Վարչապետը շնորհակալություն հայտնեց Էներգետիկայի նախորդ նախարարին, հաջողություններ՝ նորին (տեսանյութ)

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում  ներկայացրեց նորանշանակ նախարար Հակոբ Արշակյանին:

Այս նախարարությունից անմիջապես հետո նա ոտքով ուղեւորվեց դեպի Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարություն: Ճանապարհին ծանոթացավ հրապարակում այսօր տեղադրված հեծանվային կանգառին՝ նախատեսված հեծանիվներն անվտանգ կայանելու համար:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում նա բոլոր աշխատակիցներին հայտնեց, որ նոր նախարարի նշանակման պատմությունն արդեն հայտնի է, այն եղել է հրապարակային ու պատճառներն էլ քաղաքական են:

Վարչապետը նշեց, որ անկեղծ լինելով չի կարող չնշել, որ արդեն ազատված նախարար Արթուր Գրիգորյանի հետ աշխատելը հաճելի է եղել ու արդյունավետ, իրենք միասին բավականաչափ աշխատանք են կատարել, ինքը շնորհակալ է Գրիգորյանին՝ կատարած աշխատանքի համար ու մաղթում  է հաջողություններ:

Արթուր Գրիգորյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց համատեղ աշխատանքի համար եւ նորանշանակ նախարարին՝ Գարեգին Բաղրամյանին մաղթեց հաջողություններ:

Գարեգին Բաղրամյանը նախկինում Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության փոխնախարարն էր:

Հիշեցնենք, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի, հոկտեմբերի 4-ին, ՀՀ նախագահի հրամանագրով Գարեգին Բաղրամյանը նշանակվեց  Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար:

Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վարչապետը՝ ԱԺ-ի աղմկահարույց օրինագծին կողմ քվեարկելուց հետո աշխատանքից հեռացման որոշում կայացրեց ԲՀԿ եւ ՀՅԴ կուսակցությունների անդամ նախարարների ու մարզպետների մասին:

Տպել
1721 դիտում

Շիրակի մարզի Կամո գյուղում այսօր անշնչացած վիճակում հայտնաբերված երիտասարդն առողջական խնդիրներ ուներ

Երեւանում վրաերթի է ենթարկվել Ֆրանսիայի 73-ամյա քաղաքացուհին եւ տեղում մահացել

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտան փակ է ու կրկին մարդաշատ. ընթանում է 6-րդ բողոքի ցույցը (տեսանյութ)

ՀՀ դեսպանն Իրանի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է ոլորտում համագործակցության հարցեր

Ազգային ժողովին մատակարարվել են կեղծ ոսկյա և արծաթյա մեդալներ. զբաղվում է ոստիկանությունը

Իսպանիայում երեխաների վեճը զանգվածային անկարգությունների է վերածվել

Քոչարյանի պատկերացրած Հայաստանը՝ «կոնսենսուս մինուս ժողովուրդ». հիրավի «դուխով» մարդու պահվածք

Ողբերգական դեպք Շիրակի մարզում. 28-ամյա երիտասարդին մահացած են գտել

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Գոռ Ներսեսյանը եւս 5:0 հաշվով դուրս եկավ 1/4 եզրափակիչ

ՏՄՊՊՀ եւ ՀԾԿՀ նախագահի թեկնածու առաջադրելու իրավունքը կվերապահվի կառավարությանը. ընդդիմադիր ֆրակցիաները դեմ քվեարկեցին

Հրդեհ «Փարվանա» ռեստորանային համալիրի հարակից խոտածածկ տարածքում

Երևանում թալանել են Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանին

Մնացականյանը և Մոլլերը բարձր են գնահատել ՄԱԿ Ժնևյան կառույցների աշխատանքներում ՀՀ ներգրավվածությունը

Կարկուտը Շիրակի մարզի 8 համայնքի բերք է ոչնչացրել

Հրդեհ Այգեկում. ծխահարվել են քաղաքացիներ

Հունվար-մայիսին միջին ամսական անվանական աշխատավարձն աճել է 5.4 տոկոսով

Շիրակի մարզի 9 գյուղերի սպառնացող կարկտավտանգ ամպեր են ներգործության ենթարկվել

Վրաստանի ցույցերի համատեքստում պատգամավորին մեղադրանք է առաջադրվել

Կարծում եմ, որ կոնֆլիկտը չի էսկալացվի այնպես, որ հարցը հասնի նաեւ ցամաքային ճանապարհ փակելուն. Փամբուխչյան

Մինսկ-2019. բռնցքամարտիկ Կարեն Տոնականյանը 5:0 հաշվով հաղթեց իսպանացի մրցակցին