Ոստիկանությունը շատ ավելի հանդուժող էր, հատկապես հեղափոխության վերջին օրերին. Հունան Պողոսյան

Հայաստանում ապրիլյան իրադարձությունների ժամանակ խաղաղ ցույցերը ցրելու հրահանգներ չեն եղել: Կառավարության նիստից հետո «Հայկական ժամանակ»-ի հարցին ի պատասխան ասաց Սյունիքի նորանշանակ մարզպետ Հունան Պողոսյանը, որը նախկինում զբաղեցնում էր ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը: Մասնավորապես, ՀԺ-ն Պողոսյանից հետաքրքրվեց, թե ղեկավարությունից քանի անգամ է հրաման ստացել՝ խաղաղ ցույցերը ցրելու համար եւ ինչ գործողությունների է դիմել:

«Ոստիկանությունը շատ ավելի հանդուրժող էր, հատկապես հեղափոխության վերջին օրերին: Ես, որպես գեներալ, որպես պատվախնդիր մարդ, արել եմ հնարավոր ամեն ինչ, որ բախումներ չլինեն: Խաղաղ ցույցերը ցրելու վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ չեն եղել: Եղել է իրավիճակի վերլուծություն և իրավիճակից ելնելով՝ ինչ-որ գործողություններ, և որպես կանոն, ոստիկանության ղեկավարությունը ձեռնպահ է մնացել կտրուկ միջոցներից»,- ասաց Հունան Պողոսյանը:

Ի դեպ, ՀԺ-ի լրագրողը հեղափոխության օրերին Բաղրամյան 26-ի մոտակայքում ականատես էր եղել, թե ինչպես է Պողոսյանը զսպում Լեւոն Երանոսյանին, որը զորքին հրամայում էր «ջարդել» խաղաղ ցուցարարներին: «Դու մի կողմ անցի, գործ չունես»,- Երանոսյանին ասել էր նա, ապա դիմելով Երեւանի արդեն նախկին փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, շարունակել էր. «Օսիպյան, դու ես բանակցություններ վարողը»:

Սակայն, այս միջադեպից հետո Հունան Պողոսյանը խոչընդոտել էր ՀԺ-ի լրագրողի մասնագիտական գործունեությունը եւ թույլ չէր տվել նկարահանել Բաղրամյան 26-ի մոտակայքում կայանած զինտեխնիկան: Նա իր ենթականերից մեկին հրամայել էր վերցնել լրագրողի հեռախոսը եւ ջնջել տեսանկարահանումը: Ի դեպ, այս միջադեպի հետ կապված ՀՔԾ-ն հարուցել է քրեական գործ, սակայն զարգացումներ դեռ չկան:

Տպել
4547 դիտում

Մնացականյան-Մամեդյարով հանդիպում․ Աշոտյանն ԱԳՆ-ից եւ վարչապետից պատասխաններ է պահանջում

Հայաստանից Կանադա ուղարկվող ծանրոցներում հայտնաբերվել է թմրանյութով ներծծված հագուստ

Թուրքիան խաթարում է կայունությունը Լիբիայում. երկրի խորհրդարանը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ

Քաղաքացին զանգել է ԱԻՆ ու սպառնացել ինքնասպան լինել, եթե չմոտենա հոգեբանը

Փակ ու դժվարանցանելի ճանապարհներ, մերկասառույց, ձյան տեղումներ, մառախուղ՝ ՀՀ տարածքում

Հունվարի 17-ը Վրաստանում սգո օր հայտարարվեց

Թբիլիսիում բնակելի շենքում պայթյունի հետևանքով 4 մարդ զոհվել է, այդ թվում՝ 1 երեխա

Ի՞նչ է քննարկվել Մնացականյանի ու Մամեդյարովի հետ. ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունը

Շախմատի կանանց առաջնության միանձնյա առաջատարը Մարիա Գևորգյանն է

Հանրային խորհրդի Պետաիրավական հարցերի հանձնաժողովը քննարկել է հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

Երևանում և 6 մարզում այսօր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ կլինեն

Զովունիում մեքենան դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և մխրճվել դեղատան մեջ. վիրավորներ կան

Այս պահին փակ են Վարդենյաց լեռնանցքը, Արագածոտնի և Գեղարքունիքի գյուղամիջյան ճանապարհներ

«Առնո Բաբաջանյան» համերգասրահի փոխտնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Մաշինի դուռը բացվեց ու Փաշինյանն իջավ․ բոլնիսցիները՝ վարչապետի անակնկալ այցի մասին

Մենք կշարունակենք պայքարը, որպեսզի ԻԳԻԼ-ը չբարձրացնի իր գարշելի գլուխը. ԱՄՆ փոխնախագահ

Երեխան ընդունվել է վերջույթների կաթվածով. «Սուրբ Աստվածամայր» Բ/Կ-ն պարզաբանում է փոքրիկի մահը

Գրիպի դեմ պատվաստվողները շատացել են. «Մուրացանում» պատվաստանյութն արագորեն սպառվել է

Մաղթում եմ Ձեզ հաջողություն Ձեր կարեւոր պարտականությունների կատարման գործում. Յագլանդ

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է Swift դրամային փոխանցումների վերաբերյալ ակցիա՝ նոր հաճախորդների համար