24-ամյա գինեգործն ընտանիքով տարեկան 50 տոննա գինի է քաշում (լուսանկարներ)

Վայոց Ձորի մարզի Արենի գյուղում՝ միջպետական ճանապարհի վրա աչք է ծակում գինու եւ օղու վաճառասեղանը: Վարորդը կանգնեցնում է լրագրողներիս տեղափոխող մեքենան, թեպետ գինուց չենք հասկանում, բայց համտեսելուց ու գնելուց չենք հրաժարվում:

Մոտենում ենք 24-ամյա Արմանի տաղավարին, որը մինչ կլսեր մեր հարցերը, անմիջապես սուրճ է առաջարկում, այնուհետ արդեն ներկայացնում սեղանին դրված տեսականին:

24-ամյա Արման Ենոքյանը գինեգործության արվեստը ժառանգել է պապից ու հորից: Գինի են քաշում ոչ միայն իրենց այգիների խաղողից, այլ նաեւ մթերում են հարակից համայնքների խաղողը՝ այդ կերպ նպաստելով նաեւ խաղողի մթերմանն ու խաղողագործության զարգացմանը գյուղում:

Միջպետական ճանապարհի վրա տեղադրված տաղավարի վրա աչք են ծակում գինու տակառներն ու ապակե տարաները. «Արենի սորտի գինիներ ունենք, մալինա, մոշ, նուռ, բալ, ամեն տեսակի գինի էլ ունենք»,- հատ-հատ ներկայացնում է Արմանը:

Երիտասարդ տղան պատմում է, որ անձամբ ինքը գինեգործությամբ զբաղվում է արդեն 5 տարի, իսկ ծնողները ավելի քան 20 տարի. «Արենի գինին հայտնի է ողջ աշխարհում, Արենին զբոսաշրջային կենտրոն է, բազմաթիվ զբոսաշրջիկներ են այցելում ու անցնում, գինին իրացնում ենք հիմնականում այսպես՝ ճանապարհին վաճառելով, շուկայում, նաեւ Երեւանում եմ վաճառում, մեկ-մեկ էլ՝ Ռուսաստան են ուղարկում»,- պատմում է Արմանն ու միաժամանակ ճանապարհում նաեւ հաջորդ գնորդին:

Գինեգործն ասում է, որ զբոսաշրջիկներն ավելի շատ գնում են Արենի տեսակի գինի, հատկապես ռուս զբոսաշրջիկները գնում են դառը կամ կիսաքաղցր գինիները, ինչպես նաեւ նռան գինին:

Բացի գինիներից, վաճառասեղանին ներկայացված է նաեւ տարբեր մրգերից ու հատապտուղներից թորված օղիների մեծ տեսականին, անտառի առողջարար դեղաբույսերն ու խոտաբույսերը, Արենու ավանդական գաթան. «Հիմնականում մեր այգիների բերքից ենք օղի ու գինի քաշում, բայց նաեւ գյուղացիներից ենք Արենի տեսակի խաղող մթերում»:

Արմանն ասում է, որ խաղողագործությամբ զբաղվելը եկամտաբեր բիզնես է, պարզապես եթե պետական որոշակի աջակցություն ունենար, նախ՝ բիզնեսը կընդլայներ, ապա նաեւ՝ գյուղում խաղողագործությունը կզարգացներ. «Մեր միակ խնդիրը շշալցման սարքավորումների բացակայությունն է, եթե այդ ապարատները լինեին, արդեն կարտահանեինք նաեւ տարեկան մոտ 50 տոննա գինի եմ արտադրում, որից շուրջ 25 տոննան ենք կարողանում իրացնել»,- ասում է երիտասարդ խաղողագործն ու հավելում, որ իրենք բոլոր հնարավորություններն ունեն դրսի շուկա մտնելու, սակայն սարքավորումներ չունենալը շարունակում է մնալ խոչընդոտ. «Պետք են շշալցման ապարատուրաներ, տարածք, պիտակավորում անենք, ու սկսենք արտահանել»:

Ճանապարհի վրա տեղադրած  տաղավարից օրական վաճառվում է շուրջ 100 լիտր գինի, իսկ օրեր առաջ կայացած գինու փառատոնի ժամանակ վաճառվել է ավելի քան 300 լիտր: Երիտասարդ գինեգործը չի դժգոհում ոչ իր «փեշակից», ոչ էլ ստացված եկամտից: Արմանն այս տարի դեռեւս 10 տոննա գինի է քաշել, ներկայումս շարունակում են գյուղացիներից խաղող մթերել, վստահեցնում է՝ տարին հաջող է լինելու:

Հոդվածը պատրաստվել է Հայաստանում միգրացիոն քաղաքականության միջազգային կենտրոնի գրասենյակի կազմակերպած մեդիատուրի շրջանակներում:

Տպել
2290 դիտում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան

Ահաբեկիչները հոգեմետ նյութերի ազդեցության տա՞կ են եղել. նոր մանրամասներ «Crocus»-ի ահաբեկչության գործից

Կինը հայտնել է, որ ամուսինը հաճախակի ծեծել է իր անչափահաս դստերը, փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ

Հարվածել է, այնուհետ լվացել հատակի և անգիտակից հարևանի դեմքի արյան հետքերը. սպանության նախաքննությունն ավարտվել է

Գևորգ Պապոյանը շվեյցարացի գործընկերոջ հետ քննարկել է փոխգործակցության ընդլայնման հնարավորությունը

Հայաստանն աշխարհի առաջ վերածվում է Արևմուտքի վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. Զախարովա

Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Պապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ, կհանդիպենք մյուս կյանքում․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել

Ինդոնեզական բանակը համալրվել է թուրքական տանկերով

Ուկրաինային տրամադրված F-16-ները չեն կարող փոխել իրավիճակը մարտադաշտում, դրանք օրինական թիրախ կդառնան. Պուտին

Տավուշում՝ ռուսական ռազմաբազայում, նկատել են տաջիկների և ղրղզների, գուշակեք՝ սա ինչ կազմ է և ինչի են սպասում. Սաֆարյան

Վրաց խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Ալիևի նախկին փեսան հայտարարել է՝ իրենց պատկանող «Crocus city»-ի վերականգնումը կախված է Պուտինի և Վորոբյովի կարծիքից

ՔԿԾ-ին անհրաժեշտ են վարորդներ. ովքեր և ինչպես կարող են դիմել

Հայաստանում վտարանդի կառավարություն ներկայացող բոլոր գրասենյակները պետք է փակել. Չախոյան

Այս անգամ դաշտ են նետել սիրելի պահեստայինին, որը մեկ շաբաթում մեկ ստորագրությամբ լուծարեց ԼՂ-ն. Հովհաննիսյան

Ընթանում է «Հայաստանը՝ որպես քաղաքակրթական խաչմերուկ» միջազգային գիտաժողովը (տեսանյութ)

Հայաստանի գոյությունը կարող է երաշխավորվել բացառապես եվրոպական ընտանիքում․ Արման Բաբաջանյան

ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք

Եթե մենք մնում ենք Ռուսաստանի հետ, խնդիրները լուծվելու են մեր հաշվին. Արամ Սարգսյան

2 զոհ, 7 վիրավոր. վթար Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհին

Գագիկ Սուրենյանը սպասված նորություն է հայտնել

«Տոյոտա»-ի 51-ամյա վարորդը, լինելով խմածության ամենաբարձր աստիճանի, բախվել է 3 մեքենայի

Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչների հետ

ԼՂ-ից բռնի տեղահանվածները ևս 9 ամիս սոցիալական աջակցություն կստանան, ընդլայնվել է նաև շահառուների շրջանակը

Հայաստանը մարդասիրական օգնություն կցուցաբերի Գազային

Եկամուտների հայտարարագիր ներկայացնող քաղաքացիները պետք է իրականացնեն անձի նույնականացման գործընթաց․ ՊԵԿ

ԼՂ-ից բռնի տեղահանված շուրջ 17 հազար երեխա կրթություն է ստանում ՀՀ դպրոցներում

Խմելու ջրի սակագինը չի թանկանա

ԱՄՆ-ը համաձայն չէ Ադրբեջանի պնդումների հետ․ Մեթյու Միլլեր

Հայաստանը կստանա 92,3 մլն եվրոյի բյուջետային վարկ և 16 մլն եվրոյի դրամաշնորհ. ինչ նպատակների համար կծառայեն դրանք

Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ. Փաշինյան

Ադրբեջանի ՊԱԾ ղեկավարը Հայաստանին սպառնում է՝ մեղքը բարդելով Ֆրանսիայի վրա

«Կովկասի գերուհի» ռեստորանի մենեջերը կասկածվում է 11 միլիոն դրամ հափշտակելու համար

ԱԱԾ-ն հայտարարություն է տարածել

Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս գալու ծանուցում չի ուղարկել, բայց աշխատանքներին չի մասնակցում. Թասմագամբետով

Հաստատվել է նախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի քննության թեստավորման նոր հարցաշարը. ԿԳՄՍՆ

Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ է

Հայ-վրացական սահման տանող ճանապարհի փակ հատվածը թեթև մարդատար մեքենաների համար բացվել է

Թալանել են Սայաթ-Նովա պողոտայի «Զիգզագ» խանութը. հափշտակվել է 5,5 մլն դրամի բջջային հեռախոս