Ավարտվել է «Երեւանի ՋԷԿ»-ի վերազինման ծրագիրը․ 7 ՄՎտ-ով ավելացնել կայանի հզորությունը

09/10/2018 schedule11:10

«Երեւանի ՋԷԿ»-ի գործող էներգաբլոկի վերազինման եւ կապիտալ նորոգման ծրագիրը հաջողությամբ ավարտվել է։ Իրականացվել են ծրագրով նախատեսված բոլոր աշխատանքները։ Կայանը վերսկսել է էլեկտրաէներգիայի արտադրությունը եւ բարեհաջող միացել Հայաստանի էլեկտրաէներգետիկական համակարգին։

Ինչպես հայտնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից, վերազինման ծրագրի շրջանակներում, որը նպատակ ուներ բարձրացնել էներգաբլոկի աշխատանքի արդյունավետությունն ու հուսալիությունը, կատարվել է գազատուրբինային կայանքի MXL-2 վերազինում։ Տեխնիկատնտեսական ցուցանիշների ճշգրտման նպատակով էներգաբլոկը ներկայումս համալիր ռեժիմային կարգավորման փուլում է:

Հիշեցնենք, որ վերազինման արդյունքում նախատեսված է շուրջ 7 ՄՎտ-ով ավելացնել կայանի հզորությունը՝ 220 ՄՎտ-ից հասցնելով 227 ՄՎտ-ի, նվազեցնել վառելիքի տեսակարար ծախսը,  ինչը կավելացնի էլեկտրաէներգիայի օգտակար առաքումը: Կերկարաձգվի նաեւ կայանի կապիտալ նորոգումն իրականացնելու ժամկետի պարբերականությունը՝ 4-ից դառնալով 6 տարի։

Էներգաբլոկի վերազինման եւ կապիտալ նորոգման աշխատանքներում ներգրավված են եղել  ամերիկյան «General Electric» եւ ճապոնական «FUJI Electric» հայտնի ընկերությունները:

Նշենք նաեւ, որ Երեւանի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը կառուցվել է Ճապոնիայի կառավարության տրամադրած ODA վարկով եւ գործարկվել է 2010թ. ապրիլի 21-ին:

Տպել
1134 դիտում

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Ապարան քաղաքում ձյուն է տեղում

Դատարանը մերժել է Գեւորգ Կոստանյանին տրամադրել նրա մեղադրանքի հիմքում ընկած ապացույցները

Ընդունել եմ Վանեցյանի հետ թիմ ձեւավորելու առաջարկը․ Արսեն Բաբայան

Սպառման ծավալները նվազել է, դրա համար փոքր խանութներում որոշ ապրանքների գները բարձրացրել են․ Գեւորգյան

ՀՀ գլխավոր դատախազության պարզաբանումը Վահագն Հարությունյանի քրեական գործին առնչվող շահարկումների վերաբերյալ

Երբ ազգովի ուժասպառ լինենք, որոշ գործողություններ արանքից կհանենք, միայն թեստավորումն ու բուժումը կթողնենք. Ա. Թորոսյան

«Դեռեւս պարզ չէ՝ արտակարգ դրության ժամկետը կերկարաձգվի, թե ոչ. մենք կհայտարարենք». վարչապետի մամուլի խոսնակ

Պետք է պատրաստ լինենք օգտվել հետճգնաժամային շրջանում ի հայտ եկող տնտեսական հնարավորություններից. ԵԱՏՄ տեսակոնֆերանսը

Մենք դեռ երկար պետք է ապրենք կորոնավիրուսի հետ․ Արսեն Թորոսյանը խորհուրդ է տալիս դիմակներ ու ձեռնոցներ կրել

Ինժեներասակրավորային ստորաբաժանումների զինծառայողներն անցկացրել են մասնագիտական պարապմունքներ

Տեղորոշման համակարգն արդյունավետ ընթացք ունի. տեղի է ունեցել կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստ

Անասուններին էլ դաշտ չենք տանում. Արցախի Միրիկ գյուղը, որտեղ հարսի եւ սկեսրոջ մոտ կորոնավիրուս է հաստատվել, մեկուսացած է

«Ռոման» կփորձի եւս 1 տարով վարձակալել Հենրիխ Մխիթարյանին

ՊՆ 5-րդ զորամիավորումում ամփոփվել են կատարված աշխատանքները

Արցախում 9 քաղաքացիներից բացի, ևս 4 հոգու փորձանմուշ ուղարկվել է հետազոտության. 14 նոր մարդ ինքնամեկուսացել է

Բժշկական դիմակներով դեմքերը քողարկած անձինք կողոպտել են Գյումրի քաղաքի բնակչուհուն. հարուցվել է քրգործ

Գրանցվել է 12-րդ մահը, որը դեռ պաշտոնապես հայտարարված չէ. Արսեն Թորոսյան

Առանձնապես խոշոր չափերի առերևույթ հափշտակություն dasaran.am-ի դրամաշնորհային ծրագրի իրականացման գործընթացում

2 նոր նշանակում շրջակա միջավայրի նախարարությունում

Մշակույթի նախկին նախարարը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ռեժիսորից պահանջել և ստացել է շուրջ 7 մլն դրամ. ՔԿ