Կոստանյանի եւ մյուսների աջակցությունից առաջ եղել էր վարչապետի ուշագրավ հայտարարությունը

Հանրապետական, Բարգավաճ Հայաստան եւ Դաշնակցություն կուսակցությունները հոկտեմբերի 2-ի աղմկոտ քվեարկությունից ու որպես դրա պատասխան ժողովրդի կողմից ստացած արձագանքից հետո երեկ ռեաբիլիտացման փորձեր նախաձեռնեցին: Նախ, ՀՀ  նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Կոստանյանը հոկտեմբերի 8-ի կեսօրին հայտարարեց, թե աջակցում է վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ամեն հարցում կանգնած է նրա կողքին:

«Իմ խորին համոզմամբ, ցանկացած ողջամիտ մարդ պետք է օժանդակի այսօրվա իշխանությանը եւ այսօրվա կառավարությանը, որովհետեւ եթե ձախողվեց կառավարությունը, ձախողվում է երկիրը, ձախողվում է բոլորիս երեխաների ապագան: Նիկոլ Փաշինյանն ազնիվ է իր քաղաքական ուղղվածության մեջ, ինչը ինձ համար անձնապես ընդունելի է։ Եթե ես գտնում եմ, որ եւ՛ նպատակների, եւ՛ ցանկությունների, եւ՛ գործողությունների հաջորդականության մեջ կա այդ ազնվությունը եւ երկրի բարօրությանն է օգտագործվում, ես միշտ, ցանկացած պահին կկանգնեմ իր կողքին»,- «Ազատություն» TV-ին ասել էր Գեւորգ Կոստանյանը։

Կոստանյանի այս հայտարարությունը շատերի կողմից որակվեց դավաճանություն: Նրա այս քայլը, սակայն խոսում է այն մասին, որ ՀՀԿ-ական պատգամավորները ժողովրդի պահանջի դեմ երկար դիմադրել չեն կարող: Պատգամավորը նշել է, որ առաջիկայում մեկնելու է Եվրոպա, որտեղ այլ աշխատանքի է անցնելու եւ, հավանաբար, նա արտագաղթելուց առաջ ցանկանում է ժողովրդի հիշողության մեջ մնալ որպես դրական կերպար: Գեւորգ Կոստանյանը, սակայն ասոցացվում է Մարտի 1-ի գործը «քնեցնելու» հետ: Բացի այս, նա Սերժ Սարգսյանի անփոխարինելիության թեզն այնպիսի ջանասիրությամբ էր առաջ տանում, որ նրա երեկվա քայլը, թեեւ դրական է, բայց միանշանակ չի գնահատվում:

«Վարչապետն ապրիլից հետո ղեկավարելու է բանակը, երաշխավորելու է անվտանգությունը եւ ներքին քաղաքականությունը, այսինքն՝ այս ամենի շարունակականության ապահովման երաշխիք է հանդիսանում եւ ամենակարեւորը ինձ համար, որ պատերազմի կեսից հրամանատար չեն փոխում, վերջ»,- մասնավորապես, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուց օրեր առաջ ասել էր Կոստանյանը, իսկ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո հայտարարել էր, որ կլինի վերջին մարդը, որը կլքի ՀՀԿ խմբակցությունը:

Ավելի ուշ արդեն ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն անհրաժեշտություն համարեցին ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Արման Սահակյանը, Արթուր Գեւորգյանը: Մարտուն Գրիգորյանը, որը Ֆելիքս Ցոլակյանի փոխարեն գալու է ԱԺ, եւս հայտարարում է ՀՀԿ խմբակցությունը լքելու եւ մանդատը ժողովրդին ծառայեցնելու մասին: Չի բացառվում, որ առաջիկայում այլ ՀՀԿ-ականներ եւս նման հայտարարություններով հանդես կգան:

Ի դեպ, մինչ Գեւորգ Կոստանյանի եւ մյուս ՀՀԿ-ականների աջակցությունների մասին հայտարարությունները եղել էր մեկ այլ ուշագրավ հայտարարություն ՀՀ վարչապետի կողմից: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ չպետք է լինեն բարիկադներ եւ եկել է բարիկադների ապամոնտաժման ժամանակը: «Կա բարիկադներ կառուցելու ու բարիկադներ ապամոնտաժելու ժամանակը, եւ ես համոզված եմ, որ մոտենում ենք բարիկադներ ապամոնտաժելու ժամանակին։ Արտահերթ խորհրդարանական ընտրությունները լինելու են հենց այդ սահմանագիծը»:

ՀՀԿ-ականների այս քայլից հետո տեղի ունեցավ առավել կարեւոր քաղաքական գործընթաց: Կառավարությունում հուշագիր ստորագրվեց Գագիկ Ծառուկյանի եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ, որի համաձայն ԲՀԿ-ն չի առաջադրելու վարչապետի թեկնածու եւ չի աջակցելու որեւէ այլ թեկնածուի:

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը վարչապետի հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ միշտ եղել է եւ շարունակելու է լինել ժողովրդի կողքին: «Բոլոր հարցերով եղել եմ իմ ժողովրդի կողքին, շարժման կողքին, ձեր կողքին, մեր մասով մեր աշխատանքները կատարել ենք, կատարում ենք, կատարելու ենք: Մենք ընդունել ենք հեղափոխությունը այն պահից գիտեք, որ ձերբակալումն էր, մյուսն էր: Պարոն վարչապետ, ոչ մեկն էլ չէր պատկերացնում, որ կարող է Սերժ Սարգսյանը հրաժարական տա, բայց մենք էդ պահից ամբողջ թիմով կանգնել ենք ձեր կողքին, ժողովրդին ասել եմ, որ ձեր ընտրյալը Նիկոլ Փաշինյանն է, ես ձեր ընտրյալի կողքին եմ, 100 անգամ էլ դնենք չընտրվի, միեւնույն է՝ կողքին եմ»,- շեշտեց նա:

Գագիկ Ծառուկյանը հիշեցրեց, որ վարչապետի հետ հանդիպման ընթացքում նախնական քննարկվել էր հունիսին ընտրություններ անցկացնելու տարբերակը, ինքը ասել էր, որ պատրաստ է անել այնպես, ինչպես կասի Նիկոլ Փաշինյանը: Գագիկ Ծառուկյանը վերահաստատեց, որ պատրաստակամ է ԱԺ արտահերթ ընտրությունները դեկտեմբերին անցկացնելուն: «Ես պատրաստ եմ քննարկենք, մեր ժողովուրդը ուզում է, դրա անհրաժեշտությունը կա, որ նորից հետհեղափոխական ինչ-որ քայլեր չլինեն, լինի ավելի ապահով, ավելի հանգիստ, որ ժողովուրդը իրենց ցանկացած կուսակցությանը իրենց ձայները տան, ապահով լինեն, առաջընթաց լինի, ես դրա կողմնակիցն եմ, միշտ քո կողքն եմ եղել, քո կողքն եմ, քո կողքը լինելու եմ»,- նշեց նա:

Փաշինյան-Ծառուկյան բանակցություններին զուգահեռ կրկին կառավարությունում հանդիպում էր ընթանում փոխվարչապետ Տիգրան Ավինյանի եւ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի ու պատգամավոր Սպարտակ Սեյրանյանի միջեւ: Քննարկումից հետո Համբարձումյանը նշեց. «Շահագրգիռ շատ, օգտակար քննարկում էր հարցերի լայն շրջանակի հետ կապված, կարծում եմ, որ հետագա քննարկումները թույլ կտան ճիշտ լուծումներ գտնելու եւ ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու համար»,- մանրամասնեց նա: Համբարձումյանը, սակայն ՀՅԴ-Փաշինյան հուշագրի ստորագրման մասին որեւէ բան չասաց:

Ի դեպ, ՀՅԴ-ական պատգամավոր Սպարտակ Սեյրանյանը ԱԺ ճեպազրույցների ժամին արտահերթ ընտրությունների անցկացման հետ կապված ասել էր. «Անարդար կլինեին, եթե ոչ մանիպուլյացիա, խոսակցություններն այն մասին, որ ՀՅԴ-ն մտադիր է միայն մայիսին անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրությունները»:

Նրա խոսքով, ՀՅԴ-ն, ընդհանուր առմամբ, կողմ է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: «Մենք կողմ ենք քվեարկել դրան կառավարության ծրագրի հաստատման ժամանակ եւ պատրաստվում ենք հավատարիմ մնալ ավելի վաղ տված խոստումներին»,- նշեց նա:

Քաղաքական նման զարգացումներից հետո կասկած չկա, որ 2018 թվականի դեկտեմբերին տեղի կունենան Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ:

Տպել
4633 դիտում

Ովքեր ուզում են շարունակաբար ունենալ հաջողակ պետություն, պետք է ապահովեն այդ պետության մրցունակությունը․ Նիկոլ Փաշինյան

Քենիայում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ զոհերի թվում է երկրի պաշտպանության ուժերի հրամանատարը

3-ի փոխարեն 8 մասնաշենք․ Փոքր Վեդիի միջնակարգ դպրոցը շահագործման կհանձնվի մինչև տարեվերջ (տեսանյութ)

Մենք հիմա նստած ենք ռումբի վրա, դա պայթեցնելու վահանակը ռուսների մոտ է, Հայաստանը քայլ պիտի անի. Մեհրաբյան

Արտակարգ դեպք Երևանում․ «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել են մասնաճյուղի կառավարչին ու աշխատակցին

ԳՐԵԿՈ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոստիկանության բարեփոխումները․ զեկույց

Հրդեհ է բռնկվել Արթիկի անտառտնտեսության տարածքում․ ծառեր են ջերմահարվել

Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավերածություններ կան

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ․ այն վարել է Նիկոլ Փաշինյանը

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել է

Բախվել են «Մերսեդես»-ն ու «Կամազ»-ը. մարդատարի 20-ամյա վարորդն ու նրա հասակակից 2 ուղևորները հիվանդանոցում են

ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը Վաշինգտոնում է․ ինչ հանդիպումներ են տեղի ունեցել

Կայծակի հարվածից Աբու Դաբիից Երևան թռչող ինքնաթիռի դիմապակին վնասվել է (տեսանյութ)

Ֆինլանդիան ժամանակավորապես կկրճատի փախստականների նպաստները

Բերդկունք ամրոցը կվերածվի արգելոց-թանգարանի

Կարևորվել է Ֆրանսիայի հետ տնտեսական փոխգործակցության խորացումը․ փոխվարչապետն ընդունել է Բրիս Ռոքֆոյին

Որտեղ է հայտնաբերվել քրեական պատմություններով հայտնի նորատուսցի Արայի տղայի «յաշիկը»

«Օբյեկտիվ չեք». Պետրոս Ղազարյանը դիմել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Եսայի քահանա Արթենյանին

«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը

Թուրքիայում 5․6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է որոշ պահանջներ կատարի․ Ադրբեջանի հարցով զեկուցող

ԱԽ քարտուղարը Բրիս Ռոքֆոյին է ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացի վերջին զարգացումները

Ֆրանսիան որոշել է մենակ չթողնել Հայաստանին Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի դեմ․ Աստրիդ Փանոսյան-Բուվե

ԲՏԱ փոխնախարարն ու ծրագրերի վարչության պետն այցելել են «Ինժեներական քաղաք», ծանոթացել շինաշխատանքներին

Վարչապետն ընդունել է Մարտին Շտիկելին․ ՀՀ կառավարության և «Fichtner»-ի միջև փոխգործակցությանն առնչվող հարցեր են քննարկվել

Արարատի մարզում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

Մինչև 1% cashback Wildberries-ում IDBank-ի քարտով վճարելիս

Նիկոլ Փաշինյանն ու Բրիս Ռոքֆոն Հայաստան-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Բրյուսելյան հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել, Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է․ ԱԳՆ խոսնակ

Երևանում հաստաբուն ծառը կոտրվել և ընկել է ավտոմեքենաների վրա

ԵՄ-ն մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահ զորքի դուրսբերման գործընթացը

Amio Visa Signature Business քարտ. երբ հնարավորությունները սահմաններ չունեն

Հայտնի է՝ Գեղարքունիքում ովքեր են բռնաբարել 13-այա աղջկան. նրանք 74 և 66 տարեկան տղամարդիկ են

Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է, խմբի 2 անդամ կալանավորված է

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը ոչ մի օգուտ չի բերում Հարավային Կովկասին. Զախարովա

Դավիթ Տոնոյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությունը մերժվել է

Հայաստանին պետք է ռազմական օգնություն ցուցաբերել․ Ֆրենկ Փալոնը կոչով դիմել է ԱՄՆ-ին

13-ամյա երեխայի նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ են կատարվել․ 2 տղամարդ է կալանավորվել

«Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ներդաշնակորեն համադրվել բոլոր ենթակառուցվածքային ծրագրերին. Հայկ Կոնջորյան

Դոլարը կրկին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 18-ին