Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է 10 դրամով նվազեցնել, գազի սակագինն էլ հիմնավոր չէ. Արզումանյան

08/10/2018 schedule08:49

Էներգետիկ ոլորտի փորձագետ, ՀՀ վարչապետի էներգետիկ խորհրդականին կից ստեղծված սակագների հավաստիությունը ուսումնասիրող աշխատանքային խմբի անդամ Էդվարդ Արզումանյանի հայտարարություն է տարածել, որտեղ նա արձագանքել է «Գազպրոմ Արմենիա» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ինչպես նաև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հայտարարություններին:

Հայտարարության մեջ նշված է.

«Սպառողներին վաճառվող բնական գազի և էլեկտրաէներգիայի սակագների, մասնավորապես՝ դրանց նվազեցման հնարավորությունների վերաբերյալ օրերս տված հայտարարության վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնել ինչպես՝ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն, այնպես էլ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը: Հատկանշական է այն, որ վերջինների հայտարարությունների մեջ կարմիր թելի նման անցնում է իմ հայտարարության «ապատեղեկատվական բնույթի» և «հանրությանը մոլորեցնելու նպատակ ունենալու» մասին պնդումները:

ՀԾԿՀ-ի և վերջինիս կողմից վերահսկվող տնտեսվարող սուբյեկտի այս փոխհամաձայնեցված տեղեկատվական հարձակումը ցույց է տալիս, որ վերջիններս, թերևս, գտնվելով ցայտնոտային իրավիճակում, մոռացել են, որ գտնվում են բովանդակային առումով հակադիր կողմերում: Մեկը կարգավորում և վերահսկում է, մյուսը՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվում: Անդրադառնամ այդ փոխհամաձայնեցված հայտարարությունների հիմնական հարցերին:

Նախ, ևս մեկ անգամ հիշեցնեմ, որ իմ կողմից կատարված եզրահանգումները Վարչապետի էներգետիկ խորհրդականին կից ստեղծված սակագների հավաստիությունը ուսումնասիրող աշխատանքային խմբի եզրահանգումները չեն, այլ իմ ու իմ համախոհ գործընկերների, այդ թվում և այդ աշխատանքային խմբի անդամ հանդիսացող փորձագետների անձնական մասնագիտական կարծիքներն են, ուստի անիմաստ է աշխատանքային խմբի դեմ ուղղված այս ագրեսիվ տեղեկատվական հարձակումը: Այս իմաստով խորհուրդ ենք տալիս խնայել ուժերը, քանի որ դրանք ապագայում պետք կգան:

Աշխատանքային խմբի անդամները, որոնք «ինչ-որ» փորձագետներ չեն, ինչպես նշել է իր հայտարարության մեջ ՀԾԿՀ-ն, արդեն տևական ժամանակ է` ուսումնասիրում է իր առջև դրված խնդիրները և ոչ հեռու ապագայում կհանրայնացնի իր համապարփակ ուսումնասիրությունների արդյունքները: Խիստ կասկածում եմ, որ այդ ժամանակ ՀԾԿՀ-ն ընդհանրապես ի զորու կլինի դրանց վերաբերյալ ինչ-որ էական հայտարարություններ անել: Ավելացնեմ, որ արդեն ստացվում են տարբեր այլ փորձագետների դրական արձագանքները իմ հայտարարությանը՝ սակագների նվազեցման հնարավորություններին:

Այժմ խոսեմ սակագների նվազեցման հնարավորությունների մասին: Իմ այն պնդումը, որ գազի սակագինը հիմնավոր չէ, պատճառաբանվում է նախ և առաջ դրա գոյացման տրամաբանությունից: Այսպես, ռուսական գազը արդյունահանվում և մոտ 4000-5000կմ մինչև Հայաստանի սահմանը հասնում է ընդամենը արժենալով 150 ԱՄՆ դոլար, իսկ Հայաստանում այն մատակարարվում է մոտ 80% ավելի գնով: Առանց այս անհասկանալի գնային թռիչքը ողջամտորեն հիմնավորող որևէ փաստ մատնանշելու՝ ՀԾԿՀ-ն և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն մեզ մեղադրում են «անհիմն» դատողություններ անելու մեջ:

