«Վիքիդասընթաց ուսուցիչների համար» գրանցման հայտ. հայտերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 18-ն է

05/10/2018 schedule16:35

Վիքիմեդիա Հայաստանը հոկտեմբերի 29-նոյեմբերի 3-ին Ծաղկաձորում կազմակերպում է թվով ութերորդ վիքիդասընթացն ուսուցիչների համար։ Դասընթացի նպատակն է Հայաստանի բոլոր բնակավայրերում հասանելի դարձնել նորագույն տեխնոլոգիաներով ուսուցումը, մասնավորապես՝ Վիքիպեդիայի եւ մյուս վիքի նախագծերի օգնությամբ։

Դասընթացին կարող են մասնակցել Հայաստանի դպրոցների այն ուսուցիչները, որոնք տիրապետում են համակարգչից օգտվելու հմտություններին, կարող են որակյալ թարգմանություններ կատարել որեւէ օտար լեզվից։

Դասընթացի ընթացքում մասնակիցները կսովորեն Վիքիպեդիայի խմբագրման կանոնները եւ գործիքները, փորձառու խմբագիրների օգնությամբ կստեղծեն կամ կբարելավեն Հայերեն Վիքիպեդիայի հոդվածներ։

Հանգստյան տանը կացության, սննդի եւ Երեւան-Ծաղկաձոր-Երեւան տեղափոխման բոլոր ծախսերը հոգում է Վիքիմեդիա Հայաստանը։

Դասընթացից հետո ակնկալվում է, որ մասնակիցները կշարունակեն հարստացնել Հայերեն Վիքիպեդիան եւ վիքիխմբագրումը կինտեգրեն իրենց դասապրոցեսում։ Այն մասնակիցները, որոնք կշարունակեն համալրել Հայերեն Վիքիպեդիան որակյալ հոդվածներով, դասընթացից կես տարի անց կստանան հավաստագիր առ այն, որ իրենք տիրապետում են վիքի խմբագրման գործիքներին եւ Վիքի գաղափարախոսության կրողներն են։

Հայտը լրացնելուց խնդրում ենք հատուկ ուշադրություն դարձնել Ձեր կամավորական աշխատանքը եւ մոտիվացիան նկարագրելուն, քանզի հայտերի ընտրության չափորոշիչներում դրանք առաջնային են։ Ձեզ մաղթում ենք հաջողություն:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը հոկտեմբերի 18-ն է։

Գրանցման հայտը՝ այստեղ:

Տպել
1266 դիտում

Ներկայացված պահանջը դուրս էր ՄԻԵԴ-ի իրավասությունից, երկրի ներքին գործերին միջամտելու շեմին է մոտենում․ Եղիշե Կիրակոսյան

Եվրոպայում կորոնավիրուսն անխնա հարվածել է ծերանոցներին. կառավարությունները մեղադրանքի թիրախում են

Ցանցի վերականգնման աշխատանքները շարունակվում են. «ՅՈՒՔՈՄ»-ը հայցում է բաժանորդների ներողամտությունը

Ստեփան Քարտաշյանը նշանակվել է Հանրապետության նախագահի ռեֆերենտ

Մարտունիում կհիմնանորոգվեն 4 մանկապարտեզների շենքեր

Թրամփից հիասթափվելու, կորոնավիրուսով վարակվելու և նախագահի թեկնածու դառնալու մասին. Քանյե Ուեսթի հարցազրույցը՝ Forbes-ին

Տավուշի մարզպետը 2019-ին վաճառել է իր ավտոմեքենան․ որքան եկամուտ է նա ստացել նույն տարում

Բնակարանային պայմանների բարելավման նպատակով Շուշիին լրացուցիչ 25 մլն ՀՀ դրամ կհատկացվի

Հավանության է արժանացել Վայոց ձորի մարզից ներկայացված սուբվենցիոն 24 ծրագիր

Հրաչյա Թաշչյանը նշանակվել է վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Ձեռնարկվում են քայլեր Նիժնի Նովգորոդի օտարերկրացիների ժամանակավոր պահման կենտրոնում գտնվող հայերի ՀՀ վերադարձի համար

Երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Երևանի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Սարմենի փողոցների հատվածում

Կհիմնանորոգվի Ծաղկուտի համայնքային կենտրոնը

114 դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարությանը․ պահանջում է անվավեր ճանաչել նախարարի հայտարարած խիստ նկատողությունը

Մեծ Մասրիկում կլուսավորվի 7 փողոց

Հեռավար դասերի լավ կողմերից է ստեղծագործական ազատությունը, վատերից՝ խիտ դասացուցակը և ծնողների անհարկի միջամտությունները

Գյումրու տուն-ինտերնատի ևս 2 խնամյալ է հիվանդանոցում մահացել. կորոնավիրուսի նոր դեպքեր հաստատությունում չեն հայտնաբերվել

Տրդատ Սարգսյանը նշանակվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության աշխատակազմի ղեկավար

Կվերանորոգվի Առատաշեն համայնքի մանկապարտեզի երկրորդ մասնաշենքը. սաների թիվը կավելանա 40-ով

ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են