2 բնակարան, 2 առանձնատուն, 12 հողամաս, միլիոնավոր դոլարների փոխառություն. ՊԵԿ նախկին նախագահի ունեցվածքը

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Վարդան Հարությունյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց (05/17/2018) հետո 2018 թվականի հունիսի 25-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը:

Այսպիսով՝ Հարությունյանը պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո, որպես անշարժ գույք հայտարարագրել է 2 բնակարան` բազմաբնակարան բնակելի շենքում, 2 առանձնատուն եւ 12 հողամաս: Որպես շարժական գույք Հարությունյանը հայտարարագրել է 3 ավտոմեքենա` «RANGE ROVER 4.4 L V8» «UAZ 469» «MERCEDES-BENZ S 500 L» մոդելների:

Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ՝ Հարությունյանը ունեցել է բաժնետոմս 407 մլն 450 հազար դրամի չափով: Պաշտոնը դադարեցնելու օրվա դրությամբ՝ Հարությունյանը ունեցել է 2 հանձնած փոխառություններ` 348 հազար 832 դոլարի չափով եւ 2 մլն 828 հազար 383 դոլարի չափով:

ՊԵԿ նախկին նախագահը հայտարարագրել է նաեւ 8 մլն դրամը գերազանցող 2 ձեռքի ժամացույց եւ 1 նկար: Հարությունյանի դրամական միջոցները պաշտոնական պարտականությունները դադարեցնելուց հետո կազմում են` 220 հազար 564 դոլար, 109 եվրո եւ 88 մլն 86 հազար 363 դրամ:

Այս տարվա հունվարի 1-ին մինչ պաշտոնական պարտականությունները դադարեցնելու օրը Հարությունյանը ունեցել է 22 մլն 694 հազար 480 դրամի չափով եկամուտ, որից 6 մլն 445 հազար 890 դրամը գոյացել է աշխատավարձից, իսկ 16 մլն 248 հազար 590 դրամը` տրված փոխառությունների դիմաց ստացված տոկոսից:

Տպել
5639 դիտում

Մարինա Խաչատրյանն ու Հայկ Այվազյանը «Գարդասիլի» հարցով դիմել են ԱԱԾ

Այլեւս չենք հանդուրժի կեղտոտ փողոցներ. Հայկ Մարությանը վերջնագիր է ներկայացրել «Սանիթեքին»

Ոսկեվանի մանկապարտեզը կաշխատի ամբողջ հզորությամբ. Շահագործման է հանձնվել արևային ջրատաքացուցիչ համակարգը

Հայաստանում արձանագրվել է կարմրուկի չորրորդ բերովի դեպքը

Երկրպագուները ճայթուկներով եկել էին ՀՀ ֆուտբոլի հավաքականի մարզմանը (տեսանյութ)

Վաղվա նիստերից անմիջապես հետո կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

2019-ին կարող է լինել գնաճ` թույլատրելի միջակայքում՝ օրենքով սահմանված կարգով․ այն չի գերազանցի 4 տոկոսը․ նախարար

Հայտարարություն մրցույթի մասին

Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է Զբոսաշրջության կոմիտեի նորանշանակ նախագահ Սուսաննա Սաֆարյանին

Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է նաեւ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը

Եկել ենք 3 միավորի հետեւից. Ֆինլանդիայի ֆուտբոլի հավաքականի պաշպան

Աննա Հակոբյանը հյուրընկալել է ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանին (լուսանկարներ)

Պետք է ուշադիր լինենք Մխիթարյանի նկատմամբ. Ֆինլանդիայի հավաքականի մարզիչ

«Դե դուք ձեր ասածն արեք, ես էլ իմ ասածն անեմ». ի՞նչ է իրականում տեղի ունեցել Մեղրիի զորամասում

Աղետների մասին գրականություն՝ ՀՀ դպրոցներին. Ֆ. Ցոլակյանն ընդունել է ՅՈԻՆԻՍԵՖ-ի ներկայացուցչին

ՊՆ-ում օպերատիվ հավաքի մասնակիցներին ներկայացվել են կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները

Արմեն Սարգսյանը պատրաստ է համագործակցել խորհրդարանի հետ․ հանդիպում նախագահականում

Հայաստանը ներկայացնող երկու մարզիկ Սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությանը նվաճեցին երկու մեդալ

Եթե ապացուցվի, որ Նարեկ Սարգսյանը կամ որեւէ մեկը զանգահարել է ինձ, ես պատրաստ եմ հրաժարվել իմ պաշտոնից․ Վալերի Օսիպյան

«Սասնա Ծռեր»-ը սադրանքով ապատեղեկատվություն է տարածում. մարտունեցի ազատամարտիկների բաց նամակը