Կարծում եմ, որ վերջինների մոտ ձևավորվել են «հիմնավորի» մասին տրամաբանորեն հակառակ պատկերացումներ: Կարծում եմ` գազի ոչ ողջամիտ գնագոյացումը պայմանավորված է հիմնականում համակարգի իռացիոնալ և թերի կառավարման արդյունքում: Բերենք օրինակներ՝ -գազի համակարգերում գազի տեխնիկական փաստացի կորուստները հաշվարկվում են ուռճացված ու սխալ (տեխնիկապես անհնար է բարձր ճնշման գծային գազատարում տարիներ շարունակ կրկնվի կորուստների միևնույն մեծությունը 3%-4%, անգամ եթե դա այդպես է՝

- դա նշանակում է, որ չիեն կատարվել տեխնիկական համապատասխան միջոցառումներ դրանց վերացման համար, չնայած այդ նպատակներով անհրաժեշտ ֆինանսական միջոցների առկայությանը սակագների հաշվարկներում)

- տարեկան մոտ 10 մլրդ դրամի շահագործման ու պահպանության ծախսերը կատարվում են ոչ էֆեկտիվ և անարդյունավետ

- Առկա են ՀԾԿՀ գազի սակագների հաշվարկի մեթոդաբանությամբ չսահմանված «այլ սպառողներ», այսինքն՝ կան սպառողներ, որոնց վրա չեն տարածվում սակագները և ծախսված գազի դիմաց չեն կատարվում վճարումներ:

Ինչ վերաբերվում է էլեկտրաէներգիայի սակագնին, ապա նշեմ հետևյալը. Հիմնական գործոնները, որոնց հաշվառմամբ եզրահանգել են սակագնի 10 դրամով նվազեցնելու հնարավորության մասին, հետևյալն են՝

-այն բոլոր գործոնները, որոնք հիմք են հանդիսացել 2015թ. օգոստոսի 1-ից սակագինը 6,93դր. բարձրացնելու համար, դրանից 11 ամիս անց համաձայն հաշվետվությունների և մամուլում ՀԷՑ-ի կողմից հրապարակումների, հաջողությամբ հաղթահարվել էին, և սկսած 2016թ. հուլիսի 1-ից ՀԷՑ-ն աշխատում էր շահույթով և նույնիսկ գերշահույթով:

-էլեկտրաէներգիայի կորուստների պլանային-հաշվարկային մակարդակը սխալ է, որ հաջորդ տարիների համար թողնվել է նույնը, ինչ եղել է 2015 թվականի վերջին՝ 11,03%: Այնինչ, արդեն այս տարվա առաջին կիսամյակում այն կազմել է 8%: Ըստ հաշվարկների դրանից ստացված լրացուցիչ եկամուտը տարեկան կազմել է մոտ 2մլրդ ՀՀ դրամ:

-որպեսզի դուրս գային 2015թ. ֆինանսական ճեղքվածքից և սակագինը 6,93 դրամ բարձրացնելու գործոններից մեկը եղել է ՀԷՑ-ի մաշվածության նորմատիվը 4%-ից մինչև 8% անհիմն բարձրացնելն էր, սակայն մինչև այժմ սակագնում ընդունված է 8% չափով (տարեկան մոտ 4 մլրդ. դրամ):

Կան և ուրիշ հանգամանքներ (արտադրող կայանների սակագների վերանայում) և այս բոլորը միասին անհրաժեշտություն է առաջացրել վերահաշվարկել ՀԷՑ-ից մատակարարվող էլեկտրաէներգիայի սակագնի հաշվարկի գործընթացը և այն համաձայնեցնել լիազոր մարմինների հետ:

Գազի սակագնի մոտ 10% իջեցումը նույնպես ազդելու է էլեկտրաէներգիայի սակագնի նվազեցման վրա, որը կլինի լրացուցիչ հանգամանք էլեկտրաէներգիայի սակագնի լրացուցիչ նվազեցման համար: Առանձին խոսակցության առարկա է նախկին «Որոտանի» ՀԷԿ-երի համակարգը 2015թ. «Կոնտուր-Գլոբալին» վաճառելու հիմնավորումներն ընդհանրապես և դրանից հետո նրա սակագնի մոտ 2 անգամ 1 տարվա ընթացքում մեծացնելը, որը և 2015թ. Սակագների բարձրացնելու պատճառներից մեկն է, քան կար, երբ Որոտանի ՀԷԿ-երի համակարգը պետական սեփականություն(Որոտանի սակագինը մինչև ապապետականացումը մոտ 3-4 անգամ ավելացվել է,իսկ ապապետականացումից հետո ևս 2 անգամ):

