Արցախի պետնախարար Մարտիրոսյանն ընդունել է Արցախում ԿԽՄԿ առաքելության նոր ղեկավարին

11/10/2018 schedule15:53

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի(ԿԽՄԿ) առաքելության նորանշանակ ղեկավար Պիեռ-Էմանուել Դյուքրուեին:

Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից: 

Ողջունելով հյուրին՝ պետական նախարարը շնորհավորել է Պիեռ-Էմանուել Դյուքրուեին պատասխանատու պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ մարդասիրական խնդիրների լուծման գործում կարեւորելով ԿԽՄԿ առաքելությունը Արցախի Հանրապետությունում: 

Գ. Մարտիրոսյանը նշել է, որ առկա լիազորությունների շրջանակում Արցախի իշխանությունները պատրաստ են շարունակել համագործակցությունը ԿԽՄԿ Ստեփանակերտի գրասենյակի հետ: 

Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքի ու ջերմ ընդունելության համար՝ Պիեռ-Էմանուել Դյուքրուեն իր գոհունակությունն է հայտնել ԱՀ համապատասխան պետական կառույցների հետ փոխգործակցության մակարդակից՝ պետնախարարին ներկայացնելով առաքելության կողմից առաջիկա շրջանի համար նախատեսվող ծրագրերը։ 

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաեւ հետագա համատեղ անելիքների եւ համագործակցության հեռանկարների շուրջ:

Տպել
669 դիտում

200 ժամ հարկադիր աշխատանք. դատարանն անփոփոխ է թողել Արմեն Ջիգարխանյանի նախկին կնոջ դատավճիռը

Հեռացավ՝ իր հետ տանելով ավանդապաշտության ողջ դարաշրջան. Հասմիկ Պապյանը՝ Լագերֆելդի մասին

Կյանքից հեռացել է բարերար Ալեք Մանուկյանի դուստրը՝ Լուիզ Մանուկյան-Սիմոնը

Պատահական անցորդներին գրքեր են նվիրում նախարարներն ու վարչապետը (տեսանյութ)

Դատախազությունը բողոք կներկայացնի քրեական հեղինակություններ Նորատուցի Ալիկի եւ Չարբախցի Գեղամի դատավճռի դեմ

Արգենտինայի փոխնախագահը հայտնել է ՀՀ պաշտոնական այց կատարելու ցանկության մասին

Սեդրակ Քոչարյանին առաջարկել են ցուցմունք տալ, սակայն նա չի ցանկացել

Ղազարավան գյուղում բռնկված հրդեհը մեծ վնասներ է պատճառել

12-ամյա Հրաչյա Բադասյանը որոնվում է որպես անհետ կորած (տեսանյութ)

ԵՊՀ ռեկտորը չարաշահում է իր պաշտոնը. Restart

Փակ են Շիրակի ու Արագածոտնի մարզի շուրջ 20 գյուղերի միջհամայնքային ճանապարհներ

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը գրքեր են նվիրում քաղաքացիներին (տեսանյութ)

Ոստիկանությունը նախկին պատգամավորին խորհուրդ է տալիս ձեռնպահ մնալ զուտ «ցնցող» բան գրած լինելու գայթակղությունից

Վճարեք կասեմ. Ֆլեշի Բարսեղը Սերժ Սարգսյանի հետ վերջին անգամ հանդիպելու մասին հարցին ի պատասխան

Գյումրու 2 մարզաուսումնական հաստատություններում 32.4 մլն դրամի վատնում կատարելու դեպքերով հարուցվել են քրգործեր

Մարտի 4-ից կհայտարարվի Հանրային հեռուստառադիոընկերության նախագահի մրցույթը. «Ա1+»-ի տնօրենը՝ իսկական Հանրայինի մասին

Հանդիպել են Լիբանանում ՀՀ դեսպանն ու երկրի վարչապետը

Աշտարակ քաղաքում վագոն-տնակ է հրդեհվել

«Արարատ» ակումբը դատական կարգով թիմի բժշկի պարտքը վերադարձրել է, ֆուտբոլիստը դեռ սպասում է

Ռուս սահմանապահն իր շան օգնությամբ գտել է Սյունիքում կորած քաղաքացու մարմինը