Կեչառիսի վանքում կատարվեց քահանայական ձեռնադրություն

08/10/2018 schedule08:21

Հոկտեմբերի 7-ին, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, Կոտայքի թեմի Կեչառիսի վանքի Ս. Գրիգոր Լուսավորիչ առաջնորդանիստ եկեղեցում կատարվեց քահանայական ձեռնադրություն: Սուրբ Պատարագի ընթացքում Կոտայքի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի ձեռամբ քահանայական ձեռնադրություն և օծում ստացան Մայր Աթոռի տարբեր կառույցներում և ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդությունում սպասավորող յոթ սարկավագներ:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, նույն օրը՝ առավոտյան, կատարվեց ընծայման կարգը: Ձեռնադրության ընթացքում Առաքել Սրբազանը քահանայության կոչեց նորընծաներին՝ Սրբալույս Մյուռոնով օծելով նրանց ճակատներն ու ձեռքերը, ինչպես նաև նորաօծ եկեղեցականներին շնորհելով նոր հոգևոր անուններ:

Ռուդիկ սարկավագ Հայրապետյանը վերակոչվեց Տ. Սիոն քահանա, Սարգիս սարկավագ Աբյանը՝ Տ. Գևորգ  քահանա, Աշոտ սարկավագ Տիգրանյանը՝ Տ. Նարեկ քահանա, Ռուբեն սարկավագ Կարապետյանը՝  Տ. Նահապետ քահանա, Վիրաբ սարկավագ Սարգսյանը՝ Տ. Երեմիա քահանա, Ռուբեն սարկավագ Սարգսյանը՝ Տ. Աստվածատուր քահանա, Գուրգեն սարկավագ Բարսեղյանը՝ Տ. Տաճատ քահանա:

Ձեռնադրության արարողության ավարտին նորաօծ քահանաներն իրենց անդրանիկ օրհնությունը փոխանցեցին ներկաներին:

Այնուհետև Առաքել Սրբազանը, քահանայական ձեռնադրության կապակցությամբ դիմելով նորաօծ քահանաներին և հավատացյալ ժողովրդին, նշեց. «Այսօր նվիրական և հիշարժան օր է մեզանից յուրաքանչյուր մեկի համար, նաև ուրախության և հոգեկան բերկրանքի օր է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանության ու մեր հավատացյալ ժողովրդի համար, բայց այն նվիրական, հավետ հիշարժան ու սուրբ է հատկապես մեր նորաօծ յոթ քահանաների համար:

Նորընծա քահանա հայրեր, Աստծուն ձեր ընծայման աստվածահաճո ուխտի առթիվ ես գոհություն եմ և փառք եմ վեռառաքում առ Բարձրյալն Աստված` ասելով. «Փառք քեզ, Տէր, փառք քեզ, յաղագս ամենայնի փառք քեզ, Տէր», որ արժանի արեցիր ինձ քո սուրբ Սեղանին պատարագելու և կրկին քահանաների ձեռնադրության կարգը կատարելու»:

Սրբազան Հայրը նաև իր երախտագիտությունը փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոսին քահանայական այս ձեռնադրության կատարումն իրեն վերապահելու համար:

 Սրբազանն իր քարոզում ընդգծեց, որ այսօր հայ ժողովուրդը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում և թե՛ Սփյուռքում կարիք ունի Հայ Եկեղեցու անդաստանում թխված հոգևոր հացի և հոգևոր սննդի: Այս կապակցությամբ Առաքել արքեպիսկոպոսը, դիմելով նորաօծ քահանաներին, ասաց. «Սիրելի քահանա եղբայրներ, դուք 6-7 տարի սովորել եք Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Ճեմարանական տարիներին ձեր ձեռք բերած հոգևոր գիտելիքներն անսակարկ կերպով պետք է մատուցեք մեր ժողովրդին` ձեզ վստահված հոտին: Ճեմարանը, որպես  հոգևոր գիտելիքների դրաբնոց` հնոց, ձեզ ձուլել և դարձրել է մաքուր ոսկի, որպեսզի մաքուր սրտով, մաքուր հոգով բոլորանվեր և անմնացորդ կերպով ծառայեք մեր ժողովրդին, քանի որ ժողովուրդը հանապազօրյա հացից ոչ պակաս հոգևոր հացի կարիք ունի:

Քիչ առաջ դուք` սիրելի քահանա եղբայրներ, հրաժարվեցիք աշխարհիկ կյանքից, ձեր աշխարհիկ անուններից և նոր անուններով ու նոր կյանք ստացած Ամենակարող Աստծո կամքով պետք է գնաք և ծառայեք մեր ազգին ու Եկեղեցուն:.... Ձեռնադրության ժամանակ դուք հրաժարվեցիք աշխարհից` աշխարհիկ կյանքից, աշխարհիկ ցանկություններից, ընչաքաղցությունից, նախանձից, հպարտությունից, չար ցանկություններից և խոսք տվեցիք վերցնել ձեր խաչը և հետևել Քրիստոսին: Քրիստոսին հետևել նշանակում է ձեր նոր կյանքն ապրեք Ավետարանի պատվիրաններին համահունչ` բարությամբ, սիրով, ողորմածությամբ և անաղարտությամբ լեցուն կյանքով»:

Սրբազան հայրը նշեց նաև, որ մարդ արարածը` որպես արարչագործության պսակ, մշտապես պարտավոր է աղոթել և փառաբանել Աստծուն, սիրել իր նմանին, լինել հեզ, խոնարհ, անոխակալ, ողորմած, անհիշաչար ու եղբայրասեր:

«Քրիստոս խոնարհվեց իր երկնային փառքից, մարմնացավ, մարդացավ, որպեսզի մարդը տեսներ, հետևեր նրան և աստվածանար: Հավատացե՛ք, եթե դուք էլ սիրելի քահանաներ, հեզությամբ ու խոնարհությամբ լինեք այնտեղ, որտեղ ձեր կարիքը կա, լինեք հիվանդների, կարիքավորների, սգավորների կողքին և խոնարհությամբ ծառայեք ժողովրդին, դուք թե՛ Աստծո և թե՛ մարդկանց առաջ կմնաք վեհ, մեծ, խոնարհ ու որպես հարգված հոգևորականներ»,- հաստատեց Առաքել Սրբազանը:

Քարոզի վերջում Սրբազան Հայրը կոչ արեց ներկաներին աղոթք բարձրացնել առ Բարձրյալն Աստված, որպեսզի նորաօծ քահանաներն առանց փորձության, աղոթքով ու աստվածպաշտությամբ անցկացնեն իրենց քառասնօրյա պատրաստության շրջանը և հաստատ ու անսայթաք մնան իրենց ուխտի մեջ:

 «Ողջույնի» ժամանակ  թեմի հոգևորականները  և Մայր Աթոռից ժամանած միաբանները բարձրացան խորան շնորհավորելու երիտասարդ քահանաներին և համբուրելով նրանց մյուռոնաբույր ճակատներն ու ձեռքերը` նրանցից ստանալու անդրանիկ «Ողջույն»-ը:

Նորընծա քահանաները,Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում քառասնօրյա պատրաստության շրջանից հետո Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ ծառայության կկոչվեն Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցու տարբեր թեմերում և կառույցներում:

Տպել
1808 դիտում

Թող Հայաստանի Հանրապետությամբ մխիթարված ննջեն Մեծ եղեռնի և մեր բոլոր մյուս նահատակները․ վարչապետ

Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դի

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի կյանքում սպիտակի վրա գրվել է 2-ի անուններն՝ առանց մի կաթիլ արյուն թափվելու․ Խաչատրյան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ․ ինչ հարցեր են քննարկվել

Ճանապարհները որ փակում եք, դուք Հայաստանը գցում եք շրջափակման մե՞ջ, հակառակորդի դերը վերցրել եք ձեր վրա՞․ Քոչարյան

ՌԴ պաշտպանության փոխնախարարը ձերբակալվել է կաշառք ստանալու կասկածանքով

Ադրբեջանի ԶՈՒ-ն Հայաստանի ինքնիշխան տարածքում է, ամենայն հավանականությամբ այդտեղ կսկսենք բանակցային գործընթաց․ Քոչարյան

ՄԻՊ արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Նոյեմբերյանի բաժին

ՄԻՊ-ը տեսակցել է Դավիթ Տոնոյանին․ վերջինս մտահոգություններ է ներկայացրել

Ինչպես է Մալաթիայի շուկայում կանխվել հրդեհի տարածումը․ մանրամասներ

Զովունիում մեքենաներ են բախվել

Առաջարկվում է շրջիկ առևտուր իրականացնել նաև համայնքներում․ տարածքները կսահմանի ավագանին