Վերը նշվածի հաշվառմամբ, բարձրացրել ենք էլեկտրաէներգիայի սակագնի առնվազը 10 դրամ նվազեցնելու միտքը: Բացի այդ, կոչ ենք անում էներգետիկայի նորանշանակ նախարարին և ՀԾԿՀ-ին հնարավորինս շուտ կազմակերպել քննարկումներ էլեկտրաէներգիայի և գազի սակագների վերանայման հնարավորությունների մասին: Ձևաչափի առումով, առաջարկում եմ քննարկմանը ներգրավել վերջերս ստեղծված ուսումնասիրություններ կատարող բոլոր աշխատանքային խմբերից, էներգետիկայի նախարարությունից, «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ից և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, ինչպես նաև հասարակական կազմակերպություններից 2ից-3-ական ներկայացուցիչների: Քննարկումները լինեն բաց՝ ամբողջությամբ լուսաբանվող: Արդյունքում բոլորիս, այդ թվում՝ հանրությանը, պարզ կդառնա, թե արդյոք գործող սակագներն արդարացված են, թե ոչ:

Կարծում եմ` վերոնշյալ կամ նման ձևաչափի քննարկումը կբխի միայն հանրային շահից և մեկընդմիշտ վերջ կդնի սակագների շուրջ տարիներ ի վեր ձևավորված տարաձայնությունները»:

Տպել
4288 դիտում

Սահմանը հանձնվելու է սահմանապահներին, ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, դա արդեն ուրիշ խնդիր է․ Փաշինյան

Ոսկեպարում ըստ էության արձանագրվել է այն, ինչ մենք պայմանավորվել ենք ոսկեպարցիների հետ․ Նիկոլ Փաշինյան

Որոշումը նվազեցնելու է անվտանգային ռիսկը, որը կա Բաղանիս-Կիրանց-Ոսկեպար հատվածում և ՀՀ սահմանի ողջ երկայնքով․ վարչապետ

Խնդիրները և թերությունները շտկված են․ վարչապետը երկրորդ անգամ է այցելել Մեդովկայի նորակառույց դպրոց (տեսանյութ)

3 նոր ժայթքում՝ անցած 24 ժամում․ Ինդոնեզիայում Ռուանգ հրաբուխը կրկին անհանգիստ է (տեսանյութ)

Տյումենում ջրհեղեղի գոտուց երկու հազարից ավելի մարդ է տարհանվել

Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը․ Հակոբյան

Գետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը դեռևս փակ է

Շատ կարևոր է արձանագրել, որ առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունն ու Ադրբեջանը հարց են լուծել սեղանի շուրջ․ վարչապետ

Երևանում քամին տանիքի թիթեղներ է պոկել, ծառ տապալել

Արտակարգ դեպք Երևանում․ հիմնական դպրոցներից մեկում 14-ամյա երեխան ատրճանակով կրակել է 15 տարեկան աշակերտների վրա

ՀՀ-ի համար սա խաղաղ և լեգիտիմ ճանապարհով տարածքային ամբողջականության վերականգնման գործընթացի սկիզբ է․ Խաչատրյան

2017-ին «Սևան ազգային պարկ»-ում առանձնապես խոշոր չափով հափշտակությունների, փողերի լվացման բազմադրվագ դեպքը բացահայտվել է

Վիճաբանության ժամանակ 38-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել հորը․ վերջինս հիվանդանոցում մահացել է

Արարատի մարզում ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված 13 մլն 736 հազար դրամի վնասն ամբողջությամբ վերականգնվել է

Դոլարն ու եվրոն կրկին էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 20-ին

ՄԱԿ գլխավոր քարտուղարն ուշադիր հետևում է Հայաստանի ու Ադրբեջանի ձեռք բերած սահմանազատման համաձայնությանը և ողջունում

Նյու Յորքի դատարանի դիմաց երիտասարդն ինքնահրկիզվել է (տեսանյութ)

Հայաստանի գյուղերից, տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է․ Հակոբ Արշակյան

Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի՝ Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման հիմք ընդունելու հայտարարությունը․ Բլինքեն

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում