ՀՀԿ ԳՄ նիստը՝ թերի կազմով, ովքեր են բացակայել Սերժ Սարգսյանի ղեկավարած նիստից

Քիչ առաջ ավարտվեց Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը: Այն վարում էր ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս նիստը 2-րդն էր, որը տեղի է ունենում մեծ դադարից հետո: ՀՀԿ ԳՄ-ից հետո ՀՀԿ-ականները իրենց տարօրինակ պահեցին՝ հրաժարվեցին խոսել լրագրողների հետ:

Նիստում քննարկված հարցերի մասին ՀՀԿ-ականները մանրամասներ չփոխանցեցին: Միայն նշեցին, որ ՀՀԿ-ն հանդես կգա մամուլի հաղորդագրությամբ եւ կներկայացնի մանրամասները:

Ի դեպ, ՀՀԿ ԳՄ նիստը տեղի ունեցավ թերի կազմով: Նիստին չեն մասնակցել Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԱԺ նախկին փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, սփյուռքի նախկին նախարար Հրանուշ Հակոբյանը: Փոխարենը ներկա էին Արմեն Աշոտյանը, պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը եւ ՀՀԿ-ի որոշ հնաբնակներ:

Ուշագրավ էր այն, որ ՀՀԿ-ականները գրասենյակից դուրս եկան մաս-մաս: Մասնավորապես, Արփինե Հովհաննիսյանը, Դավիթ Հարությունյանը եւ Վիգեն Սարգսյանը դուրս եկան սկզբում: Սա, այսպես ասած, իրավաբանական թիմն է, որը աշխատում է ԸՕ-ի վրա: Ավելի վաղ ՀՀԿ-ից հեռացել էին հնաբնակները՝ Գագիկ Մինասյանը եւ Սամվել Նիկոյանը: Ի դեպ, ԳՄ-ին մասնակցում էր նաեւ Գեւորգ Կոստանյանը: Նա ԳՄ-ի կազմում չկա, անգամ ՀՀԿ-ական չէ:

Տպել
19766 դիտում

Պատրաստվում եմ ՀՀ կառավարությանը հրապարակավ ներկայացնել տնտեսության զարգացման վերաբերյալ իմ առաջարկները. Հարությունյան

Արմեն Սարգսյանը դատավոր է նշանակել

Քննարկում ենք մի հետաքրքիր նախագիծ հայկական սպորտի համար․ Արսեն Թորոսյանը հանդիպել է Յուրա Մովսիսյանի հետ

ՀԱՊԿ-ում համակերպվել են. այս տարի կարող են մնալ առանց գլխավոր քարտուղարի. «Կոմերսանտ»

Էջմիածնի քաղաքապետը կդիմի դատարան՝ ֆեյսբուքյան օգտատերից պահանջելով ներողություն և փոխհատուցում

Ադրբեջանը հայկական անօդաչու չի խոցել, ակնհայտ հին կադրեր են. ՊԲ հայտարարությունը

Թուրքմենստանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարն ու երկրում ՀՀ դեսպանը հանդիպում են ունեցել

Հայաստանը ներառվել է երկշաբաթյա հանգստի համար ամենամատչելի երկրների հնգյակում

Փետրվարի 26-ին Հայաստանի զգալի մասում սպասվում են տեղումներ՝ ձյուն, ձնախառն անձրեւ

Post Classical Ensemble-ի` 2020թ. գարնանը կայանալիք հայկական փառատոնի գալա համերգը ՀՀ դեսպանությունում

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. 28-ամյա վարորդը տեղում մահացել է

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

UNESCO-ն արևմտահայերենը համարում է Թուրքիայում վերացման վտանգի տակ գտնվող լեզու

Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 100 չվերթ

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Բացահայտվել է Երեւանի բնակարաններից մեկից կատարված գողությունը

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի

Երեւանի տներից մեկում գազի բալոնի արտահոսքից 3 քաղաքացի է թունավորվել

Թուրքիան Հայաստանի հետ սահմանին լայնամասշտաբ զորավարժություն է անցկացնում (լուսանկարներ)

Իսրայելի վտանգավոր արկածախնդրությունը կարող է բերել տարածաշրջանում ռազմական հակամարտության. Իրանի ԱԳ նախարար