ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականությունը. ամերիկացի դիվանագետներն ակտիվացել են

Հոկտեմբերի 15-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթին: Վարչապետը նշել է, որ Քենթի այցը լավ հնարավորություն է երկկողմ հարաբերությունների օրակարգը եւ համագործակցության զարգացման հնարավորությունները քննարկելու համար:

Քենթն իր հերթին հայտնել է, որ ԱՄՆ-ն կարեւորում է Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության հետագա ընդլայնումը: Նա նշել է, որ ուրախ է այցելել Հայաստան՝ մեր երկրում տեղի ունեցող փոփոխությունների ժամանակաշրջանում:

Անդրադառնալով ներհայաստանյան քաղաքական գործընթացներին Փաշինյանը կարեւոր շեշտադրում է կատարել՝ հայտնելով, որ ժողովրդավարության զարգացումը մեր հասարակության համար ներքին համոզմունք եւ արժեք է, ոչ թե արտաքին քաղաքական կողմնորոշում: Կողմերը խոսել են նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում կատարվող քայլերի շուրջ: Հատկանշական է, որ Քենթի հետ հանդիպման ընթացքում կոռուպցիայի դեմ պայքարի վրա հատուկ շեշտադրում է կատարվել. Հակակոռուպցիոն պայքարը Քենթին ծանոթ է դեռեւս Ուկրաինայում ԱՄՆ դիվանագիտական ծառայության ղեկավարի տեղակալ աշխատելու տարիներից: Ուկրաինական լրատվամիջոցները նրան անվանում էին Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի «հոգաբարձու»:

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ընթացքում Քենթը նշել է, որ ԱՄՆ կառավարությունը շահագրգռված է, որպեսզի Հայաստանը հաջողի ժողովրդավարության զարգացման եւ տնտեսական առաջընթացի տեսանկյունից, ինչպես նաեւ երկրի համար առաջնահերթ մյուս ուղղություններով: Ըստ նրա՝ ԱՄՆ-ն պատրաստ է օժանդակել ՀՀ կառավարությանը բարեփոխումների իրականացման գործընթացում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման, միջազգային արդի իրավիճակի, տարածաշրջանային մարտահրավերների եւ մի շարք այլ հարցերի շուրջ:

Քենթը տարածաշրջանային այց է կատարում: Մինչ Հայաստան ժամանելը նա Վրաստանում էր, որտեղ կոչ արեց Ռուսաստանին հարգել հրադադարի 2008 թ. համաձայնությունը եւ «չեղարկել օկուպացված տարածքների անկախության ճանաչումը»: Վրաստանից առաջ Քենթն Ադրբեջանում էր, որտեղ շփվել էր նաեւ լրագրողների հետ:

Բաքվում լրատվամիջոցների հետ ճեպազրույցում Քենթը նշել էր, որ կարգավորումն ընթանում է Մադրիդյան սկզբունքների գործնական կատարման ուղղությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: Ըստ էության, նա ուղղակի վերահաստատել էր ԱՄՆ հավատարմությունը Մադրիդյան սկզբունքներին եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափին: Մադրիդյան սկզբունքները ենթադրում են «տարածք կարգավիճակի դիմաց» ու թեեւ չեն ընդունվում ո՛չ հայկական, ո՛չ ադրբեջանական կողմից՝ դրանք, ըստ էության, այն սկզբունքներն են, որոնց շուրջ կառուցվում էին բանակցությունները:

Ադրբեջանական մամուլում Քենթի այս դիրքորոշումը տարածվել է որոշակի փոխակերպումներով՝ թե իբր նա կողմ է արտահայտվել ՄԱԿ-ի տխրահռչակ բանաձեւերին եւ իր աջակցությունն է հայտնել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը»: Իրականում Քենթն ընդամենը նշել է Մադրիդյան սկզբունքներին ԱՄՆ հավատարմության մասին, որոնցում ոչ մի խոսք չկա ո՛չ ՄԱԿ-ի բանաձեւերի, ո՛չ էլ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» վերաբերյալ: Դրանից զատ՝ Քենթը փորձառու կադրային դիվանագետ է, եւ թույլ չէր տա իրեն այդաստիճան միակողմանի եւ կտրուկ բովանդակությամբ հայտարարություն:

Ինչ վերաբերվում է Մադրիդյան սկզբունքներին, ապա դրանց է անդրադարձել նաեւ ՀՀ-ում ԱՄՆ հեռացող դեսպան Ռիչարդ Միլսը EVN Report-ի հետ ծավալուն զրույցում: Նա մասնավորապես նշել է, որ երբ նոր էր եկել Հայաստան իր համար անակնկալ էր, որ հայերի մեծամասնությունը դեմ է «գրավյալ տարածքների վերադարձին», քանի որ, նրա խոսքով՝ «տարածքների վերադարձը Մադրիդյան սկզբունքների հիմնական դրույթներից է»:

Ինչեւէ, ԱՄՆ ներկայացուցիչների կտրուկ ակտիվացումը եւ տարածաշրջանային քաղաքականության վերաբերյալ հայտարարությունները կարելի է դիտարկել որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ դերակատարության մեծացման ազդակ:

Մյուս կողմից, սակայն, վերջին շրջանի ակտիվությունը կարող է կապված լինել ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի՝ Ռուսաստան եւ Հարավային Կովկաս կատարելիք այցի հետ: Ամերիկացի հայտնի լրագրող Հյու Հյուիթի հետ հոկտեմբերի 11-ին կայացած զրույցում Բոլթոնը նշել էր, որ Մոսկվա է գնում ՌԴ եւ ԱՄՆ հարաբերությունները բարելավելու եւ դրանցում առկա խնդրահարույց հարցերը քննարկելու համար:

«Այցի նպատակը նախագահ Թրամփի եւ նախագահ Պուտինի Հելսինկիում սկսած երկխոսության շարունակությունն է՝ խոսել ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների մասին. որտեղ կարող ենք առաջընթաց գրանցել, իսկ որտեղ դեռ ունենք խնդիրներ եւ հակասություններ», - ասել էր Բոլթոնը՝ հավելելով, որ Հարավային Կովկաս իր այցի նպատակը տարածաշրջանի երկրների «աշխարհագրական նշանակալի դերի» հետ ծանոթանալն է:

Այսպիսով, եթե Ռուսաստանում անհրաժեշտություն առաջանա երկու երկրների արտաքին քաղաքականություններում ընդհանրությունների լայն շրջանակ գտնել, ապա Արցախի հարցն անխուսափելիորեն ներառվելու է դրանում: Թե՛ Ռուսաստանը, թե՛ ԱՄՆ-ն հակված են փոխզիջումների միջոցով հարցը լուծելու տարբերակին՝ Մադրիդյան սկզբունքներին համահունչ: Մոսկվայի եւ Վաշինգտոնի ընդհանուր տեսակետն այդ հարցում ամենեւին զարմանալի չէ, ինչպես եւ հասկանալի է Հայաստանի եւ Ադրբեջանի համերաշխությունը՝ Մադրիդյան սկզբունքներին վերջնականապես չհամաձայնվելու հարցում: Այլ հարց է, որ այդ անհամաձայնությունը տրամագծորեն տարբեր դրդապատճառներ ունի:

Տպել
8109 դիտում

Զինծառայողն ինքնասպան է եղել համածառայակիցների և իր ոչ կանոնադրական հարաբերությունների պատճառով․ վարույթը դատարանում է

Վասիլիս Մարագոսը վերահաստատել է ԵՄ աջակցությունը արդարադատության ոլորտի բարեփոխումներին

Հայուհի Վարսեն Աղաբեկյանը Պաղեստինի արտաքին գործերի նախարար է նշանակվել (լուսանկար)

Աննա Հակոբյանը մասնակցել է «Փրկություն» հաշմանդամ երիտասարդների կենտրոնի շահառուների ներկայացմանը (լուսանկարներ)

Մոսկվայում կարծում են, թե ՀՀ-ում 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է

