ՀՀ ազատոճայինները վերջին հավաքն են անցկացնում աշխարհի առաջնությունից առաջ

Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը գոհ է աշխարհի 2018 թ. առաջնության նախապատրաստական փուլի ընթացքից: Այս օրերին նրանք մրցաշարից առաջ վերջին հավաքն են անցկացնում «Օլիմպավանում»: Առաջնությունում Հայաստանը ներկայացնելու է 6 մարզիկ: Մարզիչը բոլորից էլ մեդալների ակնկալիքներ ունի: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նա խոսեց ըմբիշների հնարավորությունների մասին:

«Սա սպորտ է, ամեն ինչ էլ կարող է լինել: 57 կգ քաշային կարգում Ջաբուրյանն է: Կարող է պայքարել մեդալի համար: 65-ում Ֆրանգուլյանն է, Եվրոպայի մեդալակիր է (խմբ. բրոնզե): Աշխարհի առաջնությունում հուսով եմ՝ կպայքարի մեդալի համար: Դավիթը Սաֆարյան (70 կգ) վերադարձել է: Շատ ուրախ ենք, որ այսօր թիմում է: Փորձառու մարզիկ է: Երիտասարդների համար շատ կարեւոր է նման մարզիկների դերը հավաքականում: 74-ում Մարգարյան է: Նա նոր է փոխել քաշային կարգը: Պետք է որ լավ մասնակցի: Միջազգային մրցաշարերի մասնակցել է բավականին հաջող, մրցանակային տեղեր է զբաղեցրել: 79-ում՝ Գրիգորյանն է: Նույնպես քաշային կարգը փոխել է: Եվրոպայի մրցանակակիր է (խմբ. բրոնզե).... եւ 97 կգ քաշային կարգում հանդես եկող Կետոեւը... նրանք նորմալ մարզավիճակում են»,- ասաց նա:

Մասնագետը բացատրեց՝ ինչու են քաշային կարգերը փոխել Վալտեր Մարգարյանն ու Գրիգոր Գրիգորյանը: Մարգարյանը նախկինում պայքարում էր 70, իսկ Գրիգորյանը՝ 74 կգ-ում: Կուրղինյանը նշեց, որ նոր մրցակարգի պայմաններում այս ըմբիշների համար բարդ կլիներ իրենց նախկին քաշային կարգերում:

«Անցած տարի աշխարհի առաջնության ժամանակ մարզիկները կշռվում էին երեկոյան 4-5-ին, եւ մրցումները սկսվում էին հաջորդ օրը՝ առավոտյան 10-11-ին: Այս տարվանից կշռվում են առավոտյան 8-ին, 10-ին մրցումները սկսվում են: Վերականգնվելու ժամանակ չի մնում. 4, 5, 6 կգ քաշ գցելուց հետո վերականգնվելը շատ դժվար է, նույնիսկ անհնար»,- ասաց նա:

Աշխարհի 2018 թ. առաջնությունում ՀՀ ազատ ոճի ըմբշամարտի հավաքականը ներկայանալու է հետեւյալ կազմով՝ Միհրան Ջաբուրյան (57 կգ), Վալոդյա Ֆրանգուլյան (65 կգ), Դավիթ Սաֆարյան (70 կգ) Վալտեր Մարգարյան (74 կգ), Գրիգոր Գրիգորյան (79 կգ), Գեորգի Կետոեւ (97 կգ): Ինչպես հայտնում է ֆեդերացիան, նախապես պլանավորված է եղել, որ 57 կգ քաշային կարգում հանդես գա Գարիկ Բարսեղյանը, սակայն վնասվածքի պատճառով փոխարինվել է: Մասնակիցները, Կուրղինյանի խոսքով, այս պահին վնասվածքներ չունեն: ՀՀ-ն կարող էր ներկայացուցիչ ունենալ 125 կգ քաշային կարգում, սակայն աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Լեւան Բերիանիձեն խնդիրներ ունի:

«Բերիանիձեն մեզ հետ հավաքների է մասնակցում, սակայն նա խնդիրներ ունի ու չի մասնակցի աշխարհի այս առաջնությանը: Մի քիչ առողջական խնդիրներ ունի, քաշի հետ կապված խնդիրներ: Մյուս տարի օլիմպիական վարկանիշային տարի է, հույս ունեմ, որ կմասնակցի»,- ասաց Կուրղինյանը:

Աշխարհի առաջնությունը կայանալու է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում: Սկսվելու է հոկտեմբերի 20-ին: Ավարտվելու է 28-ին: Ազատոճայինների հավաքը մեկնարկել է հոկտեմբերի 8-ին, կվերջանա 19-ին, որից հետո նրանք կմեկնեն մրցավայր:

Տպել
1785 դիտում

ՀՀ-ն որևիցե բան չի պատրաստվում զիջել, ստոր շահարկումներ են․ Ալեն Սիմոնյանը՝ Տավուշի շուրջ պտտվող լուրերի մասին

Սուրեն Պապիկյանը մասնակցել է ռազմական տեխնիկայի ցուցադրությանը և հետևել մարտական հրաձգությանը (լուսանկարներ)

Ինչպես կասեր դասականը՝ «յա՜, իրո՞ք». Արշակ Կարապետյանը «գողացել» է ՀՀԿ-ի ծրագիրը

ՌԴ դեսպանը սիրում էր Ջերմուկում հանգստանալ, լուսանկար էր հրապարակել, բա թող գա ասի, որ դա ՀԱՊԿ-ի տարածք է․ Սիմոնյան

Երբ կկայանա Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի հաջորդ հանդիպումը․ ԱԺ նախագահը մանրամասնել է՝ ինչ է քննարկվել մարտի 22-ին

Վիճաբանություն և ծեծկռտուք «Ռիո Մոլլ»-ի հարևանությամբ. կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են, կա վիրավոր

Ռուսաստանը նպատակ է դրել հեղաշրջում իրականացնել Հայաստանում, առաջիկայում քայլերը կսրվեն. Առաքելյան

Դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ իրականացվել են գնահատման համակարգի փոփոխություններ

Բախվել են «Նիսսան»-ն ու «Ֆորդ տրանզիտ»-ը․ վերջինս նաև երկաթե արգելապատնեշներին է հարվածել, տուժածները հիվանդանոցում են

ԱՄՆ-ը Ռուսաստանի Դաշնությանը մանրամասն տեղեկատվություն է տրամադրել ահաբեկչության սպառնալիքի մասին․ Սպիտակ տուն

Երևանի գլխավոր հատակագիծը կլինի թվայնացված փաստաթուղթ․ Տիգրան Ավինյանը տեսակապով հարցեր է քննարկել Քրիս Չոայի հետ

Շահրամանյանը շարժվում է Բակո Սահակյանի ու Սերժ Սարգսյանի պահվածքով, պետք է ուշադրության կենտրոնում լինի. Իոաննիսյան

96 խնամատար ընտանիքում դաստիարակություն է ստանում 152 երեխա․ այս ինստիտուտի զարգացման աշխատանքները շարունակվում են

Հայ-ռուսական հարաբերություններում առկա վիճակը լավատեսություն չի ներշնչում․ ինչում է մեղադրել Լավրովը ՀՀ ղեկավարությանը

Մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտման տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված

Չստացված չեկիստ, հանգիստ վեր ընկիր տեղդ ու ջանդ յուղիր. Մեհրաբյանը՝ Շահրամանյանին

200 հոգու հրկիզման սահմռկեցուցիչ դրվագն ունենալով իր անցյալում՝ խորհուրդ է տալիս Հայաստանի անվտանգության մասին. Սաֆարյան

Հավերժ ճակատներին Եվլախ դաջածներն էլի ակտիվացան. Հարություն Մկրտչյանը՝ Սամվել Շահրամանյանի մասին

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Մերսեդես»-ը

Աֆղանստանում 5․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Խմբի կազմում ապօրինի կերպով զենք-զինամթերք են ձեռք բերել և իրացրել․ խուզարկություններ Երևանում և Գողթանիկում (լուսանկար)

Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը

Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան

Նոր Հաճնի կամրջի վրա փոսային նորոգման աշխատանքներ են իրականացվում․ երբ կավարտվեն

Հայտնի են Արթուր Աբրահամի հոր՝ Գրիգոր Աբրահամյանի հոգեհանգստի և հուղարկավորության վայրն ու օրերը

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը․ ինչ է հանձնարարվել

29.94 տոննա մարդասիրական օգնություն՝ 1․5 մլն անձի․ ինչ է ուղարկել Հայաստանի կառավարությունը Գազա

Իրականացվել է ոչ պատշաճ հետազոտություն․ պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը, մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի 3 բժշկի

Ճամբարակի սննդի օբյեկտի գործունեության կասեցումը վերացվել է

Երևանի ավագանու ընտրություններից հետո ԿԸՀ վարկանիշն աճել է․ ներկայացվել են ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները

Հայաստանի և Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով հանձնաժողովները համատեղ հայտարարություն են ստորագրել

Արարատի կոնյակի գործարանում վերահսկողություն կիրականացվի․ ՍԱՏՄ-ն ստացել է Բելառուսի առողջապահության նախարարության նամակը

Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են․ Ռուբինյանն ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանը

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 28-ին

Սերգեյ Նարիշկինը այց է կատարել Հյուսիսային Կորեա

Անցած մեկ օրում ՀՀ ավտոճանապարհներին վթարների հետևանքով 3 մարդ զոհվել է, 29-ը՝ վիրավորում ստացել

«Միր» քարտերն արգելելը հավասարակշռված որոշում է, չպետք է շրջանցենք սանկցիաները. Թունյան

Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնում

ՀԱՊԿ-ը խնդիր ունի մատնանշել Հայաստանի սահմանը, քանի դա չի արվել, ապա ՀՀ-ից որևէ քայլ ակնկալել պետք չէ․ Կարապետյան