Բերման է ենթարկվել Սուրեն Պետրոսյանը

ԱԽ քարտուղարը Ռուսաստանի Դաշնություն չի մեկնի

Եթե իրավիճակը Տավուշում շիկանա, օրենքը թույլ Է տալիս ՀՀ տարածքի որոշակի մասում արտակարգ ռեժիմ հայտարարել. Խալաթյան

Ուկրաինայի պաշտպանության փոխնախարարը պաշտոնանկ է արվել

Սահմանազատման գործընթացի մեկնարկի ամենակարևոր կետը սկզբունքի համաձայնեցումն է, որից Ադրբեջանը խուսափում էր․ Խանդանյան

Բռնցքամարտի ԵԱ․ Անուշ Գրիգորյանը կիսաեզրափակչում է

ԱՄՆ պետդեպարտամենտը զեկույցով արձանագրել է հայերի նկատմամբ Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների խախտումների դեպքերը

Հայաստան եկած ռուս խաղաղապահները վերադարձել են Լեռնային Ղարաբաղ․ «Ազատություն» (տեսանյութ)

Կարմրուկի համաճարակային իրավիճակը ուշադրության կենտրոնում է․ Անահիտ Ավանեսյանը խորհրդակցություն է անցկացրել

Պարույր Հովհաննիսյանը Արգենտինայի դեսպանին է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացը

Նախագահը Քյուրքչյանին և FASTEX-ի տնօրենին մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացից

Վստահ եմ՝ բարձր կպահեք դատարանի հեղինակությունը․ նախագահի նստավայրում տեղի է ունեցել դատավորների երդման արարողություն

Իջևանի «Մայիսյան կամուրջ» ընկերության հանրային սննդի օբյեկտի գործունեությունն անհապաղ կասեցվել է (լուսանկարներ)

Վարչապետն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը մտքեր են փոխանակել «Խաղաղության խաչմերուկ»-ի շուրջ, անդրադարձել սահմանազատմանը

ՄԻՊ-ը մշտադիտարկում է Տավուշում հավաքի ժամանակ ավտոմեքենայի բազմության մեջ մխրճվելու և 1 անձի վնասվածք ստանալու լուրերը

ՁՊՎ-ում հայտնաբերվել է օրեր առաջ զոքանչին ծանր մարմնական վնասվածք պատճառելու համար ձերբակալված տղամարդու կախված մարմինը

Բրիտանական ԶԼՄ-ների ներկայացուցիչները Ջերմուկում են, քննարկվել է բնակչության հոգեբանական վիճակը․ Արսենյան (լուսանկարներ)

Վիճաբանության ժամանակ որդին մոր ներկայությամբ դանակով հարվածներ է հասցրել հորը, սպանել․ 38-ամյա տղամարդը կալանավորվել է

Կրթական ոլորտում կան շատ խնդիրներ, որոնք հետևողականորեն պետք է լուծվեն, կողմ եմ Ակադեմիական քաղաքի կառուցմանը. Դումանյան

Սա գրվող պատմություն է մի նոր․ Սիմոնյանի գրառումը Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրված առաջին սահմանային սյան վերաբերյալ

Պետք է այս մեծ, բարդ խաղում լուծել, թե ինչպես «2,5 գյուղ սահմանագծի դեմ» բանաձևում ստանանք այն, ինչ մերն է․ Սաֆարյան

Ինչու են ռուս խաղաղապահները ժամկետից շուտ լքում Լեռնային Ղարաբաղը․ Ալիևը մանրամասնել է

Եթե ՀԱԵ-ն ծփում է պետականամետ հոգևորականներով, ինչո՞ւ հազար տարի ղեկավարելով ժողովրդին՝ պետություն չստեղծեցին․ Միսկարյան

Հայաստան-Ադրբեջան շփման գծի մի փոքր կտոր դարձավ բոլորի կողմից ճանաչված սահման․ Իոաննիսյան

Ադրբեջանը չի նախատեսում անդամակցել ԵԱՏՄ-ին, սակայն սերտ գործընկերություն ունի անդամ բոլոր երկրների հետ, բացի ՀՀ-ից․ Ալիև

Հայտնի է՝ երբ տեղի կունենա Պուտինի երդմնակալությունը

Հենրիխ Մխիթարյանը Իտալիայի չեմպիոն դառնալուց հետո գրառում է արել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 23-ին