Բարիկադներն ապամոնտաժվում են. ՀՀ-ում չկան անպատժելիներ. վարչապետը ՔԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին: Ինչպես հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը կոմիտեի ծառայողներին շնորհավորել է մասնագիտական օրվա առթիվ և մաղթել հաջողություններ օրինականության, արդարության և արդարադատության հաստատման գործում:

«Չպետք է թաքցնենք, որ Հայաստանում իրավապահ համակարգը և հանրությունը հարաբերությունների շատ բարդ շրջան են անցել: Համոզված եմ, որ թևակոխում ենք բոլորովին նոր փուլ, որտեղ հարաբերությունների լարման երկար ժամանակաշրջանին գալիս  է  փոխարինելու նոր հարաբերությունների հաստատման, փոխվստահության և համագործակցության կարևոր շրջափուլ, որովհետև ես խնդիր եմ համարում այն երևույթը, երբ որևէ երկրում հանրության և իրավապահ, քննչական մարմինների միջև չկա համագործակցություն: Դա երկրում ապօրինությունների զարգացման առաջին և ամենակարևոր նախապայմանն է: Ակնհայտ է, որ մենք այդ շրջափուլն ունեցել ենք, և նույնիսկ գիտենք դրա պատճառները: Ո՞րքանով են այդ պատճառներն ընդունելի՝ այլ հարց է, բայց մենք պատճառները գիտենք, և այսօր կարող ենք արձանագրել, որ այդ պատճառները վերացված են»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է արագ իրականացնել հանրություն-քննչական մարմիններ հարաբերությունների սերտացման գործընթացը և արձանագրել, որ այն արդեն սկսվել է: «Տեղյակ եմ, որ վերջին 5 ամիսներին քննչական մարմինները մեծ ծանրաբեռնվածությամբ են աշխատում հայտնի հանգամանքների բերումով, և ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ այդ աշխատանքի համար, շնորհակալություն հայտնել, որ չեք զլանում այդ աշխատանքը կատարել և ըմբռնումով եք մոտենում իրավիճակին: Կարծում եմ, որ սա կապված է նաև ձեր պրոֆեսիոնալ պատրաստակամությունից, նաև այն իրողությունից, երբ քննչական պրոցեսի ընթացքում քաղաքական միջամտություններ ոչ միայն չեն լինում, այլև բացառվում են: Այսինքն՝ բացառված է, որ որևէ քաղաքացի Հայաստանի Հանրապետությունում քրեական պատասխանատվության չենթարկվի, եթե նրան քրեական պատասխանատվության ենթարկելու համար կան բավարար իրավական հիմքեր, բացառված է, որ որևէ անմեղ քաղաքացի ենթարկվի քրեական հետապնդման՝ քաղաքական միջամտության կամ որևէ այլ միջամտության պատճառով: Եվ ես համոզված եմ, որ այսօր այդ մթնոլորտն առկա է»,- նշել է վարչապետը՝ հավելելով, որ կա բարիկադները կառուցելու և այն ապամոնտաժելու ժամանակը: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ կտրուկ և հաստատուն քայլերով մոտենում ենք բարիկադներն ապամոնտաժելու ժամանակին, և առաջիկայում կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները կլինեն հենց այդ սահմանագիծը:

«Կա վերաբերմունք քաղաքական կուսակցությունների նկատմամբ, կա վերաբերմունք մարմինների նկատմամբ, կա վերաբերմունք շրջանակների նկատմամբ, բայց ընդհանրապես մարդկանց գնահատելիս ես ընդունելի չեմ համարում համահարթեցման կամ խմբային գնահատումը, որովհետև բոլոր մարդիկ նույնը չեն, և չի կարելի, ընդհանրապես որևէ  մի ոլորտ կամ որևէ մի ոլորտի մարդկանց մասին դատել  այդ ոլորտի ամենանեգատիվ օրինակներն աչքի առաջ ունենալով: Հակառակը, մենք հիմա պիտի փորձենք այդ տրամաբանությունը փոխել, և յուրաքանչյուր ոլորտից ընդգծել ամենապոզիտիվ գործունեությունը և ոլորտի մասին պատկերացում կազմել հենց այդ պոզիտիվ, դրական օրինակների միջոցով: Բարիկադները կառուցելու ժամանակը դրանք ապամոնտաժելու ժամանակից տարբերվում է նրանով, որ երկրորդ ժամանակաշրջանում չկան բաժանարար բարիկադներ, ինչը նշանակում է, որ կա բաց հրավեր Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքացիներին, պրոֆեսիոնալ  հատկություններ  ունեցող մարդկանց ներգրավվելու Հայաստանի զարգացման, պետականաշինության, ժողովրդի անվտանգության, բարեկեցության, արդարության հաստատման գործին: Եվ ես համոզված եմ, որ Հայաստանի Հանրապետությունում, պետական մարմիններում, պետական մարմիններից դուրս կա բավարար ներուժ, որը հետագայում կներգրավվի մեր երկրի ապագան կառուցելու գործին: Ընդ որում, կարծում եմ, որ այդպիսի պոտենցիալ կա նաև այն քաղաքական ուժերում, որոնք այս ընթացքում հայտնվել են բարիկադներից այն կողմ, բայց բարիկադներն ապամոնտաժվելուց հետո, իհարկե, բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն պրոֆեսիոնալ հատկություններ և հայրենիքին, պետությանը ծառայելու պատրաստակամություն, կհրավիրվեն ծառայելու մեր ընդհանուր գործին, մեր ընդհանուր երազանքների իրականացմանը»,- ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:

Քննչական կոմիտեի ծառայողի օրվա, իրավակարգի և օրինականության արմապնդման գործում ներդրում ունենալու համար վարչապետ Փաշինյանի միջնորդությամբ կոմիտեի մի խումբ ծառայողներ արժանացել են պարգևների: Մասնավորապես, ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ Ջոն Ֆարխոյանը և ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր  վարչության պետի տեղակալ  Գագիկ Մայիլյանը պարգևատրվել են «Մխիթար Գոշի» մեդալով: Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Ղամբարյանին շնորհվել է «ՀՀ վաստակավոր իրավաբանի» պատվավոր կոչում: Քննչական կոմիտեի հատկա­պես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբեռ­հանցագործությունների քննու­թյան վարչության պետի տեղակալ Ռաֆայել Վարդանյանն արժանացել է վարչապետի շնորհակալագրի, Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Ահարոն Ներսիսյանը և Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը պարգևատրվել են ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Տպել
1884 դիտում

Այդ 4 գյուղը կեղծ օրակարգ է, կեղծ նարատիվ, որը, ցավոք, նաև ՀՀ սահմաններից դուրս է օգտագործվում․ Արայիկ Հարությունյան

Ոսկեպարի ճանապարհի դելիմիտացիայի հարցն առայժմ օրակարգում չէ․ վարչապետն ականջալուր է եղել ոսկեպարցիների մտահոգությանը

Հայաստան-Ադրբեջան սահմանին ԶՈՒ-ն երբ իր տեղը կզիջի սահմանապահներին․ Հարությունյանն ասաց՝ ինչ քննարկումներ են լինելու

ՀՀ իշխանությունները մեզ տեղյակ են պահել, որ համաձայնությունը ձեռք է բերվել միջազգային սահմանի հիման վրա․ Իրանի դեսպան

Ինչու հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը մեկնարկեց Տավուշից․ Արայիկ Հարությունյանը մանրամասնել է

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին