Հանդիպում. Հայաստանն էլ տարածքներ ունի

12/10/2018 schedule16:35

Տպագրվել է «Հայկական Ժամանակ» օրաթերթի՝ 2005 թվականի հոկտեմբերի 8-ի համարում

Պաշտոնական այցով ՀՀ- ում գտնվող Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգան Ադրբեջանում հայտարարել էր, որ Լատվիան ԼՂ  հարցում պաշտպանում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Երեկ տեղի ունեցավ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ Լատվիայի նախագահի համատեղ մամուլի ասուլիսը, եւ բնականաբար, առաջին հարցը, որ պետք է տրվեր Լատվիայի նախագահին հայ լրագրողների կողմից, վերաբերելու էր այդ հայտարարությանը: Սակայն լատվիացի լրագրողներն առաջ անցան: Նրանցից առաջինը Ռոբերտ Քոչարյանից հետաքրքրվեց, թե նրա կարծիքով ինչպե՞ս է կարելի լուծել հակամարտությունը, որ դրա արդյունքում երկու կողմերն էլ երջանիկ լինեն:  Իսկ տիկին Ֆրեյբերգային խնդրեց ներկայացնել, թե ինչ դիրքորոշում ունի Լատվիան  հակամարտության հարցում եւ ինչ դեր կարող է ստանձնել:

«Ես չեմ կարծում, որ հնարավոր է հասնել մի որոշման, որը կերջանկացնի հակամարտության բոլոր կողմերին, բայց նաեւ չեմ կասկածում, որ խնդիրը պետք է լուծվի ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքի հիման վրա»,-հարցին պատասխանեց Ռոբերտ Քոչարյանը՝ մինչ այդ, իհարկե, նշելով, որ առաջին հերթին պետք է խոսել ԼՂ ժողովրդի բավարարվածության մասին եւ նրանց հարցնել, թե ոնց են ուզում ապրել: Իսկ Լատվիայի նախագահն իր երկրի դիրքորոշումը ներկայացրեց այսպես. «Լատվիան ԼՂ հարցում ամբողջությամբ ընդունել է ԵՄ-ի դիրքորոշումը, որը չեզոք է: Մենք ընդունում ենք պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը՝ չնվազեցնելով, սակայն, ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը:

Վերջին տարիներին, իհարկե, տարածքային ամբողջականության սկզբունքը կարեւոր նշանակություն է ունեցել քաղաքականության մշակման մեջ, սակայն ինչ վերաբերում է այս առանձնահատուկ դեպքին, մենք ողջունում ենք խաղաղ բանակցությունները: Շատ կարեւոր է, որ պետությունները շարունակեն խաղաղ բանակցությունները եւ զերծ մնան որեւէ ռազմական գործողություններից, որոնք ինչպես փորձն է ցույց տվել՝ միշտ ամենավատ հետեւանքներն են ունենում»,- ասաց տիկին Ֆրեյբերգան: Իսկ երբ արդեն հայկական կողմի լրագրողը բարձրացրեց հետեւյալ հարցադրումը, թե նշանակում է դա արդյոք, որ ինքը ինքնորոշման սկզբունքը  պակաս կարեւոր է համարում, քան  տարածքային ամբողջականության  սկզբունքը, Լատվիայի նախագահը բավական սառը խորհուրդ տվեց ԼՂ հակամարտության հարցում  ԵՄ դիրքորոշման մանրամասներին ծանոթանալ ԵՄ-ի փաստաթղթերից, քանի որ Լատվիան դրանց ոչինչ չի ավելացնում:

Այդուհանդերձ, Ռոբերտ Քոչարյանը հարկ համարեց շարունակել թեման. «Տպավորությունն այնպիսին է, որ ԼՂ հարցի շուրջ հարցադրումները տեղափոխվեցին «տարածքային ամբողջականություն, ինքնորոշման իրավունք» հարթություն: Մենք ինքներս ունենք տարածք, եւ Հայաստանը երբեք դեմ չի եղել տարածքային ամբողջականության սկզբունքին: Ամբողջ խնդիրն այն է, որ ԼՂՀ-ի անկախությունը ոչ մի կապ չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Երբ Խորհրդային Միությունը փլուզվեց, այդ տարածքում երկու պետություն հռչակվեց՝ ԼՂ Հանրապետությունը  եւ  Ադրբեջանի  Հանրապետությունը: Եւ ԼՂՀ-ն երբեք անկախ Ադրբեջանի կազմում չի եղել, եւ ես չեմ հիշում  որեւէ դեպք, երբ կայսրության փլուզման ընթացքում ընդհանրապես խոսք գնար տարածքային ամբողջականության մասին, քանի որ  պարզ չէր, թե ում տարածքային ամբողջականության մասին է խոսքը:

Խորհրդային Միության փլուզումը ոչ միայն այդ տարածքում ձեւավորեց նոր 15 պետություն, այլեւ  ամբողջ Եվրոպայի քաղաքական քարտեզը փոխեց: Բալկաններում հինգ նոր պետություն ստեղծվեց, այսօր գնում է վեցերորդի ստեղծման ընթացքը, գերմանացիք միացան, ու այս առումով  ի՞նչ եւ ո՞ւմ տարածքային ամբողջականության մասին է խոսքը գնում, երբ տեղի են ունենում գլոբալ տեղաշարժեր: Այնպես որ, այստեղ որեւէ հակասություն ես չեմ տեսնում այս երկու սկզբունքների մեջ: Ուղղակի չի եղել այն տարածքային ամբողջականությունը, որի դեպքում կարելի է կիրառել այդ սկզբունքը»,- Ռոբերտ Քոչարյանի այս ծավալուն բացատրական ելույթը Լատվիայի նախագահը բացարձակապես անարձագանք թողեց:

Ընդհանրապես Լատվիայի նախագահը քաղաքական կարեւորության ներկայացնող հարցերում չափազանց զուսպ եւ սեղմ էր: Նա այդ ոճը չխախտեց նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ Լատվիայի  եւ Հայաստանի հակադիր բեւեռացված վերաբերմունքների մասին հարցին պատասխանելիս: Երկու նախագահներին լատվիացի լրագրողների կողմից ուղղված  հաջորդ հարցը հետեւյալն էր. «Որոշ աշխարհաքաղաքական նկատառումներով Հայաստանը շարունակում է սերտ կապեր ունենալ Ռուսաստանի հետ, այն դեպքում, երբ Լատվիան կրկին աշխարհաքաղաքական պատճառներով բավականին լարված հարաբերություններ ունի Ռուսաստանի հետ: Այդ իրողությունը որքանո՞վ է խոչընդոտում երկու պետությունների  համագործակցությանը»:

Ի պատասխան այս հարցի, Ռոբերտ Քոչարյանը օտարերկրյա անտեղյակ լրագրողներին տեղեկացրեց Հայաստանի արտաքին քաղաքական հրաշքի` «կոմպլեմենտարիզմի» մասին եւ ցույց տվեց, թե ինչպիսի  հաջողություններ ունի Հայաստանը կոմպլեմենտար քաղաքականություն իրագործելու մեջ:  Ըստ այդմ, եթե մեզ հաջողվել է Իրանի եւ ԱՄՆ-ի հետ ունենալ լավ հարաբերություններ, ապա Ռուսաստանի գործոնը չպետք է խանգարի  Լատվիայի հետ հարաբերություններին: Այս առիթով տիկին Ֆրեյբերգան միայն ասաց, որ քանի որ Հայաստանն ու Լատվիան գտնվում են տարբեր տարածաշրջաններում, ապա միշտ չէ, որ երկու երկրների ռազմավարական գործընկերների ընտրությունը կհամընկնի:

 Աննա Հակոբյան 

Տպել
3749 դիտում

Գոյություն չունի «Տավուշից տարածքներ հանձնելու» թեմա, համատեղ հայտարարության մեջ նշվում են գյուղերի անունները․ Գրիգորյան

Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը չեն ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Լավրովի «ինքնախոստովանությունը»

Այս բարդ գործընթացում պետք է լինենք առավել քան զգոն, տուրք չտանք մանիպուլյացիաներին ու կեղծ տեղեկատվությանը․ Մինասյան

Հուսադրող լուրեր կան Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման գործընթացի մեկնարկի վերաբերյալ․ Կլաար

Ովքեր դեմ են փոխհամաձայնեցված սահմանազատմանը, փորձում են պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը, վերածել ծայրագավառի․ Չախոյան

Վարչապետը Զառի միջնակարգ դպրոցի աշակերտների հրավերով ներկա է գտնվել «Պապ թագավոր» ներկայացմանը

Եթե Ստեփանակերտում ոչ թե «քֆուրով» որոշում ընդունող, այլ ադեկվատ իշխանություն լիներ, կսահմաներ ԼՂ շփման գիծը․ Աթանեսյան

Մենք ԵՄ-ի հետ սկսում ենք սերտ համագործակցության նոր ճանապարհ․ Արարատ Միրզոյան

Խաղաղության գործընթացը հիմնականում բաղկացած է որոշումներից, որոնք դուրս են «հակամարտելու» տրամաբանությունից․ Թորոսյան

Շուտով հայտնի ուժերը «մետոձիչկաները» կստանան, ու 10 կոպեկանոց լացի նոր եթերաշրջանը կհամարենք բացված․ Ալեքսանյան

Հայաստանը կստանա հնարավորություն սահմանազատման գործընթացը կազմակերպել քաղաքակիրթ և լեգիտիմ ընթացքով․ Ղազարյան

Աշխարհի գավաթ․ մարմնամարզիկ Վահագն Դավթյանը Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Կողմերը կառաջնորդվեն Ալմա Աթայի 1991թ. հռչակագրով, մի բան, որից Ադրբեջանը արդեն տևական ժամանակ խուսափում էր․ Եղոյան

Հուսանք՝ այցից հետո կհայտնվի մեր հարաբերությունների զարգացման «ճանապարհային քարտեզ»․ Միրզոյանի հարցազրույցը Arab News-ին

Վկան գլխի ճակատային մասով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ինչ է կատարվել Շենգավիթի քննչական բաժնում

Սահմանազատման հանձնաժողովների հրապարակած փաստաթղթում երկու բավականին դրական և հուսադրող միտում տեսա․ Արամ Սարգսյան

Առաջին անգամ կա հնարավորություն ունենալ սահմանազատված պետական սահման, որտեղ կտեղակայվեն սահմանապահներ. Հովհաննիսյան

Ողջունում ենք Հարավային Կովկասի վերաբերյալ «Մեծ յոթնյակի» երկրների ԱԳ ղեկավարների հայտարարությունը․ Արարատ Միրզոյան

Սեփական տան լոգարանում հայտնաբերվել է ՊՆ N զորամասի ջոկատի հրամանատարի 31-ամյա տեղակալի դին

Եթե հայ-ադրբեջանական հանձնաժողովի ձեռք բերած պայմանավորվածությունը կյանքի կոչվի, կլինի լուրջ հաջողություն. Իոաննիսյան

Հանձնաժողովների պայմանավորվածության մեջ չափազանց կարևոր է Ալմա-Աթայի սկզբունքի շուրջ համաձայնությունը. Խանդանյան

Կապան-Քաջարան ճանապարհահատվածում հարկադիր քարաթափում է իրականացվել

«Մեծ յոթնյակը» պետք է հրաժարվի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ հավասարական մոտեցումներից․ Գարդման-Շիրվան-Նախիջևան

Տավուշի մարզի ոչ մի սանտիմետր չի կարող տրվել որևէ մեկին, ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանված է․ Կոնջորյան

Պետք է արդյունավետ հավասարակշռություն գտնենք արհեստական բանականության ընձեռած հնարավորությայն և ռիսկերի միջև. Ջուլհակյան

Պապոյանը ՀԱՀ ընկերություններին հրավիրել է մասնակցելու Հայաստանում պետական աջակցությամբ իրականացվող տնտեսական ծրագրերին

ՊՎԾ-ն ամփոփել է վարչապետի հանձնարարությամբ քաղշինկոմիտեում և ԿԳՄՍՆ-ում իրականացված ուսումնասիրությունների արդյունքները

էկոնոմիկայի նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի․ վարչապետը որոշում է ստորագրել (լուսանկար)

Սահմանազատման սկզբնական փուլում Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները․ ԱԳՆ

Օլաֆ Շոլցը և Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարեն Բեռլինում

Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, 4 գյուղի հատվածում, կլինի սահմանազատված պետական սահման. քարտեզ

Ռոստովի մարզում ձերբակալվել են Ադրբեջանի քաղաքացին և ևս 2 անձ․ Շահին Աբբասովը կասկածվում է սպանության մեջ

Ալիևը կմեկնի Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցությունների

Թուրքիայում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Դոլարն ու եվրոն էժանացել են․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան ապրիլի 19-ին

Ադրբեջանը խեղաթյուրում է Հայաստանի ներկայացրած փաստական ապացույցները․ Եղիշե Կիրակոսյանի ելույթը ՄԱԿ-ի դատարանում

Օդի ջերմաստիճանը չի փոխվի․ առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա

Հայաստանում անհետ կորել է Ջաթին Շարման

Ռուբեն Վարդանյանը Բաքվում հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ արձակումը

Գոռ Աբրահամյանը մեկնաբանել է Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին տեղեկությունները