Մահացել է Crocus City Hall-ի ահաբեկչությունից տուժած ևս մեկ մարդ․ զոհերի թիվը հասել է 144-ի

Ucom-ի գլխավոր տնօրենը ելույթ է ունեցել աշխատաշուկային նվիրված համաժողովին

Արաբկիրում կառուցապատող ընկերությունը հարկեր չվճարելու նպատակով պայմանագրերում պակաս է նշել բնակարանների իրական արժեքը

Սպառնացել է վնասել մեքենան, ավելի ուշ կրակել է ավտոտեխսպասարկման կետի ուղղությամբ․ 32-ամյա տղամարդը կալանավորվել է

Ռուբլին էժանացել է․ ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մարտի 29-ին

Հայաստանն ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ անվտանգային հարցեր չի քննարկելու. Ստանո

Ինչո՞ւ ադրբեջանական լրատվամիջոցը չի հրապարակել Արայիկ Հարությունյանի հետ հարցազրույցը

Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ-ի լավագույն բանկը Հայաստանում ըստ Global Finance ամսագրի

«Վանաձոր» ՔԿՀ-ի 17 ծառայողի նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ

«Crocus City»-ի գործով Տաջիկստանում ձերբակալվել է 9 մարդ

Տեղի է ունեցել ՀՀ պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ (լուսանկարներ)

Շիրակում գործում է պետական ծառայությունների անվան տակ գործող ինքնակոչների խումբ. Կարեն Սարուխանյանը զգուշացնում է

Ալեքսեյ Սանդիկովը կգործուղվի Մոսկվա

Ծանրամարտի աշխարհի առաջնությունը տեղի կունենա Երևանում. Հայաստանի հայտը ճանաչվել է լավագույնը

ԱԺ պատգամավորները կգործուղվեն Բեռլին

5 հայ ծանրորդ կմեկնի Թայլանդ՝ մասնակցելու վարկանիշային աշխարհի գավաթին

Հայաստանում տեղումների դադար է, ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով

«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց»-ի տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել

200 եվրո՝ 200 հազար դրամի փոխարեն. առցանց անմաքս առևտրի շեմը ենթարկվել է փոփոխության

Սյունիքի մարզում դատավոր է նշանակվել

Իրավապահները խուզարկում են Ժիրայր Սեֆիլյանի ու «Բևեռ»-ի մյուս անդամների բնակարանները

Նոր Նորքի ոստիկանական բաժին ներխուժելու դեպքի շրջանակում խուզարկություն է անցկացվում ավելի քան 40 վայրում

Հորը ծեծելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդը հաշվառված է եղել հոգեկան առողջության կենտրոնում

Երևանում թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության մի շարք դեպքեր են բացահայտվել (տեսանյութ)

Մարտի 30-ից 11 բանկի քարտապան կարող է օգտվել կենսաթոշակի և նպաստի հետվճարի ծրագրից. որոնք են դրանք

«Երևան ավտոբուս» ընկերության տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Զատկին ընդառաջ ՍԱՏՄ-ը վերահսկողական միջոցառումներ է իրականացնում ձվի շուկայում

Միաժամանակ մի քանի հոդվածով հետախուզվող տղամարդը ներկայացել է ոստիկանության բաժին

Կարեն Գիլոյանը հետևել է հեծանվուղու և մարզադպրոցի կառուցման աշխատանքներին

Գևորգ Պապոյանը Կորեայի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը

Փորձ է արվել Աբու Դաբիից Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ

Ինչ թեմայի շուրջ է կենտրոնանալու Բրյուսելում ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպումը. Միլլերը մանրամասներ է հայտնել

Երբ է սպասվում դեղձենու մասսայական ծաղկումն Արարատյան դաշտում

«Քո կառուցած շենքից տեսանելի է իմ տան անցուդարձը». Գագիկ Բեգլարյանը սպառնացել, հայհոյել է «Կապիտալ պլյուս»-ի տնօրենին

Առաջիկա շաբաթներին հնարավոր հարձակման մասին խոսակցությունները չափազանցված են. Սարգսյանը մանրամասնել է