Ստեփանավանի սոցաջակցության ոլորտում չարաշահումների գործով 25 անձ է մեղադրվում. վնասը կազմում է 587 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնի վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում արձանագրված առերևույթ չարաշահումներին առնչություն ունեցած 25 անձի ինքնություն, ովքեր ներգրավվել են որպես մեղադրյալ։ Նրանցից 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Ինչպես հայտնում են ՔԿ-ի մամուլի ծառայությունից, նախնական քննության տվյալներով՝ սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալությունում չարաշահումները կրել են տևական բնույթ՝ 2013 թվականից մինչև 2018 թվականի հունիս ամիսը: Իրականացված լայնածավալ միջոցառումների արդյունքում պարզվել է դրանց մեխանիզմը, այն է՝ Ստեփանավանի տարածքային գործակալության համակարգչային բազայում կեղծ տեղեկություններ են մուտքագրվել տարբեր անձանց սոցիալապես անապահովության վերաբերյալ, նրանց անունները ներառվել նպաստառուների ցուցակում, ձևակերպվել ապօրինի նպաստներ, իսկ փոխանցված գումարը՝ յուրացվել:

Նախնական տվյալներով ՝ պետությանը պատճառված վնասը գնահատվել է 587.400.000 ՀՀ դրամ:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցները, նշված առերևույթ հափշտակությունները կատարելիս, առանձին դեպքերում համագործակցել են նաև «Հայփոստ» ՓԲ ընկերության՝ տվյալ տարածքը սպասարկող փոստային բաժանմունքների աշխատակիցների հետ:

Քրեական գործով բավարար տվյալներ են ձեռք բերվել՝ 25 անձի առնչության վերաբերյալ, որոնց մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 325-րդ հոդվածի 2-րդ մասով, որոնցից 6-ը սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության աշխատակիցներ են, իսկ 19-ը՝ «Հայփոստ» ՓԲ ընկերության:

Սոցիալական աջակցության Ստեփանավանի տարածքային գործակալության պետ Ա.Ղարաքեշիշյանի, ինչպես նաև առաջին կարգի մասնագետի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:

Հոկտեմբերի 9-ի դրությամբ՝ նշված գործի շրջանակներում մեղադրյալների կողմից վերականգնվել է 27.515.500 ՀՀ դրամ: Ա.Ղարաքեշիշյանի և գործակալության աշխատակից հանդիսացող մյուս մեղադրյալների գույքի նկատմամբ արգելանք է դրվել՝ պետությանը պատճառված վնասի հատուցումն ապահովելու նպատակով:

Նախաքննությունը շարունակվում է, կատարվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ հետազոտումն ապահովելու, առերևույթ չարաշահումներին հնարավոր առնչություն ունեցած անձանց ամբողջական շրջանակը հստակեցնելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Տպել
1535 դիտում

Ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ. ԱԻՆ-ը հիշեցնում է կանոնները՝ տանը, դրսում, մետրոյում կամ մեքենայում լինելիս (տեսանյութ)

Երկրաշարժ Հայաստանում. ցնցումներն ուժգին են եղել Լոռու և Շիրակի մարզերում

Ինչպես են բաշխվել մանդատները 6 համայնքների ավագանիներում. ԿԸՀ-ն հրապարակել է ամբողջական ցանկը

Տեխնոլոգիական զարգացումները և դրանց ազդեցությունը տարբեր ոլորտների վրա. քննարկումներ «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում

Առողջապահության նախարարն այցելել է «Եկեք պատվաստվենք» միջոցառմանը

Հայտնի է՝ Գյումրու ՏԻՄ ընտրություններին մասնակցած ուժերից որը քանի մանդատ է ստացել. ՏԸՀ-ն ամփոփել է արդյունքները

Երևան-Գյումրի ավտոճանապարհին կատարվում են անվտանգության բարելավման հավելյալ միջոցառումներ

ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանը մեկնել է Բելգրադ

Ինչ ունեցվածք է հայտարարագրել ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը 2 մարզում է անցկացրել Սերբիայում

Հայտնի են «Էլ Կլասիկոյում» թիմերի մեկնարկային կազմերը

Հայաստանն ի թիվս եվրոպական տարածաշրջանի երկրների, հռչակվել է «պոլիոմիելիտից ազատ» երկիր

Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը

Ուզբեկստանում նախագահական ընտրություններ են. դիտորդները անակնկալներ չեն կախատեսում

Բրիտանական Կոլումբիայի ափերի մոտ հրդեհ է բռնկվել նավերից մեկի վրա. բնապահպանական աղետի վտանգ կա

Հրշեջ-փրկարարները 3 օրում մարել են ընդհանուր 341.7 հա տարածքում բռնկված հրդեհները

Դադարեցվել է Երևան քաղաքի Ղափանցյան փողոցի մի հատվածի առանձնատների գազամատակարարումը

ՀՀ նախագահը և Yandex-ի փոխտնօրենը «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ում քննարկել են տեխնոլոգիաների հնարավորությունները

Հայտնի է Իջևանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի առաջին 20 անունը

Թալիբները չեն մասնակցի Աֆղանստանի հարցով 6 երկրների նախարարական հանդիպմանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 8-11 աստիճանով. առաջիկա օրերին սպասվում է անձրև

Երևանում տեղի կունենա Yerevan Jazz Fest միջազգային 7-րդ ջազ փառատոնը

Արփունք գյուղում այրվել է պահեստավորված մեծաքանակ անասնակեր

Թուրքիայի տնտեսությունը նման է վերակենդանացման բաժանմունքում գտնվող հիվանդի. Կարո Փայլան

Հայտնի է Կապանի ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը

Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է. բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք. Ավանեսյան

Արման Եղոյանը հանդիպել է Իտալիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովների նախագահների հետ

«Մտքերի գագաթնաժողով»-ներն ավելի լավ աշխարհ ունենալու համար գաղափարներ ու լուծումներ որոնելու ճանապարհ են. Ռոջեր Գրեյսի

Հրդեհ «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն»-ի նկուղում. 60 մարդ է տարհանվել

Երևանի Բաղրամյան պողոտայում 6 ավտոմեքենաներ են բախվել․ կան տուժածներ

Հրդեհ Զանգակատուն գյուղում. այրվել է մոտ 300 հա խոտածածկ

Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել

Կիրակի Երևանում պատվաստումների օր է. շարժական կետերը կաշխատեն մինչև երեկո

Հիմնանորոգվում է Ստեփանավանի կենտրոնական` Բաղրամյան փողոցն` իր բոլոր ենթակառուցվածքներով․ Պապիկյան

Մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում, հիվանդանոցներն աշխատում են խիստ ծանրաբեռնված. Թորոսյան

Կորոնավիրուսի մեկօրյա վիճակագրությունն օր օրի աճում է. հաստատվել է 2354 նոր դեպք, գրանցվել՝ 38 մահ

Հայաստանը բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության 2 չեմպիոն ունի (տեսանյութեր)

Առողջապահության նախարարն ու տեղակալն այցելել են քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք

20 հայ գերիների անհետացումների ու սպանությունների վերաբերյալ նոր գործեր են ներկայացվել ՄԻԵԴ

«Հանուն Հանրապետության» կուսակցությունը հաստատապես մասնակցելու է տեղական ընտրություններին․ Արման Բաբաջանյան