Պղնձամոլիբդենայինում ստուգումները երկարացվել են 75 աշխատանքային օրով. ո՞ր հանքն է հաջորդը

Սեպտեմբերի 14-ին ՀԺ-ն գրել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը ստուգումներ է անցկացնում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում

Այսօր ՀԺ-ն տեսչական մարմնի ղեկավարի օգնական Վրույր Պեպանյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք չեն ավարտվել ստուգումները, ինչին ի պատասխան Պեպանյանն ասաց. «Դեռ չեն ավարտվել»: Հարցին՝ ինչ-որ խախտումներ հայտնաբերվե՞լ են արդեն, Պեպանյանը արձագանքեց. «Քանի դեռ վերջնական ստուգման ակտ չի կազմվել, չենք կարող տեղեկություն տրամադրել»:

Մեր ճշտող հարցին, թե ե՞րբ են ԶՊՄԿ-ում ստուգումներն ավարտվելու, Պեպանյանը պատասխանեց. «75 աշխատանքային օրով ստուգումը երկարացվել է, բայց դա չի նշանակում, որ հենց այսքան է տեւելու»:

Հարցին՝ ինչո՞ւ են Ամուլսարում ստուգումներ անհամեմատ ավելի կարճ տեւել, Պեպանյանը պատասխանեց. «Ամուլսարը չէր շահագործվում այդ պահին, այսինքն, այնտեղ մեր կողմից վերահսկողություն իրականացնելու ավելի քիչ հարցեր կային, քան շահագործվող հանքավայրում»:

Մեր ճշտող հարցին, թե հաջորդը ո՞ր մետաղական հանքավայրում են ստուգումներ նախատեսված, Պեպանյանը պատասխանեց. «ԶՊՄԿ-ից հետո ստուգումներ են նախատեսված «Թաթսթոուն» ՍՊԸ-ի կողմից շահագործվող Սյունիքի մարզի Լիճքի պղնձի հանքավայրում»:

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարական էր տվել՝ ստուգումներ սկսել 28 մետաղական հանքարդյունաբերող ընկերություններում: Տեսչական մարմինն առաջին ստուգումն իրականացրել էր Ամուլսարի հանքավայրում:

Տպել
3383 դիտում

Հայաստան է այցելել ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի պատվիրակությունը

Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված «Մաեստրո Մանսուրյան» խորագրով համերգաշար կանցկացվի Երևանում

Դժվար է 37-ում շարունակել լինել ինքնուրույն ու մնալ միայնակ` չգնալով կոմպրոմիսի. Նազենի Հովհաննիսյան

Կոտայքում մեքենան ընկել է ձորը. հայտնաբերվել է ուղեւորներից մեկի՝ ՌԴ քաղաքացու մոխրացած դին

Ունենք ոստիկանություն, որը գործում է քաղաքական նպատակահարմարության սկզբունքից ելնելով․ Միքայել Նահապետյան

ԱԻ նախարարն արտահերթ նիստ է հրավիրել. հրդեհների թիվը կտրուկ աճել է

Արթուր Գրիգորյանն ու Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան գրառումների վերաբերյալ բացատրություն են տվել. դատախազություն

Երկու երիտասարդի դանակահարության դեպքը բացահայտվել է. 32-ամյա տղամարդը խոստովանել է

Սեբաստիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցու վերակառուցման աշխատանքներ են նախատեսվում

Սյունիքում մոտ 10 հա բուսածածկույթ է հրդեհվել. տեղում աշխատում է 30 հրշեջ-փրկարար, 10 քաղաքացի

Իսահակյան փողոցի՝ Մաշտոց-Բաղրամյան պողոտաների միջև ընկած հատվածը վաղը փակ կլինի

Գեղարքունիքի Ծովակ գյուղում առանձնապես խոշոր չափերի յուրացման դեպք է բացահայտվել. վնասը՝ 18,4 մլն դրամ

Ադրբեջանում հայտնաբերվել է մոտ մեկ ամիս առաջ կործանված ՄիԳ-29-ի օդաչուի մարմինը

Ամեն օր սովորել և ինքնազարգանալ. «Քայլ դեպի տուն» ծրագրի հյուրն էր Մխիթար Հայրապետյանը

Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը

Ոչ շտապբուժօգնությանը վերաբերող կանչերը պետք է ուղղորդվեն դեպի պոլիկլինիկաներ. Արսեն Թորոսյան

Բակո Սահակյանը հանդիպել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի հետ

Գյումրիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է բնակչի դին

Հայաստանում Սիբիրյան խոցի դեպք է արձանագրվել. վարակվել է Գեղհովիտ համայնքի 2 բնակիչ

ՊԵԿ-ի դիմաց բողոքի ցույց իրականացրած քաղաքացու ապրանքը չի մաքսազերծվել, քրգործ է հարուցվել. ՊԵԿ