Յուվեցի Կարոն հայհոյել է, ինչից հետո Կարամելի Հարութը մի քանի կրակոց է արձակել. այդ օրը երկրորդ անգամ էին հանդիպում

Հոկտեմբերի 6-ի գիշերը Երեւանում արտակարգ դեպք է տեղի ունեցել. սպանվել է ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը (Յուվեցի Կարո), ապա նախնական վարկածով՝ ինքնասպան եղել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը (Կարամելի Հարութ):

Սպանությունը տեղի է ունեցել «Այգի» հացատանը՝ ժամը 22:00-ի սահմաններում: Այդ օրը նշված վայրում հանդիպել են Հարություն Ղարագյոզյանը, Կարո Կարապետյանը, նրա թիկնապահ համարվող 57-ամյա Սարգիս Ավագյանը, ինչպես նաեւ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը: Բանն այն է, որ Կարամելի Հարութն ու Յուվեցի Կարոն տեւական ժամանակ՝ գույքային տարաձայնություն են ունեցել եւ  հանդիպել էին՝ այդ թեմայի վերաբերյալ զրուցելու: Հանդիպումը, սակայն վերածել էր վիճաբանության, ապա սպանության: Ըստ նախնական վարկածի՝ Հարություն Ղարագյոզյանն իր մոտ եղած «Բերտտա» տեսակի ատրճանակով կրակոցներ է արձակել Կարո Կարապետյանի ուղղությամբ, ապա նաեւ նրա թիկնապահ համարվող Սարգիս Ավագյանի: Կարապետյանը 4 հրազենային վնասվածք է ստացել, մեկը՝ ձախ կրծքավանդակի, մյուսները՝ ձախ թիկունքի, պարանոցի հատվածներում: Ստացած հրազենային վնասվածքներից Կարապետյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Իսկ նրա թիկնապահ Սարգիս Ավագյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրա կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունը որպես սպանությունը կատարողի որոնում էր Կարամելի Հարութին, սակայն նրան հայտնաբերեցին սպանության հաջորդ օրը՝ հոկտեմբերի 7-ին, Զովունիի արտադրամասերից մեկի շենքի 2-րդ հարկում՝ մահացած: Նրա դին հայտնաբերվել էր քունքի շրջանում հրազենային վնասվածքով, իսկ ձեռքին՝ ատրճանակ: Ըստ նախնական վարկածի՝ Ղարագյոզյանը սպանությունից հետո ինքնասպան է եղել:

Ըստ մեր տեղեկությունների՝ Հարություն Ղարագյոզյանն ու Կարո Կարապետյանը հոկտեմբերի 6-ին հանդիպել երկրորդ անգամ: Առաջին անգամ հանդիպել են կրկին գույքային վեճի հետ կապված զրուցելու, սակայն ընդհանուր հայտարարի չեն եկել: Ապա գիշերը կրկին հանդիպում են կազմակերպել «Այգի» հացատանը: Նրանք զանգահարել են ՀՀ ԱԺ ԲՀԿ-ական նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանին եւ խնդրել՝ իրենց զրույցին ներկա լինել: Մանուկյանն այդպես էլ արել է ու ժամանել «դեպքի վայր»: Ըստ նախնական տեղեկության՝ զրույցը վերածվել է վիճաբանության, ինչի ժամանակ էլ Կարո Կարապետյանը հայհոյել է Հարություն Ղարագյոզյանին, նա էլ զայրացել է եւ հանելով ատրճանակը՝ կրակոցներ է արձակել Կարապետյանի ուղղությամբ: Ինչից հետո Աբրահամ Մանուկյանն ահազանգել է ոստիկանություն, իսկ Հարություն Ղարագյոզյանը լքել է դեպքի վայրը: Ըստ մեր նախնական տեղեկությունների՝ Ղարագյոզյանն այդ օրը հանդիպել է ընկերների հետ եւ ասել, որ «նրա պատճառով չի գնալու նստի»: Ապա Ղարագյոզյանը գնացել է ընկերոջ արտադրամաս, որտեղ էլ ըստ վարկածի՝ տեղի է ունեցել ինքնասպանությունը. դեռ հայտնի չէ, թե ե՞րբ է Ղարագյոզյանը կրակել իր վրա, դեպքի օրը՞, թե՝ հաջորդ օրը առավոտյան. նրա դին իրավապահները հայտնաբերել են հոկտեմբերի 7-ի կեսօրին՝ 12:00-ի սահմաններում: Ղարագյոզյանի երկու զենքերն էլ օրինական են եղել. դեպքի վայրում հայտնաբերված «Բերետտա» ատրճանակը նրան նվիրած է եղել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Մյուս ատրճանակը, որը հայտնաբերվել է արտադրամասում, Ղարագյոզյանին տրվել է ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի կողմից:

Գործով առանցքային ականատես վկա Աբրահամ Մանուկյանը արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակում հարցաքննվել է: Նա մեր զրույցում չցանկացավ խոսել դեպքի մասին. «Իրավապահները զբաղվում են, վերջ: Ես տեղեկություն չեմ տալիս, քանի որ քննություն է գնում»,- այսքանով եզրափակեց նախկին պատգամավորը:

Թե ինչ գույքային վեճ են ունեցել նախկին պատգամավորները մեզ պարզել չհաջողվեց:

Սպանված Կարո Կարապետյանը առաջին անգամ չէ, որ հայտնվում է արյունալի իրադարձությունների կենտրոնում: Նախ նշենք, որ վերջինս ծննդով Արարատի մարզի Շահումյան համայնքից է: Շահումյան համայնքը նախկինում կոչվել է Յուվա, ու այստեղից էլ առաջացել է պատգամավորի մականունը: Նրա հայրը՝ Երեմ Կարապետյանը, նույնպես եղել է պատգամավոր. նա մահացել է  2006 թ.-ին:

ԲՀԿ-ական պատգամավորը մասնագիտությամբ իրավագետ էր ու մինչ պատգամավոր դառնալը աշխատել է ուժային կառույցներում: 1991-ին ավարտել է Կիեւի ոստիկանական ակադեմիան: 1997-2003-ին եղել է ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի օգնական, իսկ 2003-2007-ին՝ ՆԳՆ Աշտարակի բաժնի պետ: 2007-ին տեղ է զբաղեցրել ԲՀԿ համամասնական ցուցակում ու հայտնվել խորհրդարանում: 2012-ին նույնպես Կարոն իր տեղն է ունեցել ԲՀԿ ցուցակում ու դարձել է պատգամավոր:

Հայկական մամուլը բազմիցս է գրել 2009 թվականին Կարո Կարապետյանի մասնակցությամբ տեղի ունեցած կրակոցների մասին:

2009 թվականի հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Կարո Կարապետյանը Երասխ-Երեւան ավտոճանապարհին իրեն պատկանող «Մերսեդես» մեքենայում վեճի էր բռնվել Ներքին Դվին գյուղի բնակիչ Արթուր Զադոյանի հետ: Վերջինս հարվածել էր Յուվեցի Կարոյին, իսկ Կարոն էլ իրեն ամրակցված «Բրաունինգ» տեսակի ատրճանակից կրակ էր բացել Զադոյանի վրա: Փամփուշտները վնասել էին Զադոյանի ուսն ու ոտքերը: Բացի հրազենային վնասվածքներ պատճառելը, Կարո Կարապետյանը նաեւ ծեծել էր Զադոյանին, ինչի հետեւանքով վերջինս ստացել էր ուղեղի ցնցում: Դեպքը հանրային լայն արձագանք ստացավ, այն ժամանակվա Հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը անգամ կարծիք էր հայտնել՝ ասելով, որ Կարո Կարապետյանը պետք է զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից: Սակայն հետո, դատարանի որոշմամբ, Յուվեցի Կարոն գործով ճանաչվեց տուժող՝ չնայած նրան, որ հենց ինքն էր կրակել Զադոյանի վրա, իսկ վերջինս էլ մեղադրյալ: Ավելի ուշ՝ գործի վարույթը կասեցվեց, ու ինչքան էլ Արթուր Զադոյանը պատկան մարմիններին բողոքներ հղեց, գործն այդպես էլ փակվեց: Այս գործը, սակայն մի քանի տարի անց վերաբացվել էր. Զադոյանը մեղավոր էր ճանաչվել Կարապետյանին միջին ծանրության վնաս պատճառելու մեջ, սակայն նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել էր՝ վաղեմության հիմքով: Իսկ Զադոյանի վրա կրակոցներ արձակելու համար Կարո Կարապետյանն այդպես էլ պատասխանատվության չէր ենթարկվել՝ «ինքնապաշտպանվել էր»:

Կարապետյանի հարազատները նույնպես աչքի են ընկել միջադեպերով: Ինչպես հայտնի է, նրա փեսան՝ Գոռ Առաքելյանը եւս հայտնվել էր արյունալի իրադարձությունների կենտրոնում. նա մի քանի տարի առաջ կրակոցներ էր արձակել Վերնիսաժում, ինչի հետեւանքով մի քանի քաղաքացիներ էին տուժել: Գոռ Առաքելյանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման: Ամիսներ առաջ նա Սերժ Սարգսյանի ներմամբ պատժի կրումից ազատվել էր: Ազատության մեջ մնալուց մի քանի օր հետո հյուրանոցներից մեկում հայտնաբերել էին Առաքելյանի դին: Նրա մահվան հետ կապված մամուլում շրջանառվող վարկածներից մեկն այն է, որ Առաքելյանը մահացել է թմրանյութի չարաշահումից: Ըստ դատաբժշկական եզրակացության՝ նա մահացել է ինսուլտից:

2011-ին էլ մամուլում լուրեր տարածվեցին, որ Յուվեցի Կարոյի եղբայրը՝ Սիմոն Կարապետյանը, ով Մասիսի ոստիկանության քննչական հաշվառման կայանի (ՄՌՈ) պետն էր, կաշառք է վերցրել ինչ-որ մեքենա գրանցելու համար ու ձերբակալվել: Ըստ մամուլի հրապարակումների՝ նշվում էր, որ վերջինս հեռացել է Հայաստանից: Հայաստանից դուրս գտնվելու մասին լուրերը Կարապետյանը հաստատել էր, բայց իր՝ կաշառք վերցնելու լուրերը հերքել էր ու ասել, որ արտերկրում է՝ բուժման նպատակով:

Ավելի ուշ, ըստ մամուլի, ոստիկանները ձերբակալել էին նաեւ Յուվեցի Կարոյի վարորդ-օգնականին՝ Օնիկ Հովհաննիսյանին: Վերջինս մեղադրվել է մաքսանենգության մեջ (ՀՀ ՔՕ 215 հոդված, 1-ին մաս՝ խաբեություն խոշոր չափերով): Օնիկ Հովհաննիսյանը մեղավոր էր ճանաչվել նշված հանցագործության համար, սակայն համաներմամբ ազատվել էր պատժի կրումից: Նա նախաքննության եւ դատաքննության ողջ ընթացքում ազատության մեջ է եղել:

Իսկ 2012 թ.-ին, ըստ մամուլի հրապարակումների, միջադեպի մասնակից էր դարձել Յուվեցի Կարոյի որդին՝ Վարդան Կարապետյանը: Նա Երեւանի փողոցներում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ էր թույլ տվել, որից հետո ոստիկանության` կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչություն է տեղափոխվել նրան պատկանող Տոյոտա մակնիշի 33 LD 840 ավտոմեքենան:

Հարություն Ղարագյոզյանը՝ Կարամելի Հարութը, տարիներ առաջ ղեկավարել է հրուշակեղենի գործարանը, որը կարամել էր արտադրում: Նա շուրջ 26 տարի մանդատ է ունեցել Ազգային ժողովում՝ սկսած Գերագույն խորհրդի ժամանակներից:

Մի քանի տարի առաջ մամուլում աչքի ընկավ իր թանկարժեք գնումով: Նա «Պորշ Պանամեռա» մակնիշի ավտոմեքենա էր գնել, որի արժեքը 60 հազար ամերիկյան դոլար էր:

Ըստ ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրի՝ Ղարագյոզյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ՝ 2017 թվականի հունիսի 13-ին ունեցել է 34 մլն դրամ եւ 65 հազար դոլար: Անշարժ եւ շարժական գույք չի ունեցել: Իսկ Ղարագյոզյանի կինը` Շամրիկ Գաբրիելյանը, ըստ 2017 թվականի փետրվարի 2-ին ներկայացրած հայտարարագրի՝ ունեցել է 32 մլն դրամ եւ 860 հազար դոլար: Գաբրիելյանը նույնպես անշարժ ու շարժական գույք չունի:

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ դրամական միջոցները չի ունեցել՝ ըստ իր ներկայացրած հայտարարագրի: Փոխարենը Կարապետյանի կինը` Հասմիկ Ստեփանյանը, իր ներկայացրած վերջին հայտարարագրի համաձայն (15.06.2016) ունեցել է 80 մլն դրամ եւ 130 հազար դոլար: Կարապետյանը եւ Ստեփանյանը, ըստ հայտարարագրերի, անշարժ եւ շարժական գույք չունեն:

Նշենք, որ սպանության դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանության փորձ): Այս քրեական գործը, սակայն երկար կյանք չի ունենա, այն որոշ ժամանակ անց կկարճվի մեղադրյալի մահվան հիմքով:

Տպել
15512 դիտում

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ․ հայտնի է՝ ինչ է քննարկվել

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում