Էս պայմաններում խոխա չեն պահում. Շուռնուխցի ազատամարտիկ (լուսանկարներ)

Սյունիքի մարզի սահմանամերձ Շուռնուխ գյուղի բնակիչ Արարատ Աղաբեկյանն առաջին անգամ զենքը ձեռքը վերցրեց, երբ 16 տարեկան էր: Ծնողներից թաքուն ու հայրենասիրությունից դրդված, բռնեց պատերազմի դաշտի ճամփան:1992-ի պատերազմն ավարտվեց, հրադադարը՝ կնքվեց, բայց, ինչպես շուռնուխեցի Արոն է ասում, այդպես էլ հրադադար չհաստատվեց:Քառօրյա պատերազմի ժամանակ էլ Արոն զենք վերցրեց, համբուրեց մանկահասակ երեխաների ճակատը, Գորիսի երկրապահի տղաների հետ ջոկատ կազմեցին ու մեկնեցին պատերազմ. «Մեկ է, եթե վաղն էլ պատերազմ լինի, թեկուզ շատ եմ չարացած, մեկ ա ես քյալու եմ…»:

Արարատի ընտանիքը Շուռնուխում բնակություն է հաստատել 1994թ-ին՝ զինադադարից հետո, ինչպես ինքն է ասում, «այսպես ասած, զինադադարից հետո». «Բայց բոլորս էլ գիտենք, որ զինադադար այդպես էլ չեղավ, պատերազմը գնում է, բայց յուրա ծավալների մեջ»:Արդեն 8 տարի է, ինչ Արարատը կնոջ ու երկու երեխաների հետ տեղափոխվել է Գորիս քաղաք, սակայն կապը Շուռնուխի հետ չի կտրում, ասում է՝ կյանքը ստիպեց դուրս գալ գյուղից՝ աշխատանք չկար, ապրելակերպ չկար. «Շուռնուխում իմ խրամատներն են, Շուռնուխում իմ կյանքի անցած տարիներն են…»:

«Երեխեքիս պահել էր պետք, գյուղում գործ չկար, կտրված գյուղ է, երեխաների ապագան էր պետք կառուցել, լավ-փիս մենք ապրեցինք, բա մեր երեխեքը, բայց չենք ուզում, որ նույն ձեւ մեր երեխեքը ապրեն»,- ասում է Արոն ու հավելում, որ երեխաները գյուղում չեն զարգանում, ո՛չ մշակույթի տուն ունեն, ո՛չ խմբակներ. «Էս պայմաններում խոխա չեն պահում, որ առավոտ մտնի անտառ, հետո գոմ ու էսպես մեծանան, մեր գյուղում ոչինչ չկա, ես էլի կգայի գյուղ, բայց երեխեքս մեծանում են, սովորել է պետք նրանց, ապագա է պետք տալ, երեխուս լողի եմ ուզում տալ, հիմա շախմատի է գնում, էդպիսի բաներ կան...»:

Շուռնուխում, ինչպես Արոն է ասում, քառօրյա պատերազմի օրերին 25 չափահաս տղամարդ կար, պատերազմ մեկնելուն կամավոր գրվեց 20-ը: Հիշում է, նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, տեսնելով կամավորների ցուցակը, գյուղապետին հանձնարարել է կրճատել այն, քանի որ գյուղում տղամարդ չէր մնում, պատերազմ մեկնեցին շուռնուխցի 2 կանայք եւս:

Սահմանամերձ Շուռնուխի բնակիչը դժգոհ է պետության ուշադրությունից, ասում է՝ իրենք միշտ կանգնում են պետության կողքին, բայց հակառակն այդպես էլ տարիներ շարունակ չստացան. «Ես ոչ ակնկալիք ունեմ, ոչ էլ…հլա դեռ հույս ունեմ, ապրենք էլի, հետո գուցե լավ լինի, ախր գյուդում ես հարցը որն ա, հավատը մարդու միջին ա, բայց ես էդ հավատը արդեն կորցրել եմ»,- ասում է Արարատն ու հիշում բոլոր այն մեծ ու փոքր պաշտոնյաներին, ովքեր մի քանի տարին մեկ այցելել են գյուղ, խոստումներ շռայլել ու հեռացել գյուղից, այլեւս երբեք չվերադառնալով. «Նոր իշխանությունից առայժմ մի բան եմ տեսնում, որ ժողովրդի դուխն ու հավատը վերականգնեցին, մնացածն էլ կարող ա ժամանակին լինի, ով ա գյուդում»:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Տպել
2752 դիտում

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները

Բլոգեր Յուլիա Ֆինեսը անմեղսունակ է, կարիք ունի հարկադիր բուժման. ՔԿ-ն մանրամասներ է հայտնել խուլիգանության գործից

Հայաստանն ինքը դեռ չի գծել սահմաններն Ադրբեջանի հետ. Լավրովը վիրավորված խոսել է ՀԱՊԿ-ին ներկայացված պահանջների մասին

Հայաստանին ուզում են արագացված տեմպերով պոկել Ռուսաստանից, ԱՄՆ-ն ուզում է փակել ՀՀ ատոմակայանը. Լավրով

Կեղծ են տեղեկությունները, թե հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. ԱՆ

«Արմավիր» ՔԿՀ-ում խցերից բջջային հեռախոսներ, տարատեսակ պարագաներ և արգելված այլ իրեր են հայտնաբերվել

Ահազանգը չի համապատասխանել իրականությանը. ՆԳՆ-ն՝ Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին

Դեպի Ռուսաստան տանող Վերին Լարսի անցակետը փակվել է բեռնատարների համար

Վեճի ժամանակ սպանել է տարեց տղամարդուն, դիակը այրել և թաղել իր այգում. գտել են անհետ կորած տղամարդու մարմինը

Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության շարունակական զարգացումը

Նաիրա Պետրոսյանը որոնվում է որպես անհետ կորած

Հայտնի է՝ երբ այս տարի կնշվի Վարդավառը

Սուրեն Շահվերդյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ «Պոնչ»-ն իրեն սպառնում է, մեղադրում թրաֆիքինգի համար

Տեսա՞ք` ձուկը ոնց էին վաճառում, սաղ ազգն էսօր զինվոր ունի, բոլորս դուրս գանք փողոցում առևտուր անե՞նք. Գյուրզադյան

Ամբողջությամբ ապատեղեկատվություն է. Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին

«Սասուն Միքաելյանին զանգե՞մ, իմ մոտիկ ընկերն է», «Ում ուզում ես՝ զանգի». առևտրական ու պաշտոնյա

Ադրբեջանը հիմնահատակ քանդել է Շուշիի Կանաչ ժամ եկեղեցին՝ խախտելով ՄԱԿ-ի Արդարադատության դատարանի որոշումը

Նոր նշանակում ՀՀ քննչական կոմիտեում

Արուսյակ Մանավազյանը և Տաթևիկ Գասպարյանը մասնակցել են ԱՄՀ և ՀԲ խմբի խորհրդարանական համաշխարհային ֆորումին (լուսանկարներ)

Մարտին բնապահպանական խախտումների համար կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեություն

Երևանի քաղաքապետարանը աշխատանք է առաջարկում փողոցային առևտրով զբաղվողներին. մայթերից հավաքվում է վաճառվող ապրանքը

Ողբերգական դեպք Երևանում. հայտնաբերվել է տղամարդու մարմին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ազատել է իր օգնականին և նշանակել խորհրդական

Սլավոնական համալսարանում ահաբեկչական սպառնալիքի մասին ահազանգ է ստացվել

Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը

Հայաստանում մի շարք ծառայություններ ամբողջ բնակչության համար պետպատվերով են. ԱՆ-ն հայտնել է՝ որոնք են դրանք

1 օրում ՀՀ ճանապարհներին տեղի է ունեցել 7 պատահար. 1 մարդ զոհվել է, 10-ը՝ վնասվածք ստացել

Ստավրոպոլի մարզում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել, անձնակազմի մեկ անդամը կորել է (տեսանյութ)

Անհրաժեշտ է երաշխավորել կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը. ՄԻՊ

7-10 ժամ գազ չի լինի Երևանի, Վանաձորի, Գյումրիի և Օձունի որոշ հասցեներում

Հայաստանին է վերադարձվել Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը. դատախազություն

Մանկապարտեզներում երկարօրյա խմբեր կգործեն նույնիսկ մեկ երեխայի համար (տեսանյութ)

Ղազախստանում բեռնատար գնացքը դուրս է եկել ռելսերից

Մի քանի ժամով կհոսանքազրկվեն Երևանի և 7 մարզի բազմաթիվ հասցեներ

Վրաերթ Երևանում. հետիոտնը տեղում մահացել է

«Լիվերպուլը» հաղթել է «Ատալանտային», սակայն՝ դուրս մնացել Եվրոպայի լիգայից

Լոռու մարզում պահեստ է հրդեհվել

Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Իրանին. ինչ է հայտնի