուղարկավորությանը մասնակցելու են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, նախագահ Արմեն Սարգսյանը, արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Տպել
7144 դիտում

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը բեռնատարների համար փակվել է